Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Թուրքիայի հայկական մշակույթն ապրեցնում են

Կոմիտասի թանգարան—ինստիտուտում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Հոգեւոր կամուրջներ» խորագրով մեծարման երեկո՝ նվիրված Թուրքիայում ապրող Հասան Սալտիկին, Թուրքիայում լավագույն դուդուկահար, աշխարհահռչակ Էրթան Թեկինին եւ «Անաթոլու քյուլթուր» կազմակերպության նախագահ, հայերի բարեկամ, մտավորական Օսման Քավալային (այս մասին «ՀՀ»—ն արդեն գրել է)։
Ուշագրավ է, որ միջոցառմանը ներկա լինելու համար Հայաստան էին ժամանել Հասան Սալտիկը եւ Էրթան Թեկինը։ Վերջիններիս՝ Թուրքիայում ունեցած հայանպաստ գործունեության համար շնորհվեց Կոմիտասի անվան հուշամեդալ։ Միջոցառումն իրականացավ «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը՝ այս անձինք այն առանցքային դեմքերն են, ովքեր հայկական մշակույթը, ազգագրական, դասական երաժշտությունը տարածում են Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում։ Օսման Քավալան «Անաթոլու քյուլթուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է, ով այսօր, ցավոք, բանտում է։ Քավալայի ջանքերով բոլորովին վերջերս Ստամբուլում մեծ շուքով նշվեց Կոմիտաս վարդապետի 150—ամյակը։ Այս իրադարձությունը մեծ արձագանք գտավ Թուրքիայում, հավանաբար, հենց միայն այն բանի համար, որ միջոցառմանը մասնակցում էին նաեւ աշխարհի տարբեր վայրերից ժամանած մշակույթի գործիչներ։
«Այս միջոցառմամբ երախտագիտության խոսք ենք ասում մեր այն բարեկամներին, ովքեր ապրում են Թուրքիայում եւ դեռեւս չեն մոռացել իրենց արմատները, տարածում են հայկական մշակույթը, կարեւորում հայրենիքի հետ կապը։ Եթե մենք չարժեւորենք նմանօրինակ միջոցառումները եւ արժանի գնահատականի չարժանացնենք, ապա կկորցնենք նրանց»,—ընդգծեց Ախոյանը։
Միջոցառումն ընթացավ երաժշտական ու պարային կատարումներով։ Ելույթ ունեցան հայտնի եւ սիրված համույթներ, անհատ կատարողներ։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

29-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO