Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՅԼՔ...


Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը

Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի երիտասարդները 2014 թվականից իրականացնում են տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր։ Հիմա արդեն հերթը հաջորդինն է՝ Արագած լեռան ձնհալից առաջացած լճի վրա ապակե տնակներ են ծրագրում տեղադրել։ Ծրագրերը կյանքի կոչելու համար ստեղծվել է «Rural Culture» սոցիալական ձեռնարկատիրության մոդելը։ Այն ներառում է 2 հիմնական ուղղություն։
«Կախարդական երազ» նախաձեռնությունը ներկայացնելով՝ հիմնադիրներից Աննա Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ Արագածի ջրային ռեսուրսներն ամենաշատն են համարվում, բայց միակ լեռն է, որի ջրային ռեսուրսների խնայողության համար չկա լիճ, որից ջուրը կփոխանցվի համայնքի ոռոգման համար. «Մտածեցինք, որ ջրամբարի մոդել կարելի է ստեղծել։ Մասնագետները ջրամբարի դիրքին հավանություն տվեցին ու հավատացրին, որ տվյալ ծավալի ջրով մեկ անգամով հնարավոր է ոռոգել ավելի քան 10 հեկտար տարածք։ Փաստորեն, օգոստոսին, երբ ջրի խնդիր է լինում, հնարավոր է ոռոգում իրականացնել այդ ջրով»։
Բայց քանի որ միայն ջրամբարի միտքը չէին կարող վաճառել ու մարդկանց ոգեւորել, մեկ այլ միջոց էլ պետք է ձեռնարկեին։ Եվ Բյուրականում ուրիշ ինչ հնարավորություն պետք է օգտագործեին, եթե ոչ աստղերի առկայությունը։ Այդպես «Կախարդական երազ» գաղափարն է ծագել. արհեստական լճակ՝ հարուստ ձկներով ու բադերով, ջրի վրա էլ հարմարեցված ապակե տնակներ, որտեղ այցելուները կարող են գիշերել ու հիանալ աստղերով։
Աննային գերմանական կազմակերպությունից հայտնել են, որ այդպիսի տնակներ կպատրաստեն, որոնք, հյուրի ցանկության դեպքում, նաեւ չեն տատանվի՝ կամրակցվեն։ «Սա ագրոտուրիզմի զարգացմանը նպաստող միջոց է»,— նկատեց Աննան՝ ավելացնելով նաեւ «Responsible agricultural travel» մոդելի մասին։ Այդ միջոցով էլ այցելուները հնարավորություն կունենան փորձառություն ստանալու Հայաստանի գյուղական համայնքներում, իրենց փորձն էլ փոխանցելու հյուրընկալող ընտանիքներին։
«Այս ամենի իրականացման համար մենք չենք ասում՝ ֆոնդ կամ դրամաշնորհ տվեք։ Համագործակցություն ենք առաջարկում ապագա հյուրերին կամ նրանց, ովքեր կուզեն համայնքում ինչ—որ բան փոխել ու ստեղծել զբաղվածության տեղեր։ Մեզ պետք է ընդամենը 3000 մարդ միանա, որոնք նախապես 50 տոկոս մատչելի արժեքով կամրագրեն իրենց հանգիստը։ Մինչեւ ապրիլ փորձելու ենք ամրագրում անել»,–նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ 50 տոկոս մատչելի արժեքը կազմում է 50 դոլար՝ ներառելով գիշերակաց, սնունդ եւ արշավներ։ Աննան ասում է՝ մատչելի է ստացվում, բայց բավարար է գաղափարը կյանքի կոչելու համար։
Ըստ նրա՝ մոդելի իրականացումը հնարավորություն կտա ծրագրում ներգրավել շուրջ 25 տնային տնտեսություն։ Բյուրականում 20 երիտասարդ մշտական աշխատատեղ կունենա։

22-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO