Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հոգեւոր կամուրջներ»

Կոմիտասի անվան հուշամեդալ կստանան Թուրքիայի մտավորականները

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 28-ին տեղի կունենա «Հոգեւոր կամուրջներ» խորագրով մեծարման երեկո՝ նվիրված Թուրքիայում ապրող Հասան Սալտիկին, Թուրքիայում լավագույն դուդուկահար, աշխարհահռչակ Էրթան Թեկինին եւ «Անաթոլու քյուլթուր» կազմակերպության նախագահ, հայերի բարեկամ, մտավորական Օսման Քավալային։ Վերջիններիս՝ Թուրքիայում ունեցած հայանպաստ գործունեության համար այդ օրը կշնորհվի Կոմիտասի անվան հուշամեդալ։
Միջոցառումն իրականանում է «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Այս անձինք այն առանցքային դեմքերն են, ովքեր հայկական մշակույթը, ազգագրական, դասական երաժշտությունը տարածում են Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում։ Միջոցառմանը արժեւորելու ենք նաեւ Օսման Քավալային՝ ի շահ հայերի կատարած անուրանալի գործի համար։ Նա «Անաթոլու քյուլթուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է, ով այսօր, ցավոք, բանտում է։ «Անաթոլու քյուլթուրը» մի շարք միջոցառումներ է կազմակերպել հայ մշակույթի պահպանման եւ տարածման համար։ Հատկապես աչքի են ընկել Ս. Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներում ունեցած իրենց ավանդով եւ բազմաթիվ այլ մշակութային նախաձեռնություններով։ «Անաթոլու քյուլթուրի» հետ ունենք փոխադարձ համագործակցության հուշագիր։ «Վերադարձ» հիմնադրամն արդեն շուրջ 10 տարի զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում դավանափոխ հայերին հոգեւոր սննդի «մատակարարմամբ»։ Տարեկան մի քանի միջոցառումներ ենք կազմակերպում Արեւմտյան Հայաստանում՝ համերգներ, ֆլեշմոբեր եւ այլն»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։
Օսման Քավալան, նրա խոսքով, «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի գործընկերն ու մի շարք մշակութային ձեռնարկների համախոհն է, ճշմարիտ մտավորական հայերի եւ անիրավության մատնված ժողովուրդների համար, Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը. «Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի դեմ բացասական տրամադրված բոլոր շրջանակները, շնորհիվ Օսման Քավալայի գործունեության, սկսել էին տեսնել Թուրքիայի ժողովրդի, Արեւմտյան Հայաստանի բոլոր այն լավ կողմերը, որոնք անտեսանելիության ու մոռացության էին մատնվել 1915 թվականից ի վեր»։ Ախոյանի տեղեկացմամբ՝ «Անաթոլու քյուլթուր» կազմակերպությունը, «Քալան» ընկերության հետ համատեղ, Օսման Կավալայի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 7—ին Ստամբուլում կազմակերպել է Կոմիտաս վարդապետին նվիրված մեծ միջոցառում, որտեղ հյուրընկալել են հյուրեր ողջ աշխարհից։
Հասան Սալտիկ. հայկական մշակույթի նվիրյալ։ Անձ, ով ոչ միայն ծավալուն գործունեություն է ծավալել երգերի եւ երաժշտությունների ձայնագրման համակարգում, այլեւ իր մեծ ներդրումն է ունենում դրա տարածման գործում։ «Թայմ» ամսագիրը նրան նկարագրեց որպես «ժողովրդական երաժշտության մարդաբան»։
«Հասան Սալտիկի ղեկավարած «Քալան» ընկերությունը ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ ամբողջ աշխարհում համարվում է առաջնայիններից մեկը։ «Քալան» ընկերությունը թողարկել է հայկական ազգային, ինչպես նաեւ Կոմիտասին նվիրված երգերի երեք տասնյակից ավելի ձայնասկավառակներ, որոնք լայն տարածում ունեն Թուրքիայի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում»,–նշում է Ախոյանը։ Էրթան Թեկինը հայկական դուդուկի իսկական վարպետ է։ Նա է ասել. «Ես չեմ սիրում խոսել իմ մասին, բայց դրա փոխարեն՝ հոգուս պարտքն եմ համարում խոսել հայկական դուդուկի մասին։ Դուդուկը, թերեւս, միակ բանն է աշխարհում, որ կարող է ստիպել ինձ զգալ հայրենիքը. ո՛չ թե պատկերացնել, ո՛չ թե երեւակայել, այլ հենց զգալ։ Զգալ հայկական թախիծ, հպարտություն, կարոտ, մեծ, շատ մեծ հույս, տխուր երաժշտության մեջ անսահման լույս… Մի խոսքով՝ այն, ինչ կոչվում է իսկական հայկական դուդուկ»։
Էրթան Թեկինը «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի ակտիվ մասնակիցներից է։ Այս մեծամասշտաբ եւ աղմկահարույց միջոցառման նպատակն էր պատմել աշխարհին եւ հատկապես թուրք ժողովրդին ամբողջ ճշմարտությունը հայերի ցեղասպանության մասին։ Ի հեճուկս Թուրքիայի կառավարության՝ «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները համարձակորեն պնդում են, որ Մեծ եղեռնն իսկապես եղել է, եւ թուրքերը պարտավոր են ընդունել սեփական պատմությունն ու ներողություն խնդրել հայերից։ «Ես ձեզ իմ եղբայրն եմ համարում եւ շատ եմ ցանկանում, որ դուք էլ ինձ եղբայր համարեք»,–ասում է դուդուկահարը։
«Ինչպես արդեն նշվեց, շուրջ տասը տարի է, ինչ «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից շարունակական եւ հետեւողական աշխատանք է տարվում՝ ուղղված Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ մշակութային երկխոսության հաստատմանը։ Կատարված աշխատանքների եւ այցերի արդյունքում այսօրվա սահմաններով Թուրքիայում ստեղծվել է շփումների եւ որոշակի փոխվստահության շրջանակ»,—հավելեց Արագած Ախոյանը։

26-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO