Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայկական հարցը գերտերությունների եւ հայ-վրացական ու թուրք-ադրբեջանական հարաբերություններում

Տարածաշրջանում որոշակիանում է ռուս-ամերիկյան դիմակայությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով առաջին անգամ Սենատում վետո դրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա, հայտարարել է, որ Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա էր իրեն խնդրել նման քայլի դիմել։ «Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, որ արեցի դա, այն է, որ նախագահ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Վատ իրավիճակ կլիներ։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե հնարավոր է լինում»։ Հարցին, թե իրեն անհարմար զգո՞ւմ է Հայոց ցեղասպանության բանաձեւը արգելափակելու համար, հնչել է պատասխան. «Այո՛, որովհետեւ ես հավանում եմ Մենենդեսին։ Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ։ Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։ Պնդումներ կան, թե սենատորի վրա լուրջ հանրային ճնշում է եղել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընթացքը Սենատում կասեցնելու համար, եւ նա, իր վարկը պահպանելու նպատակով, դիմում է որոշակի բացահայտումների՝ արդարացման ակնկալությամբ։ Երկրորդ անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա վետոյի իրավունքը կիրառեց ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դեւիդ Փերդյուն՝ իբր, այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։
Մենք չենք բացառում, որ սա Անկարային ինչ—ինչ պահանջներ ներկայացնելու հերթական ճնշումներից մեկն է, որով ԱՄՆ—ի նախագահ Թրամփը Թուրքիայի նախագահ Էրդողանին հասկացնում է, որ Մոսկվա մեկնելով եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելով՝ պետք է շատ զգույշ լինի իր որոշումներում։ Նշենք, որ Թուրքիայում կան պաշտոնյաներ, որոնք այսօր էլ կողմ են, որ թուրքական զինուժը ձեռք բերի նաեւ ռուսական զինտեխնիկա, իհարկե, նախ եւ առաջ խոսքը C—400 ՀՕՊ համակարգերի մասին է, ինչին էլ դեմ են ե՛ւ Սպիտակ տունը, ե՛ւ ՆԱՏՕ—ն։
Վետո կիրառելու իրավունք ունի Սենատի յուրաքանչյուր սենատոր, ինչը նշանակում է, որ ընդդեմ Թուրքիայի խաղը դեռ շարունակվում է, եւ ամեն բան պարզ կլինի Մոսկվայի եւ Անկարայի համատեղ որոշումներից եւ դրա նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքից։
Մոսկվայում, իհարկե, պետք է արձագանքեին այս իրավիճակին, եւ դա եղավ նաեւ ի դեմս հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, ով սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ—ին Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ քվեարկությունը տապալելու քայլը։ Նա իր հեղինակային ծրագրի եթերում հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր եւ այլ քրիստոնյաներ։ Ապա նշել է, որ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը սպասել է եւ սպասում է ԱՄՆ—ի կողմից այդ հանցագործությունը ճանաչելուն. «Թվում էր՝ վերջապես Կոնգրեսն ու Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է դնում այդ որոշման վրա։ Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ եւ զուտ քաղաքականություն»։
Որպես տեսակետ, իհարկե, կարելի է համաձայնել, ինչպեսեւ մենք վերը նշեցինք թուրք—ամերիկյան հարաբերությունների եւ ճնշումների առումով։ Սակայն հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ նաեւ սպասել է, որ բարեկամ եւ ռազմավարական գործընկեր ՌԴ—ն մեծապես աջակցի, որպեսզի մենք ոչ միայն դիմակայենք թուրք—ադրբեջանական դաշինքի հարձակումներին, այլեւ ի կատար ածենք հայության նպատակները՝ ետ բերենք մեր բռնազավթված հայրենիքը եւ կերտենք խաղաղ ու զարգացող Հայաստան (նկատի ունեմ հենց թեկուզ 1921թ. Մոսկվայի ռուս—թուրքական պայմանագրի չեղարկումը)։ Շատ չծավալվելով այստեղ՝ պարզապես նշենք, որ դեռ սպասում ենք, սակայն Մոսկվա—Անկարա եւ Մոսկվա—Բաքու հարաբերությունները, ամեն դեպքում, ստվերում են Հայաստան—Ռուսաստան բազմակապ հարաբերությունները։ Սա՞ էլ ընկալենք «զուտ քաղաքականության» շրջանակում…
Հայտնի ռուս հաղորդավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ պատմական ճշմարտությունն ընդունել են բազմաթիվ այլ երկրներ եւս։ Խոսել է նաեւ Իսրայելի մասին, որը մինչեւ հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, 2—րդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ ցայսօր կրում է Հոլոքոստի սարսափներն ու հետեւանքները։ «Ինձ թվում է, որ դա սխալ է։ Ամեն դեպքում՝ բարոյականությունը պետք է առաջնային լինի նույնիսկ մեծ քաղաքականության մեջ»,–ասել է հայտնի լրագրողը։
Բայց այստեղ էլ պիտի նշենք, որ միայն բարոյականությունն առաջնային համարելով՝ Հայոց ցեղասպանությունն իրականացնողների արդար պատիժը կյանքի չի կոչվի, ճանաչել եւ դատապարտելը հատուցման փուլին է սպասելու, ինչը իրականություն է Հոլոքոստի դեպքում, սակայն շատ հեռու է մեր Եղեռնի արդար հատուցման պարագայում։
Հիշեցնենք, որ Հոլոքոստը 2—րդ աշխարհամարտի տարիներին իրականացվեց նացիստական եւ ֆաշիստական պարագլուխների կողմից Գերմանիայում եւ այլ եվրոպական երկրներում, իսկ Հայոց ցեղասպանությունը (ավելի զանգվածային ընթացքը) իրականացվեց 1—ին աշխարհամարտի ընթացքում եւ հենց մեր հայրենիքում՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում (համապատասխանաբար՝ թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից)։
Համաշխարհային գերտերություններ ԱՄՆ—ի եւ ՌԴ—ի հետ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերությունները փոխշաղկապված են, եւ այս բազմաճյուղ կապը եւս առնչվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հետագա բոլոր զարգացումներին։ Սա շատ լավ գիտակցում են Անկարան ու Բաքուն, եւ նոյեմբերի սկզբներին Բաքվում կայացել է ադրբեջանա—թուրքական ռազմական երկխոսության 12—րդ նիստը։ Քննարկվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպեսեւ պարզվել են ապագայի համար համատեղ գործունեության ուղղություններն, ու համաձայնեցվել է 2020թ. գործողությունների պլանը։ Ստորագրվել է արձանագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի գլխավոր շտաբի միջեւ։
Մինչ այդ՝ օգոստոսին, համաձայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության ամենամյա պլանի՝ կայացել են «ԹուրԱզ Արծիվ—2019» համատեղ թռիչքային—մարտավարական զորավարժությունները երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Սրան հետեւել են զորավարժություններ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։
Հայկական զինուժը միանշանակ իր մարտական պատրաստվածությամբ կարող է դիմակայել ադրբեջանական բանակին եւ ոչ միայն դիմակայել, առավել եւս, եթե դաշնակից երկրները օժանդակեն։ Իսկ աջակցելու մասին մեզ հավաստել են ՌԴ ինչպես պաշտպանության, այնպես էլ ԱԳ նախարարները, բայց պետք է մշտապես զգոն լինել։ Իսկ վրացական կողմը, թերեւս, կարող է մտափոխվել իր մինչ այսօր եղած դիրքորոշումներում, հատկապես Թբիլիսի—Երեւան վերջերս հաճախակի փոխայցերից հետո, ինչպես նաեւ ամիսներ առաջ Վրաստանի սահմանային մի հատվածի՝ ադբեջանական զավթումից հետո։ Այս քայլով Բաքուն ոչ միայն իր տարածքային նկրտումներն է բացահայտել Վրաստանի նկատմամբ, այլեւ այդ դիրքի գրավմամբ իր դիտակետերն է մոտեցրել Հայաստանի սահմանին՝ Տավուշի կողմից։
Մի դիտարկում, եթե այդ տարածքը փոխհամաձայնության եւ ժամանակավոր պայմաններում է տրվել, որոշակի պայմանավորվածությամբ, ապա Թբիլիսին պիտի արագ վերանայի դա, որովհետեւ Բաքուն եւ Անկարան երբեք ինքնակամ տարածք չեն վերադարձնի…
Կուզենանք հավատալ, որ Թբիլիսին այլեւս չի անտեսի թուրքական կողմի՝ Բաթումը զավթելու, Ջավախքը թուրք—մցխեթներով բնակեցնելու եւ ադրբեջանական կողմի՝ վրացական որոշ տարածքներ սեփականացնելու (հատկապես Մարնեուլիի ադրբեջանաբնակ շրջանը) մղումները, եւ հայ—վրացական հարաբերությունները ավելի բարձր արդյունավետությամբ կգործեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։ Իսկ նման իրավիճակը միանշանակ կապահովի Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակի առաջ գալուն, որի մասին խոսել ենք վաղուց։
Սա անչափ կարեւոր համարելով՝ մեկ անգամ եւս հիշեցնենք, որ նոր եռյակը կարող է փոխարինել Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա գործող եռյակին՝ դեպի Եվրոպա գնացող ուղին փոխելու առումով, ինչպես նաեւ կփոփոխի Իրան—Ադրբեջան—Ռուսաստան ուղին՝ Վրաստան—Ռուսաստան ճանապարհն օգտագործելով։
Ամեն ինչ կախված է ինչպես Հայաստանի ռազմա—քաղաքական, այնպես էլ դիվանագիտական ու տնտեսական նախաձեռնությունների արդիականությունից եւ փոխշահավետությունից. որը կառաջարկվի մեր դաշնակիցներից յուրաքանչյուրին։

26-11-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO