Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր ինստիտուտ պետական գնումների համակարգում

Այն խնդիրներ է առաջացրել տնտեսավարողների համար

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ազգային ժողովում երեկ տեղի ունեցավ «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, գործարար համայնքի, ինչպես նաեւ բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործարար համայնքի կողմից մի շարք խնդիրների եւ դժգոհությունների առկայությամբ։ Դրա համար հիմք էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 10—ին ընդունված որոշումը՝ ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4—ի որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ 2017 թ. նոյեմբերի 16—ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։ Նշենք, որ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2—ից։
Կառավարության որոշմամբ պետական գնումների ոլորտում ներդրվում է որակավորման ապահովման նոր ինստիտուտ, որը նախատեսում է բանկային երաշխիքի ապահովում ներկայացրած գնային առաջարկի հարյուր տոկոսի չափով։ «ՀՀ»—ի հետ զրույցում գնումների մասնագետ Կարեն Դրամփյանն ընդգծեց, որ կարելի էր նոր ինստիտուտ ներդնել, եթե այն չի հակասում «Գնումների մասին» ՀՀ օրենքին, ինչն այդպես չէ։ «Օրենքով արդեն իսկ ամրագրված է նման երաշխիք, որը կոչվում է պայմանագրի ապահովում, եւ դրա չափը կազմում է պայմանագրի գնի 10 տոկոսը (հոդված 35)։ Դրա իմաստն այն է, որ բանկային երաշխիքով մասնակիցը երաշխավորում է, որ պատշաճ կկատարի պայմանագիրը, հակառակ դեպքում պետությունը բռնագանձում է գումարը։ Որակավորման երաշխիքը, ըստ էության, նույնն է, միայն անունն է փոխված է»,–ասաց Դրամփյանը՝ ընդգծելով, որ նույն արարքի համար, այսինքն՝ պայմանագրի պայմանները չկատարելու համար տարբեր տույժեր չեն կարող սահմանվել։
Արդյունքում ստացվում է, որ օրենքով սահմանված 10 տոկոսին ավելանում է եւս 100 տոկոսը՝ կառավարության համապատասխան որոշմամբ, որի արդյունքում պետական գնումներին մասնակցող կազմակերպությունը ստիպված է 110 տոկոսի չափով սառեցնել իր ֆինանսական միջոցները։ Օրենքը չի նախատեսում 10 տոկոսից ավելի բանկային երաշխիք պայմանագրի կատարման համար։ «Նոր ինստիտուտի ներդրման պարագայում խնդիրը միայն թանկացումը չէ, այլ այն, որ փոքր բիզնեսը չունի այնքան գումար, որի մի մասը սառեցնի եւ նույնքան էլ ներդնի պայմանագրի մեջ։ Արդյունքում փոքր բիզնեսը դուրս է գալիս՝ իր տեղը զիջելով խոշորին, սակայն եթե փոքրը չլինի, ապա խոշոր բիզնեսն ավելի մեծ գին կառաջարկի։ Արդյունքում դաշտում կմնան մի քանի խոշոր խաղացողներ իրենց բարձր գնային առաջարկով»,–շեշտեց նա։
Դրամփյանի խոսքով՝ նոր ինստիտուտի ներդրումը հակասում է նաեւ «Գնումների մասին» օրենքի երրորդ հոդվածին, որով սահմանվում են օրենքի նպատակը, սկզբունքներն ու գործողության ոլորտը։ Սկզբունքներից են պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնումն ու նրանց միջեւ մրցակցության խրախուսումը, այնինչ, գնման մասնագետի համոզմամբ, տեղի կունենա հակառակ գործընթացը։
Այդ մտահոգությունը կիսում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որի դիտարկմամբ՝ փոքր եւ միջին բիզնեսը հնարավորություն չի ունենա մասնակցելու գնման գործընթացներին, ինչը որոշակի կայունություն էր ապահովում, եւ դաշտում կմնան միայն խոշորները, որոնք էլ ավելի հարստանալու հնարավորություն կստանան։ Այս դիտարկումներին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը պատասխանեց, որ պետական գնումներն այն դաշտը չէ, որով ցանկալի է խթանել տնտեսավարողներին կամ փոքր ու միջին ձեռնարկությունների վիճակը։
Մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ հարցի լուծումը տեսնում է հետեւյալում, որ կառավարությունը որակավորման ապահովման մասով հետ գնա իր նախորդ կարգավորմանը, քանի որ այն տնտեսավարողների մոտ ստեղծել է խնդիրներ։ «Կառավարությունը պետք է ականջալուր լինի եւ փոփոխություններ իրականացնի որոշման մեջ։ Խոսքը վերաբերում է այն փոփոխություններին, որով, որպես հայտի ապահովում, նախկինում 70 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում էր պահանջում երաշխիք կամ դրամական միջոցներով մինչեւ 5 տոկոս գումարի առկայություն։ Ներկա կարգավորմամբ, այդ սահմանաչափն իջեցվել է 10 մլն դրամի դնելով 100 տոկոսի չափով բանկային երաշխիքի պահանջ»,–ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ որոշման մեջ կան նաեւ կարգավորումներ, որոնք դրական փոփոխություններ են առաջ բերել։
Սողոմոնյանի կարծիքով՝ պետք է այնպիսի լուծումներ տրվեն, որոնք կբխեն բիզնեսի շահերից եւ կնպաստեն միջավայրի առողջացմանը։ «Գնումների մասին» օրենքում եւ կառավարության որոշման միջեւ առկա հակասության շուրջ պատգամավորը քննարկում է ունեցել կողմերի հետ, որոնք պնդում են, որ նախկին կարգավորումը մնացել է, եւ ավելացել է նորը, արդյունքում՝ ստացվել է 110 տոկոս, որը գործելու է մինչեւ տարեվերջ, իսկ քանի որ նոր պայմանագրի կնքում նոյեմբերին է կատարվում, ապա եւս 110 տոկոս դրամական միջոցներ կսառեցվեն, եւ կստացվի 220 տոկոս, ինչն աբսուրդ է։
ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ հավելեց, որ 100 տոկոս որակավորման ապահովման երաշխիքը բավականին ծանր բեռ է բիզնեսի համար, իսկ բանկային համակարգը, հատկապես գրավի ինստիտուտները կիրառելով, շատ ավելի մեծ հնարավորություն կունենա՝ ապահովագրելու կատարման ռիսկերը։ «Մյուս կողմից՝ պետք չէ գերագնահատել այդ հանգամանքը, որովհետեւ այս շղթայում, մատակարարներից բացի, այլ խաղացողներ էլ կան։ Կոշտ մոտեցումները սկզբնական փուլում արդարացված չեն։ Այս ամենը կարող է հանգեցնել այն բանին, որ բիզնեսի համար շրջանառու միջոցների մասով որոշակի խնդիրներ լինեն։ Ավելի ճիշտ է պահպանողական սցենարով գնալ, որպեսզի ի հայտ եկած խնդիրներն աստիճանաբար լուծվեն, իսկ փորձ ձեռք բերելու ընթացքում մեծացվեն նաեւ այդ շեմերը»,–ասաց Մանուկյանը։
Աշխատանքային քննարկման մասնակիցներն անդրադարձան պետական գնումների գործընթացում առկա այլ խնդիրներին եւս, մասնավորապես՝ հայտերի ձեւակերպումներում առկա թերություններին եւ այլն։

27-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO