Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտաս վարդապետն ամենուր է

Հայ մեծ երգահանը՝ նկարիչների, քանդակագործների եւ բանաստեղծների ստեղծագործություններում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ՝ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների եւ քանդակագործների աչքերով (կոմպոզիտորի ծննդյան 150—ամյակի առթիվ)» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն աշխատությունը։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց գրքի պատասխանատու խմբագիր եւ առաջաբանի հեղինակ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, Աղասյանը հանգամանորեն քննության է առել Կոմիտասի ժամանակակիցների ու բարեկամների՝ Գեւորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի եւ Եղիշե Թադեւոսյանի կտավները, հետագայում կոմիտասականը հարստացրած Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո), Երվանդ Քոչարի, Դմիտրի Նալբանդյանի, Հրաչյա Ռուխկյանի, Հովհաննես Զարդարյանի, Հակոբ Հակոբյանի, Սուրեն Սաֆարյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Հենրի Էլիբեկյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի եւ էլի շատ—շատերի՝ գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործությունները, ինչպես նաեւ քանդակագործներ Երվանդ Քոչարի, Արա Սարգսյանի, Նիկողոս Նիկողոսյանի, Սերգեյ Բաղդասարյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Արա Հարությունյանի, Արտաշես Հովսեփյանի, Արտո Չաքմաքչյանի, Լեւոն Թոքմաջյանի, Դավիթ Երեւանցու եւ այլ արվեստագետների աշխատանքները, որոնք Երեւանում են, Էջմիածնում, Փարիզում, Դետրոյթում, Քվեբեկում եւ Սանկտ Պետերբուրգում։ Պատկերագրքում ներկայացված ստեղծագործությունները, Ասատրյանի մեկնաբանմամբ, ունեն պատմամշակութային եւ վավերագրական նշանակություն, գեղարվեստական ակնհայտ արժանիքներ։ Առաջին անգամ համակողմանիորեն ուսումնասիրվել ու լայնորեն ներկայացվել է Կոմիտասի կերպարը հայ նկարիչների եւ քանդակագործների աշխատություններում։
«Կոմիտասն իր ստեղծագործական ոչ երկարատեւ կյանքի ընթացքում ծավալեց բազմակողմանի ու արդյունաշատ գործունեություն՝ մեծապես կանխորոշելով հայ երաժշտության զարգացման հետագա ուղիները։ Մյուս կողմից՝ հայ մշակույթում բացառիկ տեղ ու դեր ունի նաեւ Կոմիտասի կերպարը։ Հայ երաժշտության մեջ ստեղծվեցին նրան նվիրված արժեքավոր ստեղծագործություններ։ Նա այն եզակի հայ կոմպոզիտորներից է, ում կերպարը մարմնավորվեց երաժշտական թատրոնում։ 1969 թ. Էդգար Հովհաննիսյանը գրում է «Անտունի» բալետը, որի լիբրետոն, ըստ Եղիշե Չարենցի «Ռեքվիեմի» ու Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի, կազմել էր բալետի հայ արտիստ եւ բալետմայստեր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը։ Բալետի պրեմիերան տեղի ունեցավ 1969 թ. նոյեմբերի 20—ին Երեւանի օպերային թատրոնում Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ, Մինաս Ավետիսյանի եւ Ռոբերտ Էլիբեկյանի բեմանկարչությամբ։ Սփյուռքահայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ եւ երաժշտական—հասարակական գործիչ Համբարձում Պերպերյանը 1972 թ. գրել է «Requiem Aeternam»—ը (Կոմիտասի հիշատակին)՝ Չարենցի համանուն ստեղծագործության հիման վրա, որը 1975—ին հնչել է Դետրոյթում ամերիկյան պրոֆեսիոնալ երգչախմբի կատարմամբ եւ արժանացել ջերմ ընդունելության»,–նշեց Ա. Ասատրյանը։ «Requiem»—ը հնչել է նաեւ Երեւանում հեղինակի ղեկավարությամբ։
Կոմիտասի կերպարը, ըստ արվեստագետի, խթանեց նաեւ հայ գրականության առաջընթացը։ Նրան են նվիրվել բազմաթիվ չափածո եւ արձակ ստեղծագործություններ, որոնց մեջ բացառիկ տեղ են գրավում Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմն ու Եղիշե Չարենցի «Requiem Aeternam»—ը։ Նշենք նաեւ Գուրգեն Մահարու «Երգ Կոմիտասին», Նաիրի Զարյանի «Կոմիտասին», Վահրամ Ալազանի «Գազել Կոմիտասին», Հովհաննես Շիրազի «Բեյթ՝ Կոմիտասին», Համո Սահյանի «Կոմիտասին», Ազատ Վշտունու «Կոմիտասին», Գեղամ Սարյանի «Դեպի կառափնարան», Վահագն Դավթյանի «Կոմիտաս» եւ այլ չափածո երկեր։ Կոմիտասի կերպարը ներշնչանքի աղբյուր է դարձել նաեւ օտարազգի բանաստեղծների համար՝ Արսենի Տարկովսկի, Պավլո Տիչինա, Կայսին Կուլիեւ…
«Եվ վերջապես, Կոմիտասը նպաստեց հայ կերպարվեստի զարգացմանը։ Նրա կերպարին են անդրադարձել հայ նկարիչներից ու քանդակագործներից շատերը, կերպարվեստի տարբեր տեսակներում ու ժանրերում, թե՛ իր կենդանության օրոք, թե՛ հետագայում։ Հենց այս թեմայի լուսաբանմանն է անդրադարձել Աղասյանը»,–ասաց երաժշտագետը։

28-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO