Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Քաղաքականությունը արվեստ եւ արհեստ ընկալողների սպասումները

Բոլոր հակամարտությունները ձգվում են դեպի ռուս-ամերիկյան հակասությունների կիզակետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Փաստորեն, Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանը միացավ 49 նահանգներին եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը համապատասխան բանաձեւի ընդունմամբ։
Սա հավաստում է, որ մեր ենթադրությունը, թե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ քաղաքական խաղ է սկսել՝ ընդդեմ ռուս—թուրքական ջերմացման փորձերի, իրականություն է։ Ի վերջո, ԱՄՆ—ի բոլոր 50 նահանգների ճանաչումը քաղաքական հենարան է դառնալու Սպիտակ տան համար՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու առումով, ինչը կարող է ավարտվել նաեւ հատուցման պահանջով։ Վերջինն արդեն թուրք—ամերիկյան պառակտման ապացույցը կարձանագրի, ինչը, ցավոք, դեռ այս պահին իրական չի կարելի համարել։ Բայց չի էլ բացառվում, որ մոտ ապագայում կարող է իրական լինել՝ մեզ համար դրական բոլոր կանխատեսումներով հանդերձ։
Դառնալով ամերիկյան քաղաքական վերոնշյալ խաղին՝ վերստին անդրադառնանք ԱՄՆ—ի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող ծավալումներին։ Չնայած Սենատում երկու անգամ վետո է դրվել ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վրա, հետագա բացահայտումները կարող են այլ ընթացք հաղորդել Սենատի որոշումներին։
Ինչպես նշում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, սենատոր Լինդսի Գրահամի իրական դեմքը բացահայտվել է... Բայց մինչ իրական դեմքի պարզաբանումը հիշեցրել է ծավալումների ընթացքը, որ սենատորը (հանրապետական, Հարավային Կարոլինա) տխրահռչակ դարձավ Ռոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) միջնորդությունը արգելափակելու համար, ով կոչ էր անում Սենատին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին՝ շրջանցելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովը…
Իսկ բացահայտված նյութում, որն ըստ Հարութ Սասունյանի՝ «Պոլիտիկո» լրատվամիջոցն է հրապարակել, ներկայացված է, թե ինչպես է ռուս պրանկեր (հեռախոսային խուլիգան) Ալեքսեյ Ստոլյարովը սենատոր Լինդսի Գրահամին հեռախոսազրույցում ներկայանում որպես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար։ Եվ սենատորը հայտնում է, թե ավելի քան պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու համար։ Սենատորի խոսնակ Քեւին Բիշոփը հաստատել է, որ ռուս պրանկերը, իրոք, խաբել է սենատորին, մի քանի խաբելու փորձեր կանխվել են, սակայն այդ մեկը հաջողվել է։
Հակասելով իր այս օրերի հրապարակային հայտարարություններին՝ սենատոր Գրահամը Թուրքիայի կեղծ պաշտպանության նախարարին ասել է, որ համաձայն է Անկարայի դիրքորոշման հետ, որ քրդերը սպառնալիք են։ Նաեւ նշել է, որ ինքը եւ նախագահ Թրամփը դեմ են եղել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ ռուսական C—400 հրթիռային համակարգը գնելու համար. «Ես չգիտեմ, թե ինչ կարող եմ ասել Ձեզ, բայց ամեն ինչ անում եմ, եւ նախագահ Թրամփը շատ կարեկցությամբ է վերաբերվում նախագահ Էրդողանի իրավիճակին, սակայն Կոնգրեսը կարեկից չէ։ Դեմոկրատներն ընդհանրապես չեն կարեկցում, եւ մենք այստեղ կորցրել ենք մի քանի հանրապետականների, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային։ Իսկ Թուրքիան չափազանց արժեքավոր դաշնակից է վեճի մեջ մտնելու համար»…
Հաջորդիվ շարունակվող բացահայտումներ եւս կան, բացի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցից՝ Սիրիա ներխուժելու խնդրին առնչվող, շոշափվում են նաեւ այլ թեմաներ, մասնավորապես, թուրք—իրանական համագործակցությանն առնչվող ինչին դեմ է Վաշինգտոնը։ Սակայն բավարարվենք այսքանով եւ սա էլ ի գիտություն ընդունենք, որպեսզի միշտ հիշենք, որ դրական սպասումների հետ զուգահեռ նաեւ պիտի բացասական ծավալումների պատրաստ լինենք, այլապես չենք խուսափի տհաճ «անակնկալներից»։ Այս մասին մենք միշտ ենք գրել։ Բոլոր առումներով պատրաստ լինելու դեպքում ավելի դյուրին է դադար առնելն ու նոր պայքարի համար ճանապարհ հարթելը։
Ինչպես ասում են քաղաքականությունն անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է, ինչը մեր պետական ու քաղաքական շատ գործիչներ դեռ չեն կիրառում իրենց գործունեության ընթացքում. պարզապես սպասում են հարմար պահի։ Ինչպես ասել ենք, պետական ու ազգային գործերում մանրուքներ չեն լինում, եւ քաղաքական արվեստին հասնելը պիտի կարգախոսի պես մեզ առաջնորդի պետական ու ազգային նպատակների իրականացման բոլոր հանգրվաններում։
Դառնալով թուրք—ամերիկյան ամենադժվարին հարցերից մեկին՝ նշենք, որ Թուրքիայի կողմից ռուսական C—400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելի են։ Թուրքիայի պաշտպանության անանուն պաշտոնյան հաստատել է, որ փորձարկումները տեղի են ունեցել, եւ երկրի օրենսդիրներն այժմ սպասում են, որ Վաշինգտոնը «կպատժի» Անկարային՝ ՆԱՏՕ—ի անվտանգության համակարգին սպառնալիք ստեղծելու համար։
Չի բացառվում, որ այստեղ ավելի նախաձեռնող լինեն եվրոպական համագործակցության երկրները, հատկապես ՆԱՏՕ—ի անդամ, որ զինուժ ունեն տեղակայված Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում։ Իմիջիայլոց, ԵՄ—ն դեռ չի հրաժարվել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, որոշակի պատժամիջոցներ արդեն կիրառվել են, բայց ազդեցիկ կարող են լինել այն ժամանակ, երբ ԵՄ—ԱՄՆ համաձայնությունը վերահաստատի դրանք։ Սակայն Վաշինգտոնը դեռ հապաղում է՝ շարունակելով իր քաղաքական խաղը։
Այս ընթացքում, երբ Սիրիայի հետ զինադադար է, սիրիական քրդերը եւս սպասում են դեպքերի զարգացմանը։ Սակայն Թուրքիայում քրդական բորբոքումները հետզհետե խորանում են։ Եվ հայտնի է, որ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Սիրիայի քրդերը Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցության հետեւորդներն են, ինչը նշանակում է՝ գործում է ներքրդական կապ՝ ընդդեմ Թուրքիայի, որը չի դադարում անգամ զինադադարի պայմաններում։
Վանի նահանգապետարանը (այստեղ բնակչության թվով եւս գերիշխում են քրդերը), անվտանգության նկատառումներից ելնելով, 15 օրով երկարաձգել է քաղաքում հանրային միջոցառումների, երթերի ու հավաքների կազմակերպման արգելքը, գրել է «Էրմենիհաբերը», ապա հավելել, որ այս արգելքն առաջին անգամ կիրառվել էր 2016թ. նոյեմբերի 21—ին, հուլիսի 15—ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում։
Փաստորեն, վախենալով նոր քրդական ընդվզումներից, մինչեւ դեկտեմբերի 9—ը ներառյալ Վանում եւ հարակից բնակավայրերում արգելվում է բացօթյա ցանկացած միջոցառում, երթ, հավաքի կամ նմանատիպ որեւէ նախաձեռնություն։
Սակայն սա չի բացառում, որ թուրք—ամերիկյան եւ ռուս—թուրքական հանդիպումների վերջնական քննարկումներից եւ արդյունքներից հետո նոր թուրք—քրդական բախումներ կսկսվեն։
Չմոռանանք նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին, որի մնացուկները դեռ պատսպարված են Սիրիայի ու Իրաքի որոշակի տարածքներում։ Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ «Եվրոպան համացանցում «հարվածներ է հասցնում» ԻՊ—ին»։ Ոստիկանական լայնածավալ գործողություն է իրականացվել համացանցում՝ ԻՊ—ի կողմից քարոզչություն տարածելու դեմ։ Ինչպես գրում է euronews—ը «հաջող կիբերհարձակումն իրականացվել է Եվրոպոլի աշխատակիցների կողմից՝ Բելգիայի Դաշնային ոստիկանության փորձագետների հետ միասին»։ Եվրոպացի փորձագետներին հաջողվել է նույնականացնել եւ արգելափակել հազարավոր հաշիվներ, որոնք այս կամ այն կերպ կապված են «Amaq» լրատվական գործակալության հետ, ինչպես նաեւ տեսանյութեր, որոնք խթանում եւ աջակցում են ծայրահեղականությունը։
Իսկ թե այս ահաբեկչական խմբավորումը կբավարարվի՞ միայն համացանցային գործունեությամբ, նույնպես պարզ կլինի վերանշյալ հստակեցումներից, թե Թուրքիան ինչ վերջնական հարաբերություններ կհաստատի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ։ Իսկ այդ ճշգրտումներին սպասում են ոչ միայն տարածաշրջանի երկրները։

28-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO