Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Երիտասարդները չեն պատկերացնում, թե ինչ են ստանալու

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթն ունի 17 հայտ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթն այս տարի տարբեր անվանակարգերում ունեցել է 17 հայտ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը նկատում է՝ դիմումների քանակի քիչ լինելը պայմանավորված է այն բանով, որ երիտասարդները երբեմն այնքան էլ պարզ չեն ընկալում ծրագրի վերջնանպատակը։ Իսկ ո՞րն է մրցույթի նպատակը։
Համահայկական երիտասարդական այս մրցույթը հարթակ է այն երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր ունեն հետաքրքիր մտքեր ու գաղափարներ եւ ցանկություն՝ դրանք ներկայացնելու հանրությանը։ Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ—տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները։
«Երիտասարդները չեն պատկերացնում, թե ինչ են ստանալու, եւ դա բնական է, բայց մենք անում ենք ամեն հնարավորը նմանատիպ ծրագրերի կարեւորությունը մարդկանց հասցնելու համար։ Ժամանակ է անհրաժեշտ, որ բոլորը հասկական՝ մրցույթն օբյեկտիվ է եւ արդար»,—շեշտում է փոխնախարարը։ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթն այս տարի անցկացվում է «Քիմիական գիտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մանկավարժական գիտություններ», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիական գիտություններ» անվանակարգերում։ Լոռեցյանն ընդգծում է՝ մրցույթն իրականացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, երկրի սոցիալ—տնտեսական, մշակութային կյանքում նրանց ներգրավվածությունն ապահովելու համար։ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում եւ սփյուռքում ապրող 16—35 տարեկան երիտասարդներ։
Ըստ փոխնախարարի՝ մրցույթը շատ կարեւոր հարթակ է այն իմաստով, որ հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, որոնք չունեն ծրագրեր կազմելու եւ դրամաշնորհներ ստանալու փորձառություն, բայց ցանկանում են ի լուր աշխարհի հայտարարել իրենց գաղափարների մասին։ Ներկայացված հայտերը, գաղափարները փորձագիտական գնահատականի են արժանանում, ինչը, Լոռեցյանի խոսքով, հնարավորություն է տալիս գնահատելու սեփական մտահղացման որակական մասն ու իրագործման հնարավորությունները։ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 10—ին։
Ինչպես նշում են կազմակերպիչնեը, մրցույթի հիմնական խնդիրներն են երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը եւ զարգացումը, երկրի սոցիալ—տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումն ու հնարավոր ներդրումը, սոցիալական եւ հասարակական կարեւոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսավարող սուբյեկտների եւ կառավարման պետական մարմինների միջեւ բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը, երիտասարդության սոցիալական գործընկերության եւ փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում։ Կազմկոմիտեի կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված փորձագիտական հանձնաժողովը կիրականացնի հայտերի փորձագիտական գնահատումը։ Արդյունքում ընտրված լավագույն 20 հայտը կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ։
Նոյեմբերի 25—ից դեկտեմբերի 6—ն ընկած ժամանակահատվածում Երեւանում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա՝ հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենան հեղինակների կողմից նախագծերի պաշտպանություն եւ վերջնական գնահատում։ Սփյուռքահայ հեղինակներն իրենց նախագծերը կարող են ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նիստի ավարտին հանձնաժողովը, ըստ հաստատված անվանակարգերի, կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները եւ կներկայացնի դրանք կազմկոմիտե, որը կամփոփի հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի հինգ հաղթող նախագծերը։ Հաղթած նախագծերը կստանան խրախուսական պարգեւներ եւ հավաստագրեր։
Հիշեցնենք, որ 2018 թ. մրցույթի եզրափակիչ փուլ անցած 16 հայտից հաղթող ճանաչվեց 4—ը՝ 4 անվանակարգում («Մանկավարժական գիտություններ», «Գիտություններ երկրի մասին», «Տեխնիկական գիտություններ»,«Ռազմական գիտություններ»)։

26-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO