Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԱՅԼՔ...


Կենարար ջուր ու արեւ՝ իմ անուշ Հայաստանի համայնքներին

Առաջին անգամ հեռուստամարաթոնը կմեկնարկի Հայաստանից

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Հիմա հիմնադրամում եռուզեռ է, վազք. նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Ամեն ինչ պտտվում է նոյեմբերի 28—ի շուրջ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամում, այսպես ասած, նախամիջոցառումային մթնոլորտը ներկայացրեց մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը։
Նոյեմբերի 28—ը արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնի օրն է։ Այն կարելի է ասել՝ նաեւ պատմական է այն առումով, որ ավելի քան 20 տարվա մեջ առաջին անգամ մարաթոնի մեկնարկը կտրվի հայաստանյան եթերից։ Մարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ՝ Երեւանի ժամանակով 22։00—ին (Լոս Անջելեսի ժամանակով 10։00—ին)։ 12—ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երեւանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
«Մեզ համար Հայաստանից սկսելը շատ կարեւոր է։ Սա արվում է Հայաստանի ու Արցախի համար, եւ որոշել ենք, որ մեսիջներն այսուհետ այստեղից պետք է գնան, մուտքն այստեղից պետք է տրվի»,–մեկնաբանեց Արմինեն՝ տեղեկացնելով, որ ազգային նվիրատվությունն այս տարի կիրականացվի «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր եւ արեւ համայնքներին» խորագրի ներքո։
«Կենարար ջուր եւ արեւ համայնքներին» ձեւակերպումն արդեն հուշում է՝ ինչին է ուղղվելու հավաքագրված գումարը։ «Հեռուստամարաթոն—2019»—ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզում՝ Տավուշ, Լոռի ու Շիրակ։ Ընդհանուր առմամբ, հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
«Նախորդ տարի արդեն սկսել էինք արեւային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը։ Դրանք լայն արձագանք ունեցան, քանի որ էապես խնայվում են կոմունալ ծախսերը։ Շահառուները շատ գոհ են։ Հայաստանը նաեւ հարուստ է ջրային պաշարներով, այդուհանդերձ, Հայաստանի ու Արցախի բազում համայնքներում խմելու ջուրը 24—ժամյա ռեժիմով հասանելի չէ։ Եվ եթե անգամ հասանելի է, մի շարք խնդիրներ կան՝ ջրի որակով պայմանավորված։ Այսպիսով, կենտրոնանալու ենք արեւային էներգիայի եւ ջրի վրա»,–ասաց խոսնակը։
Արմինե Թոխմախյանը նշում է, որ մարաթոնի պատմության մեջ ամենաշատ գումարը հավաքագրվել է 2008 թ.՝ 35 մլն դոլար։ Անցած տարի էլ 14 մլն դոլար է հավաքվել։ Ասում է՝ լավատեսորեն են տրամադրված ու մտածում են՝ ամեն տարի նախորդի համեմատ ավելին պետք է լինի։
Մարաթոնին ընդառաջ նաեւ ֆլեշմոբ է սկսվել։ Մեկնարկը տվել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ Նա չելենջ—մարտահրավեր է նետել ընկերներին, որպեսզի նվիրաբերեն իրենց օրվա բաժակ սուրճը կամ, այսպես ասած, մեկ բաժակ սուրճի նվիրատվություն կատարեն՝ այդ մեկ բաժակը պակաս խմելով։
Մեր զրուցակիցն ասում է, որ կայքը նախընտրելի ձեւաչափով առցանց նվիրատվություններ կատարելու հնարավորություն տալիս է։ Գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված եւ նորամուծություններով լի նոր կայք՝ նույն հասցեով։ Այն հիմնադրամի աշխատանքները դարձնում է լիովին թափանցիկ ու հաշվետու համայն հայության համար։
Ի դեպ, եթերի ընթացքում անակնկալներ էլ են սպասվում, բայց թե ինչ՝ փակագծերը դեռ չեն բացում։

27-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO