Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրեսի» «բրենդը»

Նշեցինք, որ գործակալությունը կոչվում էր Հայաստանի հեռագրական գործակալություն, որի հապավված ձեւը հետեւյալն էր՝ ՀՀԳ։ Շատերը կատակով այդ հապավումը բացում էին որպես «հարյուր հիսուն գրամ», իսկ մեր դիրեկտորի տեղակալներից երջանկահիշատակ Սուրեն Սարգսյանն այդպես էլ չսովորեց ճիշտ արտաբերել այն հիմնարկի անվանումը, որի ղեկավարներից մեկը լինելու պատեհությունը նրան էր վիճակված։ Նա միշտ ասում էր ՀԳԳ։
Հավատացեք, նման հեղինակություն ունեցող հիմնարկին հարիր չէր այդպիսի անվանում ունենալը։ Օրվա պահանջ էր դարձել նոր՝ ավելի բարեհունչ անվանում ունենալու հարցը։ Այդ հարցը մտահոգում էր Խաչիկյանին։ Մի անգամ հերթական ավանդական թռուցկաժողովի (լետուչկա) ժամանակ նա հանգիստ հայտարարեց.
—Մեր ՀՀԳ անվանումը փոխել է պետք, մտածեք…
Նրա «մտածեքը» կարգադրության պես բան էր։ Բոլորս սկսեցինք ինչ—ինչ անվանումներ հորինել։ Բոլորս էլ ուզում էինք մասնակիցը, ավելի ստույգ՝ կնքահայրը դառնալ ՀՀԳ—ի անվանափոխման։ Հիշում եմ, նույնիսկ մրցույթ հայտարարվեց…
Վերջապես մի օր կոլեկտիվի ժողովի ժամանակ Արտավազդ Խաչիկյանը հայտարարեց, որ առաջարկված մի շարք անվանումներից ընտրել է մեկը, որը, իր կարծիքով, բավականին բարեհունչ է եւ կսազի մեր գործակալությանը։ Դա «ԱՐՄԵՆՊՐԵՍՆ» է։ Նա ասաց եւ սպասեց ժողովականների ռեակցիային։ Ոմանց դա դուր եկավ, ոմանց՝ ոչ։ Շատ է օտարամոլ՝ ասացին «դեմերը»։ Բայց… ինչպես տեսնում եք, Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալությունը 1972—ից ի վեր կրում է «Արմենպրես» անվանումը։
Կոլեկտիվի «դաբրոն» ստանալուց հետո Արտո Խաչիկյանը սկսեց գործել արդեն մեր «վերեւներում»։ Իսկ այդ «վերեւները» կոմկուսի Կենտկոմն էր ու Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը, որին առընթեր էլ գործում էր ՀՀԳ—ն։ Պետք է ասել, որ յուրաքանչյուր հիմնարկի անվանափոխումը որոշակի դժվարությունների հետ էր կապված (պետք է փոխել կնիքը, բանկում հաշվի համարը եւ էլի ինչ—ինչ բաներ)։ Հիմնականում այդ մասին էին իրենց մտահոգությունները հայտնում «վերեւների» չինովնիկները։ Բայց Խաչիկյանն ամենուր պնդում էր, որ միջազգային ասպարեզ դուրս եկած գործակալությանը հարիր չէ ինչ—որ ՀՀԳ կոչվելը, երբ աշխարհում գործում էին «Ֆրանս—պրես», «Յունայթեդ—պրես», «Ասոշիեյտեդ—պրես», «Աջերպրես» գործակալությունները եւ էլի մի քանի «պրես»—ներ։ Ի պատիվ այն ժամանակվա ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի՝ պետք է նշել, որ նա համամիտ էր Արտո Խաչիկյանի հետ, իսկ դա նշանակում էր, որ ՀՀԳ—ն «Արմենպրեսով» փոխարինելու խնդրում «կանաչ լույսն» ապահովված էր։ Այո, հենց այդպես էլ եղավ։ Դա 1972 թվականին էր։
Ավելորդ չի լինի հիշեցնել, որ «Արմենպրեսի» «կնքահայրը» դառնալուց տարիներ առաջ Արտավազդ Խաչիկյանը եւս մեկ անգամ էլ է «քավոր կանգնել» հանրաճանաչ մի կազմակերպության անվանումը փոխելու հարցում։ Խոսքը Երեւանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմի մասին է։ Մեր «Սպարտակը» լավ—վատ հանդես էր գալիս Խորհրդային Միության առաջնությունում։ Բայց կար Մոսկվայի հռչակավոր «Սպարտակը»։ Իսկ այն ժամանակվա Հայաստանի սպորտկոմիտեի նախագահը, ասել կուզե՝ սպորտի նախարարը, ուզում էր, որ Երեւանի «Սպարտակը», որն աչքի էր ընկնում յուրօրինակ, միայն իրեն հատուկ խաղաոճով, աչքի ընկներ նաեւ իր անվանմամբ։ Անվանում, որը ոչ միայն կտարբերվեր մյուսներից, այլեւ կլիներ զուտ հայկական։ Եվ նա գտնում է այդ միակ անվանումը՝ «Արարատ»։ Այս դեպքում էլ Արտավազդ Խաչիկյանը ստացել էր Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի «դաբրոն»։ Կրկնվեմ՝ նա մարդկանց համոզելու աստվածատուր շնորհ ուներ։ Դա 1963 թվականին էր։
Ներկայիս սերունդը չգիտի, թե ինչ խանդավառություն առաջացրեց այդ անվանափոխումը։ Նախկին «Սպարտակը» կերպարանափոխվեց։ Մի խոսքով, մենք ունեցանք ֆուտբոլային մի թիմ, որը կրում է մեր պաշտելի բիբլիական լեռան, աշխարհի բոլոր հայերի պաշտամունք Արարատ լեռան անունը։ Իսկ դա նշանակում էր, որ «Արարատը» չէր կարող վատ խաղալ։ Առաջ անցնելով՝ ասենք, որ «Արարատը» իր անվանափոխման 10—ամյակը նշանավորեց փայլուն հաղթանակով։ Այո, 1973 թ. թիմը կրկնակի հաղթանակ տարավ՝ դառնալով Խորհրդային Միության չեմպիոն եւ նվաճելով ԽՍՀՄ գավաթը։

Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

23-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO