Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՇԽԱՐՀ


Իրանը ձգտում է փակել

Երկրից մաքսանենգությամբ արտահանվող բենզինի ճանապարհը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Իրանում բողոքի ցույցերի ավարտից անցել է շուրջ 5 օր։ Արդեն համացանցը լիովին վերականգնվել է, կյանքն աստիճանաբար բնականոն հուն է վերադառնում, սակայն այդ թեման դեռեւս Իրանի եւ միջազգային ԶԼՄ—ների օրակարգում է, որոնցում քննարկվում են դրանց հետեւանքների, բռնությունների գործադրման եւ այլ հարցեր։
Նշենք, որ նոյեմբերի 15—ից հնգօրյա տեւողությամբ Իրանում բենզինի թանկացման պատճառով երկրի 30 նահանգից շուրջ 18—ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց ընթացքում զոհվել են մարդիկ, սակայն զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական վերջնական տվյալներ դեռեւս չեն հրապարակվել (նախնականի համաձայն՝ հայտարարվել է շուրջ մեկ տասնյակ)։ Մինչդեռ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Միջազգային համաներումը», զոհերի թիվը 106—115, իսկ ձերբակալվածներինը՝ 4800 են հայտարարել։ Ցույցերի հետեւանքով զգալի են նաեւ նյութական կորուստները՝ վնասներ են հասցվել պետական եւ մասնավոր հատվածների շենքերին, համացանցի անջատումը եւս շոշափելի նյութական վնասներ է պատճառել։
Իշխանությունները բռնությունների համար մեղադրում են ցուցարարներին։ Մինչդեռ վերլուծաբանները, մասնավորապես՝ արեւմուտքում, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում՝ իրանյան ու միջազգային օրենքները, մեղադրում են իշխանություններին։ Վկայակոչվում է, օրինակ, Իրանի Սահմանադրությունը, որտեղ նշվում է, թե քաղաքացիների ազատությունների սահմանափակումը պետք է տեղի ունենա խորհրդարանի հաստատմամբ։ Բացի այդ, կառավարությունը պարտավոր է ապահովել երկրի ներքին անվտանգությունը, նաեւ այն, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում պետք է համաչափ ուժի դեմի եւ այլն։ Նրանք շեշտում են, թե քաղաքացիների որոշ ազատությունների սահմանափակումներն այնպիսին էին, որ երկրում, կարելի է ասել, չհայտարարված արտակարգ իրավիճակ էր տիրում։
Անդրադառնալով բենզինի թանկացման հարցին, ինչը ոտքի հանեց հարյուր հազարավոր իրանցիների տարբեր քաղաքներում, հարկ է նշել, որ ցավոտ այդ հարցը եղել է Իրանի հետհեղափոխական գրեթե բոլոր կառավարությունների օրակարգում։ Իրանում բենզինի գինը աշխարհում, թերեւս, ամենաէժաններից է եղել, սակայն Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրորք, երբ Իրանի դեմ սահմանափակումներ էին կիրառվել ՄԱԿ—ի, ԱՄՆ—ի եւ ԵՄ—ի մակարդակներով, բենզինի ներքին առաջարկը չէր համապատասխանում պահանջարկին, իսկ ներմուծումն արգելված էր։ Ուստի 2007 թ. կառավարությունը սահմանեց նոր սակագներ, բնակչությանը տրամադրեց նաեւ կտրոնով՝ 1 լիտրը 100 թուման, եւ ազատ վաճառք՝ 400 թումանով, իսկ մինչ այդ 1 լիտրը 80 թուման էր։ Ընդ որում, սեփական մարդատարների համար ամսական՝ 60, տաքսիներինը՝ 400, փոքր բեռնատարներինը՝ 300, եւ «շտապօգնություններինը»՝ 500 լիտր։
Այսուհանդերձ, դրանք Իրանի հարեւան երկրների գների հետ համեմատած, «ջրի» գին էին։ Հանգամանք, ինչի պատճառով մաքսանենգությամբ երկրից զգալի չափով բենզին էր դուրս բերվում հարեւան երկրներ, ուստի թանկացումները գլխավորապես պայմանավորված են եղել նաեւ այս իրավիճակով։ Նախագահ Ռոհանիի կառավարությունը, սուբսիդիաների արդյունավետությունը բարձրացնելու համար, նախ կտրոնովը դարձրեց 1 լիտրը՝ 700 թուման, իսկ ազատը՝ 1000։ Ապա 2015 թ. կառավարությունը վերացրեց սուբսիդավորվածը, եւ սահմանվեց մեկ գին՝ 1000 թումանով (շուրջ 8 ցենտ)։ Եվ, ահա, ընթացիկ տարվա նոյեմբերի 14—ին կառավարությունը հայտարարեց, թե բենզինի վաճառքը կրկին լինելու է երկու սակագնով՝ սուբսիդավորված բենզինի 1 լիտրը՝ 1500 թումանով (այսինքն՝ 50 տոկոս թանկացումով), իսկ ազատը՝ 3000—ով (երեք անգամ թանկ), ինչը խիստ զայրացրեց իրանցիներին։
Ինչպես նշվեց, բենզինի թանկացումների գլխավոր պատճառն այն մաքսանենգաբար դուրս կրելն է։ Դեռեւս 2018 թ. հոկտեմբերի 10—ին Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել էր, թե ամենայն հավանականությամբ, մաքսանենգության դեմ պայքարով պայմանավորված, բեզինը կրկին կմատակարարվի երկու սակագնով։ Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Մոհամեդ Հասանժադը հայտնել էր, թե մաքսանենգությամբ դուրս կրվող բենզինի արժեքը հավասար է երկրի բարեկարգման բյուջեին (www.dw.de, 12 հոկտեմբերի, 2018թ.)։ Ըստ նույն աղբյուրի՝ բյուջեի եւ պլանավորման հանձնաժողովի անդամ Մեհրդադ Լահութին դեռեւս 2018 թ. հոկտեմբերի 2—ին նշելով, որ մաքսանենգությունը կազմակերպված բնույթ է կրում, շեշտել էր, թե բենզինի սպառումը երկրում կրկնապատկվել է։ Իսկ «Isna» գործակալությունը հոկտեմբերի 12—ին հայտնել էր, թե օրական 10 միլիոն լիտր բենզին է տեղափոխվում միայն Աֆղանստան, որտեղ բենզինի գինը 6 անգամ ավելի թանկ է, քան Իրանում։ «Isna»—ն անգամ չի բացառել, որ այդ քանակի բենզինը տեղափոխվում է գաղտնի խողովակաշարերի միջոցով եւ տանկերներով՝ պաշտոնական անցակետերով։ Հենց այդ ժամանակ արդեն խոսվում էր բենզինի թանկացման մասին։
Որոշ պատգամավորներ էլ, հաշվի առնելով ազգային արժույթի արժեզրկումը եւ սղաճը, շեշտում էին, որ թանկացումը հնարավոր է նման հետեւանքներ ունենար, քանի որ դա անտանելի կլինի շատերի համար։ Ավելին, ընթացիկ տարվա հոկտեմբերի 11—ին, ինչպես նշել է պակիստանյան «Էքսպրես Տրիբյուն» օրաթերթը, կառավարությունը Քուվեյթիա քաղաքում 15 բենզալցակայան է փակել՝ Իրանից մաքսանենգաբար ներկրված բենզին վաճառելու պատճառով։ Իրանում դոլարի եւ այլ արժույթների գների աննախադեպ բարձրացումը հարեւան երկրների համար բազմակի էժան էր դարձրել իրանական բենզինը։ Պաշտոնական «Irna» գործակալությունն այս առնչությամբ նշել է, թե Իրանից մաքսանենգությամբ 20 լիտր տեղափոխված բենզինը Աֆղանստանում ու Պակիստանում՝ 14, Թուրքիայում՝ 21, իսկ Իրաքում՝ 11 դոլար շահ ունի։
Իրանում առայսօր իշխանության եկած բոլոր կառավարությունների՝ բենզինի եւ այլ տեսակի վառելիքների թանկացման նպատակը այդ երեւույթի դեմն առնելն է եղել, մանավանդ որ դա առավելապես նկատելի է դառնում այդ երկրի դեմ սահմանափակումների ժամանակ։ Այլ կերպ ասած՝ ձգտում են բենզինի գինը մոտեցնել տարածաշրջանի երկրներում գործող գներին, որպեսզի մաքսանենգությունը շահավետ չլինի։ Ինչ վերաբերում է վերջին թանկացումների հանդեպ բնակչության նման բուռն հակազդեցությանը, ինչի համար իշխանությունները մեղադրում են Արեւմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, որոնք, անշուշտ, քարոզչական նպատակով օգտվում են դրանից, ապա այն պայմանավորված էր ոչ միայն երկրում առկա տնտեսական վիճակով, այլեւ սահմանափակումների օր օրի ընդլայնումով, որոնք բնակչության շրջանում, թերեւս, «ստրեսային» պայմաններ են ստեղծել։

26-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO