Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԼՂՀ


«Ես երդում տված եմ...»

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մոնթե Մելքոնյանի 62-ամյակին

Արցախի Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղը շրջկենտրոն Բերձորից մոտ 35 կմ հյուսիս է՝ Շալուա գետի աջակողմյան բարձրադիր ձորակներից մեկում։ Ունի մոտ 15 տնտեսություն՝ 50 բնակիչ։ Հանրակրթական դպրոցը գործում է 1997—ից, այժմ ունի մոտ 20 աշակերտ։
Մ. Բարխուդարյանն իր «Արցախ» գրքում, խոսելով Բերդաձոր—Բերձոր եւ Հարճլանք—Վայկունիք գավառների բերդերի, լեռների, բնակավայրերի, պահպանված Հայոց մշակույթի մասին, գրում է. «Ահա՛ այն գիւղերից մի քանիսը։ Զերդի (Զարդ) Տիկ, Բաբադէմ, Նիլջան, Ենկիջա, Ղարաչամ, Արտաշաւի, Վաղազին… եւ այլն։ Միայն մի հայաբնակ գիւղ մնացած է այժմ Հարճլանք գաւառում, որ է։ Ալղուլի, հիմնուած է Արտաշի սարի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք 95—105 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին. քահանայ մի։ Ծուխ 74, ար. 372, իգ. 286»։ Ալղուլի գյուղը, որը 4 կողմից շրջապատված էր մահմեդականներով բնակեցված գյուղերով եւ Գորիսից մոտ 90 կմ հեռու էր, վերջնական հայաթափ եղավ 1918 թ.։ Նշված տարածքն ազատագրվեց 1993 թ. գարնանը, եւ հայրենի պատմական գյուղեր վերստին հայերը վերադարձան 1994—1996 թթ.։
Գերության շրջանում, հատկապես խորհրդային տարիներին, տարածքում եղած Հայոց պատմական հուշարձանները՝ հիմնականում եկեղեցիները, հանգստարանները, հոգեւոր կոթողները, այստեղ վերաբնակեցված մահմեդականները հնարավորինս քար ու քանդ են արել։ Ալիղուլի գյուղի եկեղեցին եւս ադրբեջանցիներն ավերել են խորհրդային տարիներին՝ 1950—ական թթ.։ Այդ տարիներին նախկին ալղուլեցիները հայաթափումից հետո առաջին անգամ այցելել են արդեն թրքաքրդաբնակ իրենց ծննդավայր, մոմ վառել եկեղեցում։ Դրանից հետո «եղբայր» ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են հայոց սրբավայրն ու մոտակա հանգստարանը։ Գյուղում պահպանվել են մի քանի խաչքարի ու տապանաքարի բեկորներ։
Վերաբնակեցման ժամանակ գյուղը կոչվեց Ղազարապատ։ Շիրակի մարզից էին սկզբում վերաբնակիչները՝ հիմնականում Իսահակյանի ծննդավայր Ղազարապատ գյուղից։ Ալիկ Տոնոյանի տնօրինությամբ գործող կրթօջախը, չնայած փոքրաթիվ աշակերտների, միշտ աչքի է ընկել նաեւ արտադպրոցական միջոցառումներով։ Նոյեմբերի 25—ին ուսուցիչներ Կարինե Հակոբյանի եւ Անի Հարությունյանի կազմակերպմամբ դպրոցում նշվեց Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62—ամյակը։ Հուշ—ցերեկույթն սկսվեց ՀՀ ազգային եւ Արցախի հերոսի անցած ուղու մասին տեսանյութով, այնուհետեւ աշակերտները ներկայացրին նրա կյանքն ու գործունեությունը՝ Փարիզում «ՀԱՀԳԲ—ASALA հեղափոխական շարժում» կազմակերպության ստեղծումից մինչեւ Արցախ՝ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի եւ Քարվաճառի ազատագրումը։
1980 թ. Մոնթեն անդամագրվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), որի շարքերից, գործելաձեւի եւ կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով, մի խումբ ընկերների հետ հեռանում է 1983—ին։ Օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ—հեղափոխական շարժում» կազմակերպությունը։ 1985 թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում՝ հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության եւ դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով եւ մինչեւ 1989 թ. հունվարն անցկացրել Ֆրեն եւ Պուասի բանտերում։ 1989 թ. հունվարին ազատվում է բանտից ու երկար թափառելուց հետո՝ 1990 թ. հոկտեմբերին նրան հաջողվում է գալ Հայաստան։
Աշակերտների կողմից կատարված ազգագրական, ռազմահայրենասիրական երգերը ոգեւորում էին հանդիսատեսին՝ ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Կիթառի հնչյունների ներքո հնչած «Ավո ջան, Ավո» երգը կարծես ներթափանցեց ներկաների հոգու խորքը։ Բոլորը մտովի հիշում էին Մոնթեին եւ նրա հայրենանվեր գործունեությունը. նրանց աչքերում կար ե՛ւ ուրախություն, ե՛ւ թախիծ, ոմանք նույնիսկ արտասվում էին։ Հպարտ էին ներկաները. Մոնթեի ու նրա զինվորների, այլ հերոսների նպատակաուղղված ռազմավարական գործողությունների շնորհիվ է, որ մենք չկորցրինք Արցախը։ Թախծում էին, որովհետեւ ընկավ Մոնթե—Ավոն, ընկան բազում հերոսներ։ Մոնթեն ասում էր՝ դեռ պետք է ազատագրենք Նախիջեւանը, անգամ Արեւմտյան Հայաստանը։ Մոնթեի մասին տեսասահիկ էր պատրաստել 12—րդ դասարանի աշակերտուհի Թեհմինե Հակոբյանը. ներկայացված էին Մոնթեի թեւավոր դարձած խոսքերը. «Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա... Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը։ Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած…»։
Միջոցառումն ավարտվեց հայկական ժողովրդական «Փափուռի» չարխափան պարով, որը պարվել է չար ու բացասական ուժերին վանելու նպատակով։ Ինչպես Մոնթեն էր անկոտրում պայքար մղում թշնամիների նկատմամբ՝ թույլ չտալով նրանց ներթափանցել հայկական տարածքներ, այնպես էլ այսօր Ղազարապատի միջնակարգ դպրոցի աշակերտները, ովքեր արդեն տերն են ազատագրված մեր հայրենիքի, լավ սովորելով, հիշելով հերոսներին, ովքեր ազատագրել են նաեւ իրենց գյուղը, նրանց նվիրելով հուշ—ցերեկույթներ, նաեւ պարի միջոցով երբեք թույլ չեն տա, որ չար եւ վատ ուժերը ներթափանցեն իրենց գյուղ եւ Արցախ աշխարհ։
Հուշ—ցերեկույթին ներկաները վերջում ոտքի վրա ողջունեցին աշակերտներին, կազմակերպիչներին՝ շնորհավորելով հերոսի ծննդյան 62—ամյա տարեդարձը՝ արտասանելով Մոնթեի թեւավոր խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

27-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO