Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է»

Էկոնոմիկայի նախարարը հակառակ տեսակետին համաձայն չէ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երկրում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է։ Այս կարծիքին է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Բայց ընդդիմադիրները բոլորովին այլ կարծիքի են եւ այլ փաստարկներ են մեջբերում։
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հարցադրումներին ի պատասխան նախարարը նկատեց. «Ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ հնարավոր չէ, իրենց թվում է, որ դա մի բան է, որ պետք է տեղի ունենա ապագայում, եւ անտեսում են այն կարեւոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են»։ Հարց է ծագում՝ այդ դեպքում՝ եթե եղել են փոփոխություններ, ապա որոշակի ինչի մասին է խոսքը։ «Արհեստական մենաշնորհներ չկան, եւ չեն կարող լինել, կոռուպցիա չկա եւ չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու։ Սա այն հեղափոխական փոփոխությունն է, որը մեր տնտեսական կյանքի մի մասն է»,–հնչեց նախարարի պատասխանը։
Գանք տնտեսական ակտիվության ցուցանիշին։ Հնարավո՞ր չէր 7,1 տոկոսից ավելի ցուցանիշ ապահովել։ Հարցին ի պատասխան նախարարը չթաքցրեց իր տարակուսանքը. «7,1 տոկոս տնտեսական ակտիվությունը մենք կարծում ենք, որ լավ է, համաձայն ենք, որ կարող է եւ պետք է լինի ավելի լավ։ Տարին մենք կավարտենք առնվազն 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, ընդ որում՝ աննկատ մնաց, բայց մի քանի օր առաջ ԱՎԿ—ն հրապարակեց նաեւ 9 ամսվա ՀՆԱ—ի աճի ցուցանիշները, որը 7,5 տոկոս էր»։
Գործընկերներս դիտարկեցին, որ ԱՎԿ—ն նույնն է, չի փոխվել եւ հիմա էլ վստահություն չի ներշնչում։ «Ձեզ թվում է, որ եթե հարցն այդպես ձեւակերպեք, կնշանակի ԱՎԿ—ն վստահություն չի վայելում։ Իհարկե, վայելում է, ԱՎԿ—ն այսօր եւ անցյալում աշխատում էր միջազգային կանոններին համապատասխան»,– արձագանքեց բանախոսը։
Էկոնոմիկայի նախարարին ուղղված մեկ այլ հարց էլ վերաբերում էր երկրից կապիտալի արտահոսքին։ «Նախկին պաշտոնյաների կողմից կապիտալի արտահոսքի մասին տեղեկություն չունեմ»,—հակիրճ ասաց նա՝ հավելելով, թե այդ հարցին չի կարող պատասխանել, քանզի ի պաշտոնե նման մանրամասների չի տիրապետում։
Իսկ ներդրումների՞ մասով ինչ կա։ «Տարին կամփոփենք, կխոսենք։ Մենք կարծում ենք, որ այն ցուցանիշները, որոնք վստահ ենք, որ լինելու են, կարձանագրվեն 2020—2022 թթ., բայց ունենք մեր սպասումներին քիչ թե շատ համապատասխան գործընթացներ, որոնք հիմնված են ներկայում այն ծրագրերի փաստի վրա, որ մենք մեր շուրջը տեսնում ենք։ Տեսնում ենք, որ կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք առաջիկայում ունենալու են նկատելի ցուցանիշներ նաեւ ֆինանսական ցուցանիշների վրա»,–եզրափակեց Տիգրան Խաչատրյանը։

29-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO