Հայկական ջազի «աստղերը»՝ մեկ բեմում
Հասարակությանը պետք է հաճախ մատուցել կենդանի, որակյալ ջազ երաժշտություն
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ l.sargsyan@hhpress.am
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազի հայ վարպետների մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր բացառիկ համերգ կունենա։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կկայանա «ArmJazz Project—part 2» երեկոն, որը նախաձեռնել է «TM Production»—ը։ Երեկոյին կհնչեն հայ կոմպոզիտորների հայտնի եւ սիրված բազմաթիվ ստեղծագործություններ։ Հայկական ջազի ինքնատիպ նմուշները նվագախմբի հետ կներկայացնեն կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ջազմեն, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաեւ երջանկահիշատակ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի որդին՝ դաշնակահար Հայկ Շաքարյանը։ Վերջինս կկատարի հոր ստեղծագործությունը։ Արմեն Հյուսնունցը «ՀՀ»—ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ծնվել «ArmJazz Project» նախաձեռնությունը։ «Հայկական ջազի 75—ամյակի առիթով լույս տեսավ «Հայկական ջազի անթոլոգիա» խորագրով 10 ձայնասկավառակ, որոնցում մեկտեղվեցին հայկական ջազի ճանաչված ու ոչ այնքան հայտնի ստեղծագործությունները, գործիքավորումները, հեղինակները, մենակատարները եւ այլն։ Այս նախաձեռնությունն իրականություն դարձավ շնորհիվ «TM Production»—ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանի։ Վերջինս հավաքեց ու համակարգեց հայկական ջազի ամբողջ ժառանգությունը՝ սկսած 1938 թվականից։ Երկու տարի անց տեղի ունեցավ այս նախագծի առաջին համերգը։ Այսօր տեղի է ունենում հիշյալ նախագծի երկրորդ համերգը։ Երեկոյի ընթացքում կներկայացնենք հայկական ջազ երաժշտությունը, հայ ջազմեններին, որոնց թվում կլինեն թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչներ, թե՛ երիտասարդներ»,–ասաց Հյուսնունցը։ Երաժշտասերների շրջանում հաճախ կարելի է լսել այն ձեւակերպումը, թե ջազն էլիտար երաժշտություն է։ Հյուսնունցը այսպիսի բնութագրում տալու փոխարեն կարեւորում է՝ որակով եւ անորակ, ավելի արժեքավոր եւ քիչ արժեքավոր երաժշտություն հասկացությունը։ «Այս հարցերն ինձ համար ավելի կարեւոր են։ Ինքս ջազային երաժշտության ջատագով եւ նվիրյալ եմ։ Ինձ անչափ գրավում են ջազ երաժշտության հնչողությունը, մշակույթը, ձայնարտադրությունը, ձայներանգները։ Պետք է մեր հասարակությանը հաճախ մատուցել կենդանի, որակյալ ջազային երաժշտություն։ Վստահ եմ, որ Ձեր նշած էլիտայի թիվն այս դեպքում շատ ավելի մեծ կլինի։ Պարզապես, ցավոք, տարիներ շարունակ ջազը չի պրոպագանդվել այնպես, ինչպես մյուս, ոչ այնքան արժեքավոր երաժշտական ժանրերը։ Այդ է պատճառը, որ շատերին թվում է, թե ջազը փոքրամասնության համար է։ Իրականում չեմ կարծում, որ այդպես է։ Եթե լինի ավելի համակարգված կրթական համակարգ, եւ երիտասարդները կարողանան ծանոթանալ ջազ երաժիշտների հետ, լսել նրանց մեկնաբանությունները, ներկա լինել ջազային փառատոների, վստահ եմ, որ նույնքան ճանաչված եւ սիրված կլինի ջազը մեր երկրում, որքան այլ երաժշտական ժանրերը»,—մեկնաբանեց Հյուսնունցը։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի անցած ուղին փառահեղ է։ Մինչեւ պետականորեն հիմնադրումը ջազային խմորումներ եղել են դեռեւս շատ ավելի վաղ շրջանում։ Սակայն առաջին ջազային կոլեկտիվը 1938 թ. կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբն է կամ Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանի եւ դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի գլխավորությամբ։ Արտեմի Այվազյանը նվագախումբը ղեկավարեց 18 տարի, ապա ղեկը ստանձնեց մեր երաժշտական մշակույթի մյուս լեգենդը՝ Կոնստանտին Օրբելյանը։ Նա նվագախումբը տնօրինեց 36 տարի։ Կայծակնային արագությամբ, չունենալով այն ինֆորմացիոն դաշտը, որն ունենք այսօր, նվագախումբը նվաճեց ողջ Սովետական Միության համակրանքն ու ակնածանքը։ Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ նվագախումբն առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց ԱՄՆ։ Օրբելյանը կարողացավ սիրողական ջազ—համույթից այն դարձնել պրոֆեսիոնալ նվագախումբ։ Եթե Այվազյանի նվագախումբը հայտնի էր Սովետական Միությունում միայն, ապա Օրբելյանի տարիներին այն դարձավ առաջին պետական կոլեկտիվներից մեկը, որ տասնյակ համերգներով ելույթներ ունեցավ ջազի հայրենիքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հետագայում՝ ԽՍՀՄ փլուզման եւ արցախյան պատերազմի, Հայաստանում առաջացած քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ճգնաժամային իրավիճակների պատճառով, նվագախումբը դադարեցրեց գործունեությունը։ «Ոտքի կանգնեց» միայն 1997 թ.՝ երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ նվագախումբ» անվանումով։ Այն գլխավորեց կոմպոզիտոր եւ դաշնակահար Արմեն Մարտիրոսյանը։ «Այդ ժամանակ ես նվագախմբում սաքսոֆոնահար եւ երաժշտական ղեկավար էի։ Վերաբացված նվագախումբը նոր սերունդ էր, երիտասարդ կազմով, բնականաբար՝ նոր մոտեցումներով, արդիական հնչողությամբ, ինֆորմացիոն դաշտին տիրապետող կազմով։ Ազգային երանգները, որոնք գալիս էին Արտեմի Այվազյանի ղեկավարած տարիներից, ստացան նոր հնչերանգներ։ Այսօր ունենք մի նվագախումբ, որը կարող ենք «բաց ճակատով» ներկայացնել ամենուր, աշխարհի ցանկացած բեմում։ Սովետական ջազը բոլոր դեպքերում մնում էր «պատերից» այն կողմ։ Հայաստանում այն զարգացում ապրեց միմիայն նվիրյալների շնորհիվ»,–ընդգծեց Հյուսնունցը։
27-11-2019
|

փակել >>
|