Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով

Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ եւ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ, համերգներ, մրցույթ. այսօրվանից մեկնարկում է Գրքի երեւանյան 3—րդ փառատոնը։
Մինչեւ նոյեմբերի 24—ը փառատոնի շրջանակներում ընթերցասերներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ։ Փառատոնը կյանքի է կոչվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ «Փառատոնի ստեղծման գաղափարախոսությունն է՝ ամրապնդել գրող–հրատարակիչ–ընթերցող եռամիասնության կապը։ Գրական մրցույթը փառատոնի գլխավոր կետերից մեկն է։ Ունենք նաեւ գրքի ցուցահանդես—տոնավաճառ, գործելու է աննախադեպ զեղջ»,—այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Գրքի երեւանյան փառատոնի կազմակերպիչ Անի Հակոբյանը։
Ինչպես արդեն նշեցինք, փառատոնի շրջանակում անցկացվելու է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ. 43—ը՝ «Պոեզիա», 34—ը՝ «Արձակ», 10—ը՝ «Դրամատուրգիա» անվանակարգերում։ Փառատոնի ընթացքում անցկացվող ցուցահանդես—տոնավաճառին կմասնակցեն 37 հրարատարակչություն, գրախանութ եւ կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչեւ 40 տոկոս զեղչով։ Հակոբյանի խոսքով՝ սա նաեւ լավ հնարավորություն է տալիս բացահայտել տաղանդավոր ստեղծագործողների եւ նպաստում է նրանց առաջխաղացմանը։ Գրական մրցույթը հայտարարվել է հենց երիտասարդ գրողների համար։ Այս օրերին մասնագիտական ժյուրին քննում է հայտերը եւ ամփոփելու է արդյունքները նոյեմբերի 24—ին։ Փառատոնի փակման օրը հայտնի են դառնալու լավագույն արձակ, պոեզիա եւ դրամատուրգիա անվանակարգերում ժամանակակից նոր հեղինակների անունները։ Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա դրամական պարգեւ։
«Այս տարվա ծրագիրը բավականին հագեցած է։ Երաժշտական մասը նախորդ տարիներին եւս եղել է։ Ծրագրի հագեցվածությունը պայմանավորված է մասնագիտական դասընթացներով։ Երկրորդ հարկի մեր միջոցառումները նորություն են։ Նախորդ տարիներին այդ քանակի չեն եղել։ Փորձել ենք ծրագիրը ոչ միայն հետաքրքիր, այլ նաեւ օգտակար դարձնել։ Ունենք, օրինակ, գրական մարքեթինգի վերաբերյալ վարպետության դաս, որն անցկացնելու են մարքեթինգի ոլորտի հայտնի մասնագետներ։ Այն օգտակար կլինի գրահրատարակիչների, գրողների, ոլորտով հետաքրքրվող այլ անձանց համար։ Ունենք «Ինչպե՞ս երեխաներին էկրանից բերել գիրք» խորագրով վարպետության դաս, որտեղ մանկական հոգեբանները, հեքիաթագիրները կխոսեն մայրիկների ամենամեծ խնդրի մասին՝ փորձելով լուծումներ, ինչ—որ տարբերակներ առաջրակել»,—ասաց նա։
Հակոբյանը նաեւ նշեց, որ անցկացվելու են քննարկումներ «Իմ փոքրիկ գիրքը» մանկական կոմիքսների շարքի, Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» եւ այլ գրքերի վերաբերյալ, կլինի ջազի եւ պոեզիայի վինիլային երեկո Վահագն Մարտիրոսյանի հետ։ Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Բացման պաշտոնական արարարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 12։00—ին «ՀԲԸՄ Հայաստան» ցուցասրահում եւ դահլիճում։ Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես կգան «Ագապէ» կամերային երգչախումբը եւ «Երեւան» լարային քառյակը։ Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին կներկայացվեն Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղեւորությունը», Սամվել Գասպարյանի «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» եւ այլ գրքեր։
Հիշեցնենք, որ փառատոնի երեք անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24—ին։ Նույն օրը համերգով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը։

22-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO