Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԼՂՀ


Հերոսի անվան դպրոցում

«Սա Հայաստան է, եւ վերջ…». Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի 33 աշակերտն անգիր են արել պատմական արժեք ունեցող այս խոսքերը։ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Արտաշավիի գյուղական համայնքը Հակարի գետի Շալուա վտակի ձախակողմյան բարձրադիր լանջերին է (ծ.մ. 1200—1500մ բարձր)՝ Բերձոր շրջկենտրոնից 35 կմ հյուսիս (մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռու)։
Արտաշավին ունի պատմական անցյալ, եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք—Հարճլանք գավառի հոգեւոր ու մշակութային կենտրոններից, ունեցել է եկեղեցի։ Ազատագրվել է 1993 թ. գարնանը, վերահայացել 1994—ի երկրորդ կեսից։ Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» գրքում Արցախի Բերդաձոր կամ Բերձոր գավառում նշում է 24 բնակավայր, իսկ Հարճլանք—Վակունիս—Վայկունիք գավառում՝ 31։ Վակունիսի կազմում է ներկայացնում Արտաշավի (Արդաշեւի) գյուղը։ Անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր եկեղեցում պահպանվող ձեռագրերին՝ տեղեկացնում է. «… Զ. Աւետարան մեծադիր, գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչացանճաշակ պատկեր. Յիշատակարանից. «Արդ, գրեցաւ ի թվ. ՉԿԹ զբազմամեղ գրիչ, կազմիչ եւ նորոգիչ»։ Սկզբում. «Կամաւն Աստուծոյ ես Եղիա էրեցս, որդի իմ տէր Մելիքսեթ նորոգել տուինք զսուրբ աւետարանս ի յերկինս Մաղայոզ ի գեւղն Արտաշիպի, թագաւորութիւն Շահ Ապազին, հայրապետութիւն տեառն մերոյ Յովհաննէս կաթուղիկոսին թվ. Հայոց ՌԿԴ/1615թ./»։
Նույն գյուղում Քեսաբ երեցի ջանքերով նորոգվել է մեկ այլ ձեռագիր, դարձյալ 1615 թ.։ Հիշատակարանում նշված է. «…ի յերկիրս Մաղայոզ ի գեւղն Արտաշիպի…»։ Իսկ 1637 թվականին եւս մեկ այլ ավետարան է նորոգվել Սարգիս երեցի կողմից. «..ի երկիրս Մաղայուզ ի գուղս Արտայշիբի։ Դարձեալ նորոքեցաւ ձեռամբ սուտանուն Սարքիս էրէցուս, ի թիւականիս Հայոց ՌՋԶ/1637թ./»։
Այժմ գյուղում բնակվում է 145 մարդ (31 ընտանիք)։ Լեոնիդ Ազգալդյանի անվ. միջնակարգ դպրոցը գործում է 1995—ից. (առաջին տնօրեն՝ Ռուբիկ Սիմոնյան)։ Կրթօջախը 17 տարուց ավելի տնօրինում էր գյուղի հիմնադիր բնակիչներից՝ ծնունդով Շուշիի շրջանի Քարինտակ գյուղից երջանկահիշատակ Վոլոդյա Հարությունյանը։ Ներկա տնօրեն Վերա Խաչատրյանը, ով 2014—ից է ղեկավարում, տեղեկացրեց՝ 7 համակարգ—դասարանով կրթօջախն ունի 13 ուսուցիչ, 33 աշակերտ, որոնցից 14—ը դպրոց է հաճախում հարեւան Նորաշենիկ գյուղից։ Դպրոցը գործում է նոր կառուցված միհարկանի շենքում։
Ամեն տարի դպրոցում մեծ շուքով նշում են հերոսի ծննդյան օրը։ Այս տարի տոնական ցերեկույթին մասնակցեցին բոլոր աշակերտները։ Սկզբում կայացավ «Զարթոնք» մանկապատանեկան կազմակերպության երդման արարողությունը՝ 1—ին դասարանի 3 աշակերտ ընդունվեցին «Աստղիկներ»—ի, 5—րդից 5 աշակերտ՝ «Արծվիկների», 10—րդից 3—ը՝ «Հայկազունների» խմբերը։ Այնուհետեւ աշակերտները ներկաների առջեւ հանդես եկան ռազմահայրենասիրական երգ ու պարով, ասմունքով։ Ներկայացրեցին Լեոնիդ Ազգալդյանի կենսագրականը, հերոսական մարտական ուղին, մեծ հայրենասերի գաղափարները։ Ներկաները դիտեցին ֆիլմ՝ նվիրված Լեոնիդին եւ արցախյան գոյամարտին։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

26-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO