Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մշակույթը ԴՆԹ-ի մեջ է

Հայաստանն ու Իտալիան՝ նոր հարթակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Մշակույթը շատ հզոր գործոն է մեր երկկողմ հարաբերություններում, մշակույթը Հայաստանի եւ Իտալիայի ընդհանուր բնորոշ գիծն է, այն մեր ԴՆԹ—ի մեջ է».–այս մասին վերջերս նշել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։
Հայ—իտալական հարաբերությունները վաղ անցյալից են սկսվում։ Ըստ Հ. Ալիշանի, 1240—1350 թթ. հայկական մեկ եկեղեցի ունեցող քաղաքների թիվը հասնում էր քսաներկուսի, իսկ Հռոմում, Բոլոնիայում եւ Վենետիկում կային մեկից ավելի գործող եկեղեցիներ։ 14—րդ դարում շուրջ 40 հայկական եկեղեցի ու մենաստան են հիշատակվում Իտալիայի քաղաքներում։
Իտալիայում է եղել նաեւ հայ մշակույթի նշանավոր երեւույթներից «Ուրբաթագիրքը»։ 1512 թվականին Հակոբ Մեղապարտի աշխատասիրությամբ Վենետիկում ծնվեց հայատառ առաջին տպագիր գիրքը, որն այժմ պահվում է Վենետիկի Ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում։
Հարկ է նշել նաեւ, որ հայերս առաջին արեւելյան ժողովուրդն էինք, որ գործածեցինք Գուտենբերգի գյուտը։ Առաջին տպագրիչ Հակոբից հետո Աբգար դպիր Թոքատեցին կամ Եվդոկիացին էլ Վենետիկում 1565 թվին տպագրեց հայերեն առաջին օրացույցը՝ «Խառնայ փնթուր տումարիե» անունով եւ «Սաղմոսարան»։
Այդտեղ տպագրվել է եւս վեց գիրք։
Հայ—իտալական հարաբերություններում ժամանակի ամեն էտապում նոր փուլ անցում կատարելու «հայտ է ներկայացվում» նաեւ մեր օրերում, ահավասիկ՝ մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հայ—իտալական տարածաշրջանային կենտրոնը, որը գործում է նոյեմբերի 1—ից։
«Դեռ փորձում ենք հունի մեջ ընկնել։ Այս պահին փորձում ենք կայանալ։ Թափուր աշխատատեղեր չկան՝ աշխատակազմն ընտրված է։ Դեկտեմբերին առաջին դասախոսությունները կլինեն, հունվարից էլ ամսական գոնե 3—4 տարբեր կրթական բնույթի միջոցառումներ կկազմակերպվեն»,– «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց տնօրեն Անի Ավագյանը։
Թե ի՞նչ կփոխի նորաստեղծ կենտրոնը մշակութային մթնոլորտում, Ավագյանն ասում է՝ հետագայում կերեւա։ Այն տարածաշրջանային նշանակությամբ է եւ նպատակ ունի վերապատրաստելու մշակութային ժառանգության ոլորտում աշխատող հիմնականում ճարտարապետական կոթողների վերականգնման մասնագետների։ Հիմնականում կրթական բնույթի գործունեություն է ծավալելու։
Կենտրոնը ստեղծվել է որպես ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Բոլոնիայի համալսարանի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Իտալիայի կառավարությունից եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցության արդյունք է։
Կենտրոնի տնօրենը տեղեկացնում է, որ տեղացի մասնագետների համար առաջիկայում կազմակերպելու են դասախոսություններ՝ Բոլոնիայի համալսարանի փորձագետների, դասախոսների մասնակցությամբ. «Ամենակարեւոր ծրագիրը՝ առաջիկայում կշրջանառվի գրանցման հնարավորություն՝ սահմանափակ թվով մասնագետների համար։ Նրանք 4 ամիս շարունակ կվերապատրաստվեն»։
Վերլուծելով կենտրոնի անվանումը՝ Անի Ավագյանը նշում է, որ նաեւ պետք է վերապատրաստեն ոլորտի կառավարման մասնագետների։
Ասում է՝ լուրջ խնդիր են դիտարկում համայնքի կողմից մշակութային ժառանգության ճիշտ արժեւորման երեւույթը։ Եվ որպեսզի համայնքը դա պահպանի, ինքնագիտակցության բարձրացման մասով եւս ծրագրեր են նախատեսվում։ «Ընդհանրապես, պետք է դառնա ոլորտում խորհրդատվական բնույթի օղակ»,–նշեց Ավագյանը՝ ավելացնելով, որ խնդիրների բացահայտման մոնիթորինգ է արվելու, օրինակ, օրենսդրական դաշտի բացերն են բացահայտելու, ոլորտում չափորոշիչների ճշգրտման աշխատանքներ են կատարելու։
Տնօրենն ասում է, որ կենտրոնի միջոցով փորձելու են Իտալիայի մշակութային ժառանգության ոլորտում պահպանության, կառավարման եւ մշակութային ժառանգության վերարժեւորման օրինակելի փորձը ներդնել հայկական մշակութային հին ժառանգության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

23-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO