Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Ինչքան որ գիտուն լինես,  չիմացածդ մի անգետից հարցրու»

Ասացվածքը ցույց է տալիս, որ թեպետ (ըստ «Լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի» ասացվածքի) գիտունը գերադասելի է անգետից, սակայն պետք չէ բացարձակացնել գիտունի գիտունությունը։
Նախ՝ իմացությունն անսպառ է, իսկ մեր գիտելիքն ամեն պահի սահմանափակ է։ Սոկրատեսը՝ երբեւէ ապրած ամենագիտուն մարդկանցից մեկը, պատահական չի ձեւակերպել իր հավատո հանգանակը. «Ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ»։
Նույնի մասին է Դերենիկ Դեմիրճյանի խորիմաստ մի բառախաղը. «Իմաստուն էի այնժամ, երբ էի հիմար, հիմար եմ ես հիմա, երբ իմաստնացա»։
Այնպես որ, շիտակ գիտունը չի մեծամտանում եւ իր չիմացածը, իրոք, կարող է ու պարտավոր է իմանալ նաեւ անգետից։ Բացի դրանից, մի շարք ասացվածքներ արձանագրում են գիտունին հաճախ բնորոշ միամտությունը. «Խենթը ըսավ, խելոքը հավատաց», «Շատ խելացին ծռուն աղբեր է», «Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարացին հանել», «Մարդը ինչքան խելքով էղնի՝ թըղ ծռուն խոսք հարցու»։
Լեւոն Շանթի վեպերից մեկի հերոսի համար զրուցակցի խոսքի ասացվածքը յուրատեսակ բանալի է դառնում իրականությունը սթափ վերագնահատելու. «Խենթը ըսավ, խելոքն ալ հավտաց»։ Տիրան փարվեցավ ընկերոջը ըսած առածին։ Եվ իրա՛վ, Արշակ խենթ մը չէ՞ր, իր գաղափարներով հափշտակված մեկը.... Եվ ինքը, որ հիմարի պես կարեւորություն էր տված այդ փախուկի խոսքերուն» («Վերժին»)։
Անգլերենը ուղղակի հիշեցնում է, թե հիմարն էլ կարող է իմաստունին խորհուրդ տալ («A fool may give a wise man counsel»)։
Գիտունը հաճախ անճարակ է, նրա գիտունությունը՝ թերի, միակողմանի. նեղ մասնագիտական բնագավառից դուրս՝ երբեմն այնքան անօգնական, որ, իրոք, անգետին պիտի դիմի։ Գիտունին խեղճացնող մի ավելի խորքային պատճառ կա. ժամանակակից մարդը բախվել է տեղեկույթի ահռելի հեղեղի, չի հասցնում նորանոր տեղեկություններն իմաստավորել, նա գիտելիքը լոկ կուտակում է՝ առանց հասցնելու իմաստավորել եւ ընդհանրացնել։ Այստեղից էլ մեր օրերի արտառոց բնույթը՝ ժամանակակից մարդն ավելի ու ավելի շատ գիտի, բայց ավելի ու ավելի քիչ է հասկանում։
Գիտուն էլ կա, գիտուն էլ։ Համաշխարհային գրականության մեջ գիտունի քանի—քանի կերպար կա, որ անգետից ոչ թե ինչ—որ բան, այլ ամեն բան պիտի սովորի, եթե, իհարկե, գիտակցի իր գիտունության փուչ լինելը։ Զուր չէր Ջոնաթան Սվիֆտը ծաղրում Լապուտայի գիտուններին, որոնք զբաղված էին վարունգից արեւի ճառագայթներ հանելու, հողը խոզերի օգնությամբ հերկելու, խոսակցական լեզվում բոլոր բազմավանկ բառերը միավանկ դարձնելու, ուսուցումը դեղահաբեր կուլ տալով կազմակերպելու, գույնզգույն ճանճերով սարդոստայնը երանգավորելու «գյուտերով»։
Վերջապես, գիտուն լինելը երբեմն նաեւ խանգարող հանգամանք է այն իրադրությունում, երբ հարկ է արագ վճիռ կայացնել։ Նկատված է, որ բազմագիտակ ղեկավարները զիջում են նրանց, ովքեր այդքան գիտուն չեն, սակայն վճռական են ու արագաշարժ։ Լի Յակոկկան ուշագրավ դիտողություն է արել «Մենեջերի կարիերան» ինքնակենսագրական գրքում. լավ կրթություն ստացած որոշ կառավարիչներ վճիռ կայացնելիս ձգտում են խնդրո առարկային առնչվող ամեն ինչ հաշվի առնել, ձեռքի տակ ունենալ հարյուր տոկոսանոց տեղեկույթ, բայց երբ իրոք հավաքում են բացարձակապես բոլոր տվյալները, վճիռն արդեն ուշացած է լինում։
Դրա մասին զգուշացնում է նաեւ առածանին. «Մինչեւ խելոքը մտածի, գիժն իր բանը կը տենա», «Գիտուն աղվեսը էրկու ոտով թալաք կընկնի», «Մինչեւ խելոքը պսակվի, գժին երկու տղա կըլնի», «Մինչեւ խելացին բոբկացավ, ծուռ զգետ անցավ»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

28-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO