Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԼՂՀ


Գրողի առաքելությունը ժամանակից առաջ անցնելն է

Կայացել է Արցախի գրողների միության 6-րդ համագումարը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Գաղտնիք չէ, որ գրողն իր ժողովրդի իղձերի ու ցանկությունների արտահայտիչը լինելով, բոլոր ժամանակներում վճռորոշ դեր է խաղացել քաղաքական—հասարակական կյանքում, նպաստել խաղաղության ու պետականության ամրապնդմանը։ Այդ առումով բավական ծանր ժառանգություն է բաժին հասել Արցախում ապրող ու ստեղծագործող գրողներին, որոնք, մտահոգված հարազատ եզերքի ճակատագրով, ընդվզել են անարդարությունների դեմ, միշտ եղել իրենց ազատության եւ իրավունքների համար պայքարող ժողովրդի կողքին։ Այդ տեսանկյունից անուրանալի է Արցախի գրական ընտանիքի ներդրումը՝ գրական, հոգեւոր—մշակութային, հայապահպանության կարեւոր գործում, որի ակունքներում են գտնվել երեւելի ոչ քիչ դեմքեր։
Արցախում ստեղծվող գրականությունը, որում գլխավորապես արտացոլված է ազատագրական պայքարի գեղարվեստական տարեգրությունը, աղբյուրագիտական մեծ նշանակություն ունի։ Արցախցին, հայը ընթերցողին ներկայանում է իր հերոսականությամբ եւ դիմակայությամբ, ցավով եւ տառապանքով։ Եվ, բնականաբար, գրողին է վիճակված իր գործերում մարմնավորելու այս բացառիկ հոգեբանությունը, մարդկային որակները, չարին հաղթելու զորեղ կամքը։ Թե անցած ժամանակաշրջանում ինչ է հաջողվել անել գրական ընտանիքի անդամներին եւ, մասնավորապես, ղեկավարությանը, ինչպիսի վրիպումներ են եղել, կատարված աշխատանքների մասին 6—րդ համագումարում զեկուցման մեջ նշեց ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ գրական կյանքը սերտորեն կապված է եղել համահայկական գրական գործընթացների հետ, եւ առաջնահերթությունների շարքում կարեւոր ուշադրություն է դարձվել գրական—որակական առաջադիմությանը։ Եվ, որպես կարեւոր բաղադրիչ, արձանագրեց այն առաջընթացը, որ ապահովվել է հրատարակչական եւ թարգմանչական գործի չափորոշիչների բարելավման առումով։ Ուրախացնող է այն հանգամանքը, որ Արցախն այսօր դուրս է եկել համահայկական գրական դաշտ, ստեղծագործական կյանքն ավելի է աշխուժանում։ ԳՄ ղեկավարությունը եռանդուն ջանքեր է գործադրում գրողների լավագույն գործերը հրատարակելու, պարբերականների մակարդակը պատշաճ հիմքերի վրա պահելու, ստեղծագործական ներուժը միավորելու, գրական ընտանիքի հարուստ ավանդույթները պատվով շարունակելու եւ զարգացնելու համար։
«Գրողի առաքելությունն է առաջ անցնել ժամանակից եւ ստեղծել արժեքավոր, մնայուն գործեր, նպաստել մշակույթի եւ քաղաքակրթության տարածմանը՝ չմոռանալով, որ գրականությունը մեր ոգեղեն լինելիության առհավատչյան է»,– համագումարում հայտարարեց Վ. Հակոբյանը՝ հպարտությամբ արձանագրելով, որ հաշվետու ժամանակաշրջանում Արցախում եւ Հայաստանում արցախցի գրողներն ավելի քան 60 անուն նոր գրքեր են հրատարակել։ Նա սերնդափոխության տեսակետից անխուսափելի համարեց եւ գրական ընտանիքի համալրումը երիտասարդ, շնորհալի ստեղծագործողներով, ինչը գրողների միությունում նրա անդամների հաջորդականության ապահովման, գրական դաշտի աշխուժացման պարտադիր նախապայմաններից է։ Այդ գաղափարի իրագործմանն էր միտված վերջերս ԳՄ ղեկավարության նախաձեռնությամբ նախադեպը չունեցող երիտասարդական փառատոնի կազմակերպումը, որին հրավիրվել էին եւ Հայաստանի գրողների «երիտասարդ թեւի» լավագույն ներկայացուցիչները։ Հատկանշական է, որ փառատոնում աչքի ընկած հեղինակները հանձնախմբի եւ ընթերցողների գնահատականով արժանացան գրական մրցանակների։
Ելույթ ունեցողները՝ ԳՄ անդամներ Կիմ Գաբրիելյանը, Նորեկ Գասպարյանը, Արկադի Թովմասյանը, Դավիթ Միքայելյանը, Ժաննա Բեգլարյանը, Վիտալի Պետրոսյանը, Սեյրան Կարապետյանը, Սոնա Համբարձումյանը եւ ուրիշներ, արգասաբեր եւ արդյունավետ գնահատեցին հաշվետու ժամանակաշրջանում գրողների միության վարչության աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, եղել է թափանցիկ եւ նպաստել ստեղծագործական մթնոլորտի աշխուժացմանը, գրական գործունեության ակտիվացմանը։
Արցախի ԳՄ նախագահ է վերընտրվել Վարդան Հակոբյանը։
Ստեփանակերտ

26-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO