Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


2019-ի Հայաստանի արտաքին գործերը

Արվածի ու անելիքների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

Ինչպիսի՞ն էր անցնող ժամանակահատվածը Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Երկրի արտաքին գործերը «ՀՀ»-ն ամփոփել է քաղաքագետների հետ զրույցում։
Այսպես, քաղաքագետ Նարեկ Մինասյանն ընդգծում է նկատելի նախաձեռնողականությունը. «Մասնավորապես, տեսանք դիվանագիտական ներկայացուցչությունների բացում նոր ուղղություններով, վիզային ռեժիմների չեղարկում եւ այլն։ Բացի այդ, տարվա ընթացքում եղան այցեր այնպիսի երկրներ, որոնց ուղղությունները նախկինում այդքան էլ չէին կարեւորվում։ Նաեւ կայացան այնպիսի երկրների առաջնորդների հետ հանդիպումներ, որոնց հետ հանդիպումներ նորանկախ Հայաստանի պատմության մեջ տեղի չէին ունեցել»։
Նա կարեւորեց նաեւ տարբեր ուղղություններով հարաբերությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։ Ասում է՝ հայ—ռուսական հարաբերություններում դինամիկ համագործակցություն է ընթանում, Հայաստան—ԵՄ հարաբերությունների տեսանկյունից նույնպես դրական տեղաշարժ կա. «Կարեւոր է այն հանգամանքը, որ բավական կայուն տեմպերով ընթանում է Հայաստան—Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման գործընթացը եվրոպական երկրներում»։
Մինասյանը հույս է հայտնում, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմքեր են եւ հնարավորություն կտան վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված երկխոսության մեկնարկը տալու համար։ «Չենք բացառում, որ դա առաջիկայում, հնարավոր է, լինի»,–նշում է ու ավելացնում, որ միաժամանակ տեսանելի է ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԵՄ—ի հետ ձեռք բերված համաձայնագրի մասով նկատում է. «Տարվա սկզբին շատերը պնդում էին, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ համաձայնագիրը կվավերացվի մինչեւ տարվա վերջ՝ բոլոր անդամ պետությունների կողմից, բայց դա տեղի չունեցավ։ Այս պահի դրությամբ այդ համաձայնագիրը Եվրոպական միության անդամ երկրների միայն կեսն է վավերացրել ազգային խորհրդարաններում»։
Արձանագրելով, որ վիզային ռեժիմի հետ կապված՝ նույնպես դեռեւս որեւէ շոշափելի ձեռքբերում չկա՝ Սարգսյանն ավելացնում է. «Բանակցությունները շարունակվում են»։
Նա հայ—ամերիկյան հարաբերությունների առումով եւս լուրջ ձեռքբերում չի տեսնում, բացի օգնության ծավալի որոշակի աճից։ «Այդ առումով որոշակի տեղաշարժ կա, բայց հայ—ամերիկյան հարաբերություններում օգնությունը չի կարող առաջնահերթ եւ ամենակարեւոր բաղադրիչը լինել։ Հույս ունեմ՝ դա մեր իշխանությունները հասկանում են եւ լուրջ քայլեր են ձեռնարկում Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Ի վերջո, մենք գործ ունենք աշխարհի թիվ մեկ գերտերության հետ»,–ընդգծեց միջազգայնագետը՝ ավելացնելով, որ ՀՀ վարչապետ—ԱՄՆ նախագահ, արտգործնախարար—պետքարտուղար, պաշտպանության նախարար եւ պաշտպանության քարտուղար հանդիպումներ չեն եղել։
Մինասյանն էլ նկատում է. «ԱՄՆ—Հայաստան հարաբերությունների տեսանկյունից որոշակի քայլեր իրականացվում են։ Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։ Դա եւս վկայում է երկկողմ հարաբերությունների դրական համապատկերի մասին»։
Սուրեն Սարգսյանն անդրադարձ կատարեց նաեւ ՀԱՊԿ—ին։ Ըստ նրա՝ սխալ հաշվարկի պատճառով գլխավոր քարտուղարի հաստիքը կորցրեցինք։
Ամփոփելով՝ Սարգսյանը որպես էական ձեռքբերում նշում է բոլոր ուղղություններով տարվող շարունակական աշխատանքները։ Միաժամանակ ընդգծում է դրանց՝ ժամանակատար լինելու հանգամանքը։
Իսկ առաջիկա ժամանակահատվածի՝ 2020—ի ընթացքում, ըստ նրա, արտաքին քաղաքականության մեջ պետք է ակտիվություն դրսեւորել, առավել ներգրավված քաղաքականություն վարել. «Չես կարող լինել միջազգային իրավունքի սուբյեկտ, միջազգային քաղաքականության լիիրավ անդամ՝ առանց լուրջ քաղաքական հարաբերություններ ունենալու այս կամ այն պետության հետ։ Այս պահի դրությամբ այդ խնդիրն ունենք։ Լուրջ աշխատանքի կարիք կա»։
«Պետք է շարունակել նախաձեռնողականությամբ առաջնորդվել տարբեր ուղղություններով»,–նշում է Նարեկ Մինասյանը՝ նկատելով, որ հին խնդիրներին պետք է փորձել նոր հայացքով նայել։ Նրա խոսքերով՝ շատ դեպքերում նախկինից եկող իներցիան խանգարում է։ Քաղաքագետը միաժամանակ ընդգծում է, որ պետք է ուշադրությամբ հետեւել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ զարգացումներին. «Աշխարհը բավական դինամիկ զարգացումների փուլ է մտել, եւ կանխատեսելիության մակարդակն աստիճանաբար նվազում է»։
Նա բարձրաձայնում է, որ պետք է ուշադիր լինել առկա ու հնարավոր մարտահրավերները հաշվարկելու, չեզոքացնելու կամ դրանք հնարավորությունների վերածելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելիս։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամփոփիչ տեսակետները կներկայացնենք «ՀՀ»—ի հաջորդ համարում։

28-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO