Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Այսօր ձգտում ենք պահպանել եղածը»

Մի քանի տարուց կբարելավվի նաեւ բարձրագույն խմբի առաջնությունը

Հայաստանում վոլեյբոլի զարգացումը պայմանավորված է բազում խնդիրներով, որոնք պահանջում են համալիր մոտեցում եւ լուծումներ։ Այդ մասին, ամփոփելով դասական վոլեյբոլի կանանց եւ տղամարդկանց այս տարվա ազգային առաջնությունները, «ՀՀ»—ին տված հարցազրույցում նշեց ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը։
–Ինչպե՞ս եք գնահատում ազգային առաջնությունների մակարդակը։
–Այն, կարելի է ասել, միջին է, քանի որ բարձրակարգ թիմերի կողքին ունենք նաեւ ավելի ցածր պատրաստականությամբ կոլեկտիվներ։ Մասնակից հինգ թիմից երեքը դրսեւորեցին նորմալ, մնացածը՝ բավարար որակներ։ Բայց, նկատի ունեցեք, դրանք հիմնականում ուսանողական թիմեր են, որոնցում չկան պրոֆեսիոնալ խաղացողներ։ Սիրողական մակարդակի վոլեյբոլիստներով համալրված թիմեր են, որոնք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել։ Չունենք վարձատրվող մարզիկներ, որոնցից կարողանանք բարձրորակ ելույթ պահանջել։ Ընդ որում՝ թիմերի խաղամակարդակն էլ կայուն չէ՝ տարիների ընթացքում փոխվում է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ունենք 1—2 թիմ, որոնք տարիներ շարունակ կայուն պահպանում են որոշակի նշաձող։ Մյուսների պարագայում առկա են խաղացողների պարբերական տեղափոխություններ։
–Այսինքն, կարող ենք արձանագրել, որ հայկական վոլեյբոլը սիրողական մակարդակի է։
–Մեծահասակների պարագայում՝ այո։ Նրանք չեն մասնակցում եվրագավաթներին, որովհետեւ ունենալով սիրողական մակարդակի խաղացողներ եւ ֆինանսական խնդիրներ՝ պատրաստ չեն դրան։ Չունենք կայուն հովանավոր ունեցող թիմ կամ ակումբ, որի մարզիկները, ինչպես հիմա հայրենի բասկետբոլում է, կայուն աշխատավարձ ստանալով՝ վոլեյբոլը դիտարկեն որպես ապրուստի ապահովման միջոց։ Մեր առաջնությանը մասնակցում են մարզաձեւի սիրահարներ, որոնք փորձում են հնարավորինս դրսեւորել իրենց։ Իսկ պատանեկան եւ լողափնյա վոլեյբոլում պատկերն ավելի բարվոք է։ Այստեղ մարզիկները նաեւ որոշակի մոտիվացիա, նպատակ ունեն՝ ընդգրկվելու հավաքականներում եւ մասնակցելու միջազգային խաղերի կամ ուսումնամարզական հավաքների։ Այդուհանդերձ, սկզբունքորեն չեմ կիսում այն կարծիքը, թե Հայաստանում վոլեյբոլը հիմնովին վերանում է, որովհետեւ բարձրագույն խմբի առաջնությունը թույլ է։ Մեր ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի եղածը պահի, եւ հիմնվելով այսօրվա պատանիների ու աղջիկների վրա՝ մի քանի տարուց բարելավի նաեւ բարձրագույն խմբի առաջնությունը։ Այս տարի մրցաշարին արդեն մասնակցում են այն երեխաները, որոնք 2018—ին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մեր երկիրը ներկայացնում էին Երեւանում անցկացված Արեւելյան Եվրոպայի առաջնությունում։
–Տարիներ շարունակ շեշտը դրվում է մեզանում վոլեյբոլը պահպանելու վրա, իսկ ի՞նչ է անհրաժեշտ նաեւ զարգացում ապահովելու համար։
–Ամենից առաջ՝ ֆինանսական աջակցություն, որովհետեւ խաղային մարզաձեւերն, առհասարակ, ծախսատար են։ Համեմատեք թեկուզ ֆուտբոլում կատարվող ներդրումներն ու դրանց ապահոված արդյունքները։ Վերցրեք հենց վերջին խաղում 1։9 հաշվով պարտությունը Իտալիայից։ Դա համարժե՞ք է տվյալ մարզաձեւում շրջանառվող գումարներին։ Եթե այդ միլիոններից ավելի պակաս գումար ծախսվեր մեր թիմերի վրա, ավելի լավ արդյունքներ կգրանցեինք։ Համենայնդեպս՝ գոնե Ջիբրալթարի հավաքականին չէինք պարտվի։ Եթե կառավարությունը կարողանա օգնել մեզ...
–Կառավարությունը, կարծում եմ, կարող է աջակցել միայն ազգային ֆեդերացիային, իսկ գլոբալ առումով ի՞նչ է պետք փոխել մեր վոլեյբոլում։
–Կարեւոր է ունենալ մասնագետներ, որոնք սիրելով իրենց աշխատանքը՝ աշխատեն մարզադպրոցներում։ Այսօր տեղերում ունենք դեպքեր, երբ կան գրանցված մարզիչներ եւ նույնիսկ թիմեր, որոնք տարիներով չեն մասնակցում Հայաստանի առաջնությանը։ Կամ՝ այլ օրինակ. Արմավիրում ունեն մարզադպրոց, մարզադահլիճ, բայց վոլեյբոլի թիմ չունեն, որովհետեւ, ինչպես նշեցին, չունեն մարզիչ։ Կամ՝ Էջմիածնի մարզադպրոցում աշխատում է արդեն 70 տարին բոլորած մասնագետ։ Անհրաժեշտ է, որ մասնագետները եւ մարզադպրոցների ղեկավարները կարողանան վերահսկել իրավիճակը եւ ապահովել համակարգի աշխատանքը։ Այսինքն, խաղացողներ չունենալու պարագայում մեծ ֆինանսավորումն էլ չի ծառայի նպատակին։ Տեսեք, բասկետբոլի Հայաստանի առաջնությանը ներգրավված են արտասահմանցի խաղացողներ, որոնց մասնակցությամբ մրցաշարը որոշակիորեն ուժեղացել է, բայց ազգային հավաքականի արդյունքների կտրուկ աճ չեմ նկատում։ Պետք է պայմաններ ստեղծել տեղացի երեխաների աճի համար։ Մի խոսքով, խնդիրները 1—2 չեն, շատ են եւ պահանջում են համալիր մոտեցում։
–Ինչեւէ, բասկետբոլի ֆեդերացիան կարծես գտել է տարիների աշխուժության պակասը վերացնելու ձեւը։ Համարում եք, որ վոլեյբոլում այդ տարբերակը չի՞ գործի։
–Ի տարբերություն բասկետբոլի, մենք չունենք այնպիսի բարձր մակարդակի սփյուռքահայ վոլեյբոլիստներ, որոնք կարող են էապես օգնել մեզ։ Եթե անգամ լինեին ուժեղ խաղացողներ, ապա պետք է ունենայինք այնպիսի ակումբ կամ ակումբներ, որոնք կարող են հրավիրել այդ մարզիկներին եւ վճարել նրանց։ Մենք ունենք նաեւ վոլեյբոլով հետաքրքրված հովանավորների բացակայության խնդիր։ Իսկ հանրապետական ֆեդերացիան չի կարող բոլոր ակումբներին ֆինանսապես ապահովել. այն բոլորովին այլ գործառույթներ ունի։ Ի դեպ, հիմա ստեղծվել է ԲԿՄԱ թիմը, որի մարզիչն եմ։ Պաշտպանության նախարարությունը մեզ աջակցում է, որ համալրվենք երիտասարդներով։ Եթե այլ գերատեսչություններ հետեւեն այդ օրինակին, եւ շատ ունենանք համանման թիմեր, ապա դա գուցե իրավիճակը փոխելու գործուն տարբերակ լինի։
–Հնարավոր չե՞ք համարում Վրաստանի կամ, ասենք, Իրանի առաջնություններին մեր թիմերի մասնակցությունը։
–Նախ՝ չէի ասի, թե Վրաստանի առաջնությունը որակապես շատ բարձր է Հայաստանի առաջնությունից։ Հիմա ասում են, թե Համահայկական խաղերում Վրաստանի հավաքականը հաղթել է Հայաստանի չեմպիոնին, բայց չմոռանանք, որ եզրափակիչ խաղում նրանք պարտվեցին Վանաձորի թիմին, որը վերջին տարիներին չի մասնակցում Հայաստանի առաջնությանը։ Ամեն դեպքում, դեմ չեմ լինի, եթե հայկական որեւէ թիմ որոշի մասնակցել Վրաստանի առաջնությանը, բայց չեմ կարող ասել, թե դա շատ արդյունավետ կլինի։ Ավելի լավ կլիներ անդրկովկասյան լիգա կազմակերպել, բայց հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ներկայիս հանգրվանում դա իրականանալի չէ։ Այլ խնդիր է Իրանի առաջնությունը, քանի որ այնտեղ վոլեյբոլը շատ է զարգացած։ Բայց մերոնց համար դժվար կլինի դիմանալ այդ ուժեղ մրցակցությանը։ Ամեն դեպքում, դա ակումբների որոշելիքն է, եւ ֆեդերացիան չի կարող ուղղորդել կամ, առավել եւս, ֆինանսավորել ակումբների նման նախաձեռնությունները։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ եւ պատրաստվում ենք պայմանավորվել հաջորդ տարի Անապայում կայանալիք համատեղ հավաքին մեր լողափնյա վոլեյբոլիստների մասնակցության վերաբերյալ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

23-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO