Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԱՅԼՔ...


Կիբերանվտանգությունը՝ որպես պետական անվտանգության տարր

Համացանցի հետ շփումը նաեւ ռիսկեր ու վտանգներ է պարունակում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


2019 թ. ավարտին համացանցին միացած մարդկանց թիվը կհատի երկրագնդի բնակչության 53.4 տոկոսը, ինչը նշանակում է, որ արդեն 4.1 մլրդ մարդ ամեն օր համացանցով որեւէ գործողություն է կատարում՝ տեղեկատվություն ստանում, վճարումներ կատարում, կրթվում, բժշկական կամ այլ ծառայություններ ստանում։ Դրան կարող ենք ավելացնել բիզնես ոլորտը, այդ թվում՝ բանկային «fintech» եւ «techfin» համակարգերը, թվայնացված հանրային ծառայությունները, որտեղ մարդ—մարդ անմիջական հարաբերություններին սկսել են փոխարինել թվային հարթակները։ Ստացվում է, որ տարբեր մակարդակներում՝ անձնական, պետություն—քաղաքացի հարթության մեջ, ինչպես նաեւ միջազգային մակարդակում մեր կյանքն անմիջականորեն առնչվում է համացանցին։ Ահա թե ինչու ժամանակակից աշխարհում այդչափ կարեւորվում է կիբերանվտանգությունը։
Նմանատիպ կախվածությունը, բնականաբար, առաջացնում է նաեւ վտանգներ։ Համացանցում մեր մասին առկա այդչափ մեծ տեղեկատվությունը դարձնում է մեզ խոցելի։ Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի վերահսկելի դառնան ռիսկերը, կամ ինչ է կիբերանվտանգությունը, ահա այս հարցերի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է թվայնացման եւ կիբերանվտանգության ռազմավարությունների փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անահիտ Պարզյանի հետ։ Թվային տեխնոլոգիաների զարգացումն ու արագ տարածումը ժամանակակից աշխարհում մարդկությանը նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում։ Մենք ավելի ու ավելի մեծ կախվածություն ենք ունենում տեխնոլոգիաներից. անձնական շփումներ, կրթություն, վճարումներ, նաեւ՝ ժամանց, ամեն ինչ կարծես թվային տիրույթում է այժմ իրականացվում։ Մյուս կողմից, պետությունները հանրային ծառայությունների մատուցումն իրականացնում են թվային տիրույթում՝ դրանք դարձնելով ավելի մատչելի, արագ ու հարմարավետ քաղաքացիների համար։
Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ են նաեւ շահագործվում պետության համար առաջնային կարեւորության ենթակառուցվածքները։ Այս առումով կիբերանվտանգությունը դառնում է ինչպես անձնական, այնպես էլ պետական կարեւորություն ունեցող հանգամանք։ Կիբերտիրույթում առկա տեղեկատվությունը, ինչպես նաեւ ազգային եւ միջազգային կարեւորության ենթակառուցվածքների թվային կիրարկումը, զգայուն լինելով կիբերհարձակումների նկատմամբ, թիրախավորվում են ու առաջացնում կա՛մ ազգային, կա՛մ միջազգային անվտանգության խնդիրներ։ Ի տարբերություն ավանդական զինատեսակների՝ հաքերային հարձակումների համար վիրուսային ծրագրերը շատ մատչելի են, այսպիսով՝ հասանելի, ու լայնորեն շահագործվում են հաքերների կողմից։
Կարեւոր է կիբերհարձակումները դիտարկել ըստ իրականացման նպատակի։ Այս առումով կիբերհարձակումները կարելի է բաժանել երեք մակարդակի՝ անհատական, որոնք հիմնականում խուլիգանական բնույթի են, երբ հարձակվում են, օրինակ, անձնական ֆինանսաբանկային հաշվի կամ էլ պետական որեւէ կառույցի վրա, որը, սակայն, կրում է անհատական բնույթ։ Երկրորդ՝ այդպիսի գործողություններ իրականացնում են մասնագիտացած կազմակերպությունները, որոնց կարելի է վարձել։ Դրանք կարող են իրականացնել տեղեկատվական արշավներ կամ DDOS հարձակումներ որեւէ կառույցի, կայքէջի վրա եւ անջատել համակարգը։
«Նման կազմակերպությունները հաճախ անհամաչափ պատերազմների արդյունք են, երբ տվյալ խումբը ցանկանում է արտահայտել իր մերժողական վերաբերմունքը որեւէ գործողության դեմ։ Եվ քանի որ չունեն համաչափ ուժ, ուստի կիրառում են հաքերային հարձակումները, որովհետեւ այդ տարբերակն ավելի էժան է։ Եթե զենքը մեծ գումարներ արժի, ապա համակարգչային վիրուսը կարելի է գնել սկսած 5 դոլարից, եւ եթե դա կարողանան նաեւ զարգացնել, ապա հինգ դոլարը կարելի է դարձնել հարձակում պետական մակարդակով»,–ասաց Պարզյանը։ Եվ, վերջապես, երրորդ մակարդակը պետական ֆինանսավորմամբ եւ ուղղորդմամբ իրականացվող հարձակումներն են, որոնք միջազգային անվտանգության կարեւորագույն խնդիրներից են։ Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի նախեւառաջ կարողանա տարանջատել, թե ինչպիսի հարձակումների է ենթարկվում մեր երկիրը, ապա նաեւ կարողանա դիտարկել եւ տեսնել դրանք։ Հակառակ դեպքում այն կմնա «zero day» (անտեսանելի, չբացահայտված) մակարդակում, եւ ըստ այդմ՝ համապատասխան արձագանք չի տրվի։
Անվտանգության առումով առաջնային կարեւորություն ունեն կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք այսօր կառավարվում են թվային տեխնոլոգիաների միջոցով։ Դրանք «SCADA» համակարգերի միջոցով կառավարվող ջրային, էներգետիկ եւ այլ համակարգերն են, ինչն իրականացվում է ոչ թե պետության, այլ մասնավոր կառույցների կողմից։ Վերջիններիս տեխնիկական պատասխանատվությունն անմիջականորեն ազդում է պետության անվտանգության վրա։ «Այս ամենից պարզ է դառնում, որ կիբերանվտանգությունն այսօր առաջնահերթ կարեւորություն է ստանում բոլորիս համար՝ սկսած անհատից մինչեւ պետություն»,–նշեց Ա. Պարզյանը։
Շարունակելի

28-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO