Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՍՈՑԻՈՒՄ


Երբ խաբեություններ են փաթաթում սպառողի վզին

Ինչպես տարբերել որակյալ միսն անորակից

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սննդի անվտանգության կարեւորությունն այնքան ակնառու է, որ թվում է՝ դրա մասին խոսել պետք չէ։ Բայց թվում է միայն։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ շատերը չեն գիտակցում այդ կարեւորությունը, այլեւ որ գիտակցում են, բայց բավականաչափ տեղեկացված չեն՝ տարբերելու թարմը հնից, որակյալը՝ անորակից, կզարմանաք՝ բայց նաեւ նեխածը՝ չնեխածից, մանավանդ երբ տարբեր միջոցներ կան՝ անորակությունը ծածկելու։ Խոսքն այս պարագայում մսի մասին է։ Ինչպե՞ս տարբերել լավը վատից, երբ մթերքը գնում ենք խանութում կամ՝ խանութից դուրս։
Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խորհուրդ է տալիս միս գնելու դեպքում ստուգել վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը։ ԱԲՍՓ փաստաթղթում պետք է լինեն հետեւյալ տվյալները. միս վաճառողի անունը, ազգանունը, կենդանու տեսակը, հատը/կշիռը, ԱԲՍՓ համարը, ԱԲՍՓ տրման ամսաթիվը, ուղեկցող անասնաբուժական վկայականի համարը, թարմ մսի կշիռը, մնացորդի կշիռը։
Բացի այս՝ սպառողը պետք է իմանա, որ այն միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք։ Պետք է ստուգել՝ այդ կնիքը կա՞, թե՞ ոչ։ Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ՝ օրենսդրությամբ նախատեսված ձեւերով եւ չափսերով, ակոսված շրջանակով, թվերով ու տառերով։ Կենդանու վրա դրոշմված 40 x 60 մմ չափսերի ձվաձեւ դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, եւ միսը ենթակա է իրացման՝ առանց սահմանափակման։
Ի՞նչը նաեւ կարող է վկայել, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է։ Պարզվում է՝ միսը պետք է դրոշմակնքվի հետեւյալ կերպ. կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք՝ յուրաքանչյուր թիակի ազդրի հատվածում։ Կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք՝ յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում։ Գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք։ Ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք՝ թիակի հատվածում եւ ազդրի արտաքին մակերեսին։
Կամաչե՞նք կամ ժամանակ չե՞նք ունենա այս ամենը ստուգել կամ պահանջել, ուրեմն պետք է հաշվի առնենք, որ մեր առողջությունը կարող ենք վտանգել այդ միսն ուտելուց հետո։
Իհարկե, անորակ միսը որակյալից տարբերելու այլ չափանիշներ էլ կան։ Դրա համար պետք է իմանանք մսի որակի մասին «նախնական տեղեկատվություն տվող մի քանի ազդակների մասին» (ինչպես ՍԱՏՄ—ն է բնորոշում)։
Օրինակ՝ որակյալ սառեցված միսը պետք է ունենա իրեն հատուկ գույն։ Եթե միսը երկար է մնում տաղավարին, այն դառնում է ավելի մուգ եւ չոր։ Համարվում է, որ որքան թարմ է կտորը (վարդագույն կամ բաց կարմիր), այնքան ավելի լավ, քանի որ մուգ կարմրաշագանակագույն երանգները խոսում են այն մասին, որ միսը ծեր կենդանու է։ Որակյալ սառեցված միսը պետք է ունենա նաեւ դուրեկան հոտ։ Նաեւ՝ սպիտակ կամ կաթնագույն ճարպ։ Տարբերենք՝ տավարինը կոշտ է, չի քսվում, այլ փշրվում է։ Խոզինը փափուկ է՝ վարդագույն երանգով։ Ոչխարինը խիտ է եւ դեղնավուն չէ։ Տավարի մսի ճարպային շերտերը դեղին են, հորթի մսինը՝ սպիտակ։ Եթե ճարպի արտաքին շերտը մսից բաժանված է բաժանարար թաղանթով, ապա դա նշանակում է, որ միսը ծեր կենդանու է եղել։
Մի տարբորոշիչ էլ նշենք. որակյալ սառեցված մսի վերին բարակ կեղեւը խամրած է, վարդագույն կամ կարմիր։ Կարմիր մսի կտրվածքի մակերեսին կա մոխրագույն փառ, որը նրան տալիս են սառույցի բյուրեղները։ Եթե մատը դնենք մակերեսին, պետք է գոյանա վառ կարմիր բիծ։
Մեկ այլ տարբերակ էլ ասենք։ Եթե գունավորումը դառնում է բալագույն, իսկ մատով հպվելուց հետո գույնը չի փոխվում, նշանակում է՝ միսն արդեն երկրոդային սառեցման է ենթարկվել։
ՍԱՏՄ—ի մեկ այլ խորհրդի էլ հետեւենք։ Եթե ընտրում ենք սառեցված մթերք, ապա պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի դրա վրա չլինեն ձյուն կամ արյունոտ սառցե ներհոսքեր։ Եթե լինեն, նշանակում է՝ միսն արդեն բազմակի սառեցման է ենթարկվել։
Պատկան կառույցը մատնանշում է խոզի մսի ընտրության հիմնական չափանիշները։ Այն է՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դրա կաշվին. այն պետք է լինի սպիտակ, առանց ավելորդ բծերի։ Այսինքն՝ կենդանին առողջ է եղել։
Որակյալ թարմ խոզի միսը պինդ է, առաձգական, անհոտ եւ գործնականում առանց թաղանթի։ Միսը պետք է լինի բարակ, մարմարի նման ճարպային շերտերով։ Երիտասարդ կենդանիների միսը բաց վարդագույն է, ծեր կենդանիներինը՝ ավելի մուգ։ Եթե խոզի միսը ավելի քան մուգ է եւ պատված է թաղանթով, ապա չոր ու կոպիտ կլինի։ Որակյալ ճարպը խիտ է, սպիտակ կամ կաթնագույն, այլ ոչ թե վարդագույն կամ դեղնավուն։
Ոչխարի կամ գառան մսի ընտրության հիմնական չափանիշներ էլ է հուշում ՍԱՏՄ—ն։ Ինչքան բաց երանգ ունի միսը, այնքան կենդանին երիտասարդ է եղել։ Գառան միսն ունի խամրած վարդագույն երանգ, ավելի հասուն կենդանու միսն ունի խամրած կարմիր կամ կարմրաշագանակագույն երանգ։ Ճարպը սպիտակ է եւ հեշտ առանձնանում է։ Վատ կերակրված եւ ծեր ոչխարների միսը մուգ կարմիր է, իսկ ճարպը՝ դեղնավուն։ Եթե ճարպը փխրուն է, նշանակում է՝ միսը պահել են սառեցման խցիկում։
Հիմա գանք այն խնդրին, թե ինչպես խուսափել փչացած, նեխած միս գնելուց՝ հաշվի առնելով, որ, ասենք, հականեխիչ միջոցներ գործածելով սպառողին կարող են թյուրիմացության մեջ գցել։
Պարզվում է՝ որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյո՞ք փչացած է միսը։ Առաջին նշանը մսի մոխրագույն երանգավորումն է։ Մսի կտորի մակերեսին կպչուն լորձի առկայությունը խոսում է մանրէների առկայության մասին։ Ալ կարմիր եւ մոխրագույն բծերն ու արյան կուտակումները բացահայտ վկայում են, որ միսը սխալ է սառեցվել ու պահպանվել։ Ուշադիր պետք է զննել կենդանու ճարպը. եթե միսը թրջել են կալիումի պերմանգանատի (կենցաղում հայտնի է ռուսերեն «մարգանցովկա» անվամբ) լուծույթում՝ մսին թարմ տեսք տալու համար, ապա ճարպը ստանում է վարդագույն երանգ։ Ցանկացած մսի շաղված եզրերը վկայում են այն մասին, որ այն թաթախվել է քացախաթթվի լուծույթում։
Այլ խաբեություն էլ կա, որ կարող են փաթաթել սպառողներիս վզին։ Պարզվում է՝ մսի հիմնական խաբեությունները կապված են ներկման հետ՝ ածխաթթու գազում պահելով, կամ ներկանյութերի օգտագործմամբ։ «Եթե ի հայտ են եկել կասկածներ՝ կապված գունանյութերի օգտագործման հետ, ապա կատարեք կտրվածք մսի կտորի վրա եւ զննեք գունանյութերի ներթափանցման աստիճանը։ Վերցրեք ձեզ հետ թղթե անձեռոցիկ։ Անձեռոցիկը դրեք մսի վրա եւ պահեք այն մի քանի վայրկյան։ Եթե միսը ֆիկսինով մշակում է անցել, ապա դուք անձեռոցիկի վրա կտեսնեք վառ վարդագույն հետք։ Միսը նաեւ պետք է լինի լավ արնազրկված, անձեռոցիկի վրա չպետք է լինեն արյան ակնհայտ հետքեր»,—ասում են ՍԱՏՄ—ի մասնագետները։
Կա թարմ միսը փչացածից տարբերելու մեկ այլ տարբերակ եւս, եթե միսը ոսկորով է։ Միսը չպետք է առանձնանա ոսկորից։ Եթե թեթեւակի քաշենք այն մասում, որտեղ միսը ամրացած է ոսկորին, ու միսը հեշտությամբ առանձնանա, ապա դա հստակ նշան է այն բանի, որ միսը նեխած է։
Հավատացեք, եթե վաճառողը մեկ անգամ զգա, որ իր առջեւ գիտակ սպառող է, հաջորդ անգամ կզգուշանա անմիտ քայլի դիմելուց։ Էլ չենք խոսում այլ հետեւանքների մասին։

23-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO