Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԼՂՀ


Հասարակությունը պետք է ճիշտ մոտեցում որդեգրի

Որպեսզի դատապարտյալը նորից չվերադառնա բանտ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ամենուր չէ, որ քրեակատարողական հիմնարկների գործունեության վերահսկողությունը պատշաճ հիմքերի վրա է, եւ բանտարկյալների կեցության պայմաններն անհրաժեշտ դիտարկումների են ենթարկվում պետական ու հասարակական կազմակերպությունների կողմից։
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ քրեակատարողական հիմնարկներն արդարադատության նախարարության ենթակայության ներքո են, Արցախում այդ կառույցներն անմիջականորեն ենթարկվում են ոստիկանությանը, եւ առայժմ տեղափոխման խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։
Իրավապաշտոնյաների կարծիքով՝ ոստիկանության համակարգից քրեակատարողական հիմնարկների տեղափոխումն արդարադատության նախարարության համակարգ «թույլ կտա որոշակիորեն իրավիճակ փոխել եւ վերականգնողական ակտիվ գործառույթներ իրականացնել, որոնք կնպաստեն բանտարկյալների վերադաստիարակմանը եւ հասարակությանն ինտեգրմանը»։
«Քաղաքացիական հասարակության կենտրոնը» հանրապետությունում գործող միակ հասարակական կազմակերպությունն է, որը զբաղվում է բանտարկյալների կեցության պայմանների դիտարկմամբ։ Կենտրոնի հոգեբանները պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկ եւ հոգեբանական օգնություն ցուցաբերում, խնդիրների ծագման դեպքում՝ հետամուտ լինում դրանց լուծմանը։ Իսկ ինչ անել, որպեսզի արձագանքելով նրանց «ահազանգերին»՝ անհրաժեշտ դիտարկումների արդյունքների մասին իրազեկվեն իրավապահ մարմինները, «ճաղերի արանքում հայտնված անձինք գիտակցեն իրենց կատարած հանցանքի վտանգավորության աստիճանը, որպես պարտադիր պայման՝ վերափոխվեն եւ բանտից դուրս գան իբրեւ լիարժեք մարդ, այլեւս չվերադառնան այնտեղ»։
Այս նկատառումներն են մտահոգության առիթ դարձել «Քաղաքացիական հասարակության կենտրոնի» պատասխանատուների համար, որոնք, հրատարակելով «Բանտը հասարակության հայելին է» գիրքը, նպատակ ունեն հոգեբանների միջամտությամբ պահպանել մարդկային որակները, բանտարկյալներին հիշեցնել ոչ միայն նրանց պարտականությունների, այլեւ իրավունքների մասին։ «Նրանք, ովքեր ձգտում են, դրական առումով, իրենց կյանքը վերափոխել, հասարակության կողմից պիտի խրախուսվեն»,–կարծում է իրավապաշտպան Ալբերտ Ոսկանյանը։
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ սոցիալ—հոգեբանական ծառայության անհրաժեշտության հարցն է բարձրաձայնում։ «Գալիք տարում քրեակատարողական հիմնարկները կտեղափոխվեն արդարադատության նախարարության ենթակայության ներքո, եւ համակարգում արմատական փոփոխությունների գործընթաց կծավալվի։ Օմբուդսմենի գրասենյակը ներկայումս պատրաստում է բավականին ծավալուն զեկույց քրեակատարողական հիմնարկների եւ դրանց առնչությամբ օրենսդրական դաշտի մասին։ Կան որոշակի խնդիրներ՝ կապված անազատության մեջ հայտնված մարդու իրավունքների, ուսման, հաղորդակցման, աշխատանքի եւ այլ հարցերի մասով։ Մասնավորապես, խնդիրներ են ծագում անազատության մեջ հայտնված մինչեւ 18 տարեկանների եւ կանանց պահման վայրերի առումով, որովհետեւ մեր հանրապետությունում լիարժեք պայմաններ չկան, եւ նրանք տեղափոխվում են ՀՀ համապատասխան վայրեր։ Այդ հարցով զբաղվում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանը եւ երբեմն էլ առկա խնդիրները լուծում անհատական մոտեցումներով։ Համակարգում ծագած բոլոր հարցերն արդյունավետ կլուծվեն, եթե քրեակատարողական հիմնարկները ԱՀ ոստիկանության կառույցից անցնեն արդարադատության նախարարության ներքո, որպեսզի անհրաժեշտ իրավական հիմք լինի բարձրացված բոլոր խնդիրներն օրենսդրորեն կարգավորելու համար։ Մեր համակարգն այսօր պատժողական է, որը պիտի վերաձեւավորվի վերականգնողականի եւ համապատասխանեցվի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին»,–գտնում է նա՝ հավելելով, թե այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են։
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո համար 1 քրեակատարողական հիմնարկում տեսակցությունների համար նախատեսված սենյակում միջնապակին հանվել է։ Քննչական մեկուսարանում բացակայում էր հեռախոսակապը, իսկ հիմա այն գոյություն ունի։ Վերահսկողության տեսակետից դրական միտում է եւ այն իրողությունը, որ «հասարակական կառուցների ներկայացուցիչները ցանկացած պահի կարող են չհայտարարված այց իրականացնել քրեակատարողական հիմնարկ եւ խախտումների մասին բարձրաձայնել։
Դիտարկումների եւ սոցիալական հարցումների արդյունքում «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնն առանձնացրել է հրատապ լուծում պահանջող խնդիրները եւ փորձել հասարակական մարմինների աջակցությամբ դրանք ընթացքավորել։ «Ազատության մեջ հայտնվելով՝ բանտարկյալը չպիտի նորից իրեն ծանոթ միջավայր վերադառնա եւ ապագան պիտի որոնի ազատության, հանրօգուտ աշխատանքի մեջ»,–պատրաստակամություն հայտնելով միջնորդել այդ հարցում՝ ասում է իրավապաշտպան Ա. Ոսկանյանը։
Ստեփանակերտ

27-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO