Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի այցը Հայաստան եւ մասնակցությունը ՄԻՊ հաստատության 15—ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների, ներառյալ՝ ազատ խոսքի իրավունքի պաշտպանության ոլորտում եւ ընդգծել, որ ներկայում ՀՀ—ում մամուլի ազատությունը, արտահայտվելու ազատությունը գտնվում են երբեւէ ամենաբարձր մակարդակում, ինչի վկայությունը նաեւ միջազգային կառույցների գնահատականներն են։ Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում համացանցում խոսքի ազատությանը եւ նշել, որ այդ ցուցանիշով Հայաստանն այսօր աշխարհում 8—րդ տեղն է զբաղեցնում։ Վարչապետի խոսքով՝ սա ցույց է տալիս ՀՀ կառավարության հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու իրավունքներին, որոնց շարքում խոսքի եւ մամուլի ազատությունը հիմնարար նշանակություն ունի։
Հարլեմ Դեզիրը գոհունակություն է հայտնել ՄԻՊ գործունեության 15—ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու կապակցությամբ եւ կարեւորել Հայաստանի կառավարության, ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ համագործակցությունը։ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր է գնահատել մեր երկրում մամուլի, խոսքի ազատության մակարդակը եւ ողջունել դրա ապահովման ուղղությամբ կառավարության աշխատանքը։
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակով առկա մարտահրավերներին եւ այդ համատեքստում մտքեր փոխանակել կեղծ լուրերի (fake news), ապատեղեկատվության, ատելության խոսքի հետ կապված իրավիճակի, դրան հակազդելու քայլերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը խոսել է անցյալ շաբաթ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի լրագրողների փոխայցերի մասին, որը կարող է ծառայել փոխադարձ վստահության ձեւավորմանը եւ ատելության խոսքի նվազեցմանը։ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել դրա շարունակականությունը։
Նիկոլ Փաշինյանը եւ Հարլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել նաեւ լրատվամիջոցների անկախության՝ որպես մամուլի ազատության կարեւոր երաշխիքի, հանրություն—կառավարություն երկխոսության գործում ԶԼՄ—ների անաչառ եւ համակողմանի լուսաբանման կարեւորության, էլեկտրոնային հարթակների եւ սոցիալական ցանցերի դերի շուրջ։ Քննարկվել են նշված եւ մի շարք այլ ուղղություններով եւս համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետը կարեւորել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ համագործակցությունը՝ Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ։ Հարլեմ Դեզիրը նշել է, որ ԵԱՀԿ—ն պատրաստ է շարունակել գործակցությունը փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների, թրեյնինգների եւ խորհրդատվական օժանդակության ապահովմամբ։ 27-11-2019
|

փակել >>
|