Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Իտալացիները հիանում են մեր՝ օտարերկրացիների հետ շփման մշակույթով

Հայաստանն ու Իտալիան՝ կրթամշակութային հարթակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


ՀՀ վարչապետի՝ Իտալիա կատարած այցով պայմանավորված՝ իտալական թեման դեռ թարմ է մեր զրույցներում։ «ՀՀ»—ն ԱԺ Հայաստան—Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի հետ զրուցել է կրթամշակութային ոլորտում հայ—իտալական համագործակության արդյունքների եւ նոր հնարավորությունների մասին։
–Ինչպե՞ս եք գնահատում հայ—իտալական հարաբերությունները կրթության եւ մշակույթի ոլորտներում։
–Հայաստանի եւ Իտալիայի, հայերի եւ իտալացիների միջեւ արդի շփումները հաճախ սնվում են մեր ժողովուրդների պատմական ու քաղաքակրթական կապերին հղվող դրական էմոցիաներից։ Ես հաճախ եմ ականատես լինում, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները հիացմունքով խոսում, օրինակ, իտալական ճարտարապետության կամ լեզվի մասին եւ հակառակը՝ թե ինչպես են Իտալիայի քաղաքացիները ուխտագնացության գալիս Հայաստան եւ հիանում մեր՝ օտարերկրացիների հետ անմիջական շփման մշակույթով։
–Այդ ոլորտներում առավել էական, կարեւոր զարգացումները որո՞նք են։
–Վերջին տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մի շարք հայ—իտալական միջոցառումներ՝ նվիրված մշակույթին եւ կրթությանը։ Սեպտեմբերին տեղի ունեցավ «Իտալիայի բույրերը» խորագրով օծանելիքային արվեստի միջոցառումը, եւ մեկնարկեց արվեստագետներ Բիանկո—Վալենտեի «Ամենուրեք» կատարողական արվեստի նախագիծը՝ նվիրված հայերեն այբուբենին։ Մայիսին ստորագրվեց հուշագիր «Ոսկե ծիրան» եւ «Սուդեստիվալ» կինոփառատոների միջեւ, եւ տեղի ունեցան կինոցուցադրություններ «Մոսկվա» կինոթատրոնում։
Ապրիլին գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հայ—իտալական գիտական համագործակցությանը նվիրված միջոցառում։ Մարտին անցկացվեցին իտալական դիզայնի օրերը Հայաստանում։ Հայաստան ժամանեցին իտալացի ճարտարապետներ, եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը։ Իսկ հունվարին Գիտության կոմիտեն եւ Իտալիայի ազգային հետազոտական խորհուրդը հուշագիր ստորագրեցին։
Նմանատիպ միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Իտալիայում։ Մայիսին Հռոմի «Կազանատենսե» գրադարանում կայացավ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանված գրքի շնորհանդեսը։ Ապրիլին Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում տեղի ունեցավ «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը։
Մարտ—մայիս ամիսներին Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում տեղի ունեցավ հայկական արվեստին նվիրված 5—րդ սեմինարը։ Իսկ այս ամիսներին տեղի է ունենում հայկական արվեստին նվիրված 6—րդ սեմինարը։ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում կյանքի է կոչվել հայկական արվեստին նվիրված միջազգային կոնֆերանս՝ «Քննական պատմություն եւ նոր հեռանկարներ» խորագրով։ Իսկ Հռոմի Լա Սապիենցա համալսարանում կայացավ ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգը։
–Նշածս ոլորտների մասով իտալական կողմի հետ մենք ի՞նչ փորձ ունենք փոխանակելու։
–Կարծում եմ, որ շատ բան կարող ենք առաջարկել իտալական հանրությանը ժամանակակից արվեստում, օրինակ՝ անկախ եւ հեղինակային կինոյի, թատրոնի եւ կատարողական արվեստի ոլորտներում։ Մենք նաեւ ունենք հրաշալի ջազ, էթնիկ մոտիվներով ջազ, որը նույնպես կարող է հետաքրքիր լինել իտալական հանրության համար։
–Ի՞նչ նոր ուղղություններ ու հնարավորություններ եք տեսնում մշակութային եւ կրթական համագործակցության մասով՝ նկատի ունենալով նաեւ վարչապետի վերջին այցը Իտալիա։
–Կարծում եմ՝ մեծ ներուժ կա թվային տեխնոլոգիաների եւ արվեստի հանդիպման տիրությում աշխատելու համար։ Ամեն տեսակ թվային ինստալացիաներ եւ վիրտուալ իրականություններ ստեղծող արվեստը համագործակցության խոստումնալից ուղղություն կարող է լինել։ Նմանապես մեծ ներուժ կա նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի համադրման առումով։ Սա վերաբերում է ոչ միայն ավանդական՝ դեպի վանքեր եւ հուշակոթողներ այցելություններին, այլեւ մեր կյանքի ոճը եւ մեր խոհանոցը՝ որպես կենդանի եւ զարգացող մշակույթի մաս, մատուցելուն։ Ժամանակակից արվեստը փորձառություն է, եւ մենք պետք է մարդկանց փորձառություն նվիրենք։
Կարծում եմ՝ Հայաստանի կրթական հաստատությունների համար նաեւ շատ օգտակար կլինի հումանիտար գիտությունների ժամանակակից մեթոդների շուրջ Իտալիայի կրթական հաստատությունների հետ համագործակցությունը։ Մեզ համար կարեւոր է նաեւ Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեության շարունակականության ապահովումը։

26-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO