Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«ԶՈՒ-ում սննդի նոր կարգի ներդրումը կառավարության համար ունի կարեւոր նշանակություն»

Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգի ներդրման ընթացքն ու առկա խնդիրները, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը, սննդի մատակարարման նոր կարգում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչները եւ այլ պատասխանատուներ։ «Ինչպես պայմանավորվել ենք, այսօր եւս պետք է քննարկենք մեր բանակին սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված հարցերը։ Ինչո՞ւ ենք այսքան հաճախ քննարկում, որովհետեւ չափազանց կարեւորում ենք այս պրոցեսը։ Մեզ համար, կառավարության համար այն ունի շատ կարեւոր նշանակություն, որպեսզի այս պրոցեսը հնարավորինս սահուն ընթացքով ընթանա եւ, ի վերջո, կայանա, որովհետեւ թույլ տվեք ասել, սա, ըստ էության, հեղափոխական նշանակության փոփոխություն է զինված ուժերում՝ բանակում, եւ այդ փոփոխությունը, կարծում եմ, էականորեն փոխելու է զինծառայության գրավչությունը եւ բարելավելու է մեր բանակի իմիջը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։
Բայց հասկանալի է, որ այսպիսի մասշտաբային բարեփոխումները նաեւ շատ լուրջ եւ զգույշ ուղեկցման կարիք ունեն, որպեսզի մենք հընթացս մեր մատը զարկերակի վրա պահենք եւ փոփոխություններին տիրապետենք։ Իհարկե, պաշտպանության նախարարի հետ մեր մշտական քննարկումների օրակարգում է այս հարցը եւ նաեւ այսպիսի ֆորմատներով քննարկումները չափազանց կարեւոր են, որպեսզի մենք պրոցեսը բնականոն հունով տանենք առաջ եւ կարողանանք մաքսիմալ տեղավորվել այն ժամանակացույցի մեջ, որն ի սկզբանե մենք մեր առաջ դրել ենք եւ ձեւակերպել»,–խորհրդակցության սկզբում նշել է վարչապետ Փաշինյանը։
Այնուհետեւ պաշտպանության նախարարը զեկուցել է սննդի մատակարարման նոր կարգի հետ կապված առկա վիճակը՝ նշելով, որ այն արդեն իսկ ներդրվել է մոտ երեք տասնյակ զորամասերում։ Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի գործընթացում ներկայումս ներգրավված են մասնավոր 4 կազմակերպություններ, որոնց թիվը հաջորդ տարի շարունակելու է ավելանալ։ Նախարարն ընդգծել է, որ ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք եւ անդրադարձել պիլոտային ծրագրի ընթացքին, մատուցվող ծառայությունների հետ կապված առկա խնդիրներին եւ դրանց լուծման տարբերակներին եւ հնարավորություններին։
Վարչապետը կարեւորել է գործընթացի թափանցիկ կազմակերպումը եւ որակյալ սննդի մատակարարումը զինված ուժերին՝ ընդգծելով, որ պետք է բացառել որեւէ չարաշահում. դրանց առկայության դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ։ «Սա նախադեպը չունեցող գործընթաց է, հաշվի առնելով նաեւ այս ծրագրի սոցիալական բաղադրիչը՝ մեր վերաբերմունքը գործընթացին պետք է լինի առավելագույնը թափանցիկ։ Մենք այս ծրագիրը համարում ենք առաջնահերթություն եւ պետք է մինչեւ վերջ լինենք ծայրահեղ ազնիվ՝ զինծառայողներին որակյալ սննդով ապահովելու խնդիրը լուծելու մեջ»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հանձնարարել է հետեւողականորեն աշխատել առկա խնդիրների լուծման եւ սահմանված ժամկետներում ծրագիրն ամբողջական ու լիարժեք ներդնելու ուղղությամբ։

26-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO