Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որ քաղաքի կենտրոնում մութ շենքեր չլինեն

Ինչ վիճակում է մասնավորեցված գույքը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում հաստատեց պետական գույքի կառավարման հայեցակարգը։ Ըստ այդմ, փոփոխության կենթարկվեն ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաեւ կբարեփոխվեն պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման ու սպասարկման եւ ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման եւ օգտագործման վերահսկման, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը։
Որպեսզի հայեցակարգը մանրամասն չներկայացնենք (դրան մեկ այլ առիթով կանդրադառնանք), հակիրճ ասենք միայն, որ ներկայացված են պետական գույքի կառավարման ոլորտի հիմնական խնդիրները, դրանց լուծման ուղղությունները, առանձին ոլորտների բարեփոխման 14 ուղղություն։ Նախատեսվում է անշարժ գույքի էլեկտրոնային հաշվառման բազայի մատչելիության ապահովում եւ կիրառելիության մակարդակի բարձրացում, մասնավորապես՝ չօգտագործվող ու ոչ արդյունավետ օգտագործվող անշարժ գույքի վերաբերյալ մոտեցումների ձեւավորման եւ հետագա ընթացքների ապահովման առումով։
Հայեցակարգի քննարկման ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ մի շարք գործարաններ մասնավորեցվել են՝ սկսած 1990—ականներից՝ աշխատատեղ ստեղծելու եւ աշխատեցնելու հստակ պայմաններով, սակայն հետագայում սեփականատերերը դրանք կամ վաճառել են, կամ ոչ, «բայց ոչ մի աշխատանք չեն կատարել իրենց պարտականություններն իրագործելու ուղղությամբ»։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հարց ուղղեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին, թե արդյո՞ք հայեցակարգում անդրադարձ կա այն գույքին, որը մասնավորեցվել է, բայց դրա կառավարումը չի իրականացվում այն պարտավորությունների շրջանակում, որոնցով մասնավորեցվել են։ Եվ հավելեց, որ այդ թվում ռազմավարական նշանակության գույք է մասնավորեցվել տարիներ առաջ, որը չի գործարկվում։
Ի պատասխան՝ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, եւ բոլոր այն դեպքերում, երբ այդ գույքերը ծանրաբեռնված են որոշակի պայմաններով, դրանք հսկվում են կամ դիտարկվում։ «Այլ հարց է, թե մենք ինչ գործուն մեխանիզմներ ունենք դրանք դաշտ բերելու համար։ Գաղտնիք չէ, որ այդ պայմաններն այնպիսին են եղել, որ միշտ չէ, որ պետական ազդեցության միջոցներն արդյունավետ են ու գործնական»,—պարզաբանեց նա։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հենց այդ պահին ասաց, որ կառավարության գործիքակազմն այս առումով բավական լայն է, ու բոլոր գործիքները կան, որպեսզի, օրինակ, Երեւանի կենտրոնում գտնվող, նախկինում մասնավորեցված շենքերը, որոնք մասնավորեցվել են ինչ—որ պայմաններով եւ հիմա կիսափլատակ վիճակում են, այդպես չմնան։ Այն է՝ կառավարությունը որոշակի խթաններ ստեղծի, որ «պրոցեսն առաջ գնա»։ Կամ՝ գուցե սահմանափակումներ մտցնի, որպեսզի էլի «պրոցեսն սկսի առաջ գնալ»։
Իսկ եթե ավելի որոշակի, ապա, Տիգրան Ավինյանի խոսքերով, «մարդիկ պետք է գիտակցեն, որ չեն կարող լինել գետոյացված, մութ շենքեր, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, բայց պետք է տեղի ունենար ըստ ծրագրի»։
Ինչ կարծիքի է այս ամենի մասին պատկան կառույցի՝ պետգույքի կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Ըստ նրա՝ 1990—ականներին մասնավորեցված հազարավոր գույքերի մասին հարյուր հազարավոր էջերի փաստաթղթեր կան, սակայն դրանցում կան նաեւ տեղեկատվության պակաս ու բացթողումներ. «Մենք արդեն ունենք տասնյակից ավելի հարուցված քրեական գործեր»։ Այնուհետ Նարեկ Բաբայանը նշեց. «Ասել, որ եղել են հստակ պայմանով մասնավորեցումներ, որոնք չեն իրականացվել, դրա համար հարկավոր է այդ պայմանները մատնանշել։ Համենայնդեպս, փաստաթղթերում պարտավորությունները կամ ֆիքսված չեն, կամ կա վաղեմության ժամկետի խնդիր»։
Պետգույքի կոմիտեի ղեկավարն առաջարկեց տարբեր գործիքներ կիրառել, որպեսզի քաղաքի կենտրոնում, օրինակ՝ Ամիրյան փողոցում չունենանք չգործող, չլուսավորվող շենքեր։ Եվ այդ գործիքներից մեկը գույքահարկն է։
Մի խոսքով՝ պետք է ուսումնասիրություն սկսել Երեւանի փոքր կենտրոնից, տեսնել՝ ինչ վիճակում է մասնավորեցված գույքը։ Այս առաջարկն էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանինն էր։

29-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO