Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ամենայն հայոց բանաստեղծուհին

Գիտաժողով Մայր Աթոռում՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, այսօր տեղի կունենա բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100—ամյակին նվիված գիտաժողով, որն իրականանում է Մայր Աթոռի եւ «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Նրանց, ովքեր ապրելու են Սիլվա Կապուտիկյանի երկրային կյանքին հաջորդող երկրորդ, երրորդ եւ մյուս հարյուրամյակներում, կարեւոր է ականատեսի վկայությամբ ասել, թե ինչպես ապրեց, ինչ արարեց եւ ինչ թողեց որպես ժառանգություն»,–«ՀՀ»—ի հետ զրույցում շեշտեց «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Սիլվա Կապուտիկյանը, նրա ձեւակերպմամբ, ծնվեց հայոց վերածնունդը խորհրդանշող 1919—ին՝ 1915—ից հետո Աստծո կամոք հաղթանակած 1918—ի Սարդարապատից հետո, երբ վերակերտվում էր հայոց պետականությունն ու կայացման դժվարին փորձության մեջ էր Հայաստանի առաջին հանրապետությունը. «Ապրեց, իր նախնիների դարավոր ժառանգությունն անզուգական արարումներով զարգացրեց, շինարարներից ու տերերից մեկը եղավ հայոց նոր ոսկեդարի՝ Հայաստանի երկրորդ հանրապետության։
Հանգրվանեց բոլորիս երազած հայոց ազատ ու անկախ երրորդ հանրապետությունում, որտեղ ամբարեց իր իմաստությունը, ի վերուստ տրված շնորհը եւ մարդկային մեծ հմայքը»։ Մանասերյանի խոսքով՝ ահա այսպես նա կամրջեց հայության համար բախտորոշ պատմական այս երեք շրջաններն ու վաստակեց Ամենայն հայոց բանաստեղծուհի բարձր անունը. «Ոչ միայն անունը, այլեւ անչափելի սերն ու ակնածանքը, որը մինչեւ վերջ սնուցեց նրան ու ներշնչեց դեպի քերթողական բազում բարձունքներ»։
Իսկ թե Կապուտիկյանից ինչ կվերցնեն հաջորդ սերունդները, Մանասերյանի կարծիքով, կախված է նաեւ այն բանից, թե ինչպես կներկայացնեն բանաստեղծուհուն նրա երկրպագուներն ու ժամանակակիցները։ Ըստ նրա՝ Կապուտիկյանի բանաստեղծություններն ու արձակն ունեն իրենց ոգին եւ յուրահատուկ էներգետիկան, որոնք մեկնաբանության կարիք չունեն։ «Կարեւոր է հիշատակել այն զարմանահրաշ ներդաշնակությունը, որ կար նրա ստեղծագործություններում եւ ապրած ամեն օրվա մեջ, որը բանաստեղծուհուն հեռու պահեց այն հակասությունից, որ շատերին չի հաջողվում՝ խոսքի եւ գործի մեջ։ Նրա գրչի ներքո ներդաշնակվում էին ազգային արժեքներն ու համամարդկայինը, կանացի նրբագույն աշխարհընկալումն ու հայրենասիրական ըմբոստ կեցվածքը։ Հայրենասիրություն, որ բնորոշ է շատ ազգերի։ Հայրենասիրություն, որ այնքան հայկական է։ Միաժամանակ՝ զուտ կապուտիկյանական ու այնքան հոգեցունց… Այո՛, զարմանալիորեն ներդաշնակվում էր վանեցու՝ իրականում շատ առատաձեռն հյուրասիրությունը, իսկ զրույցներում՝ չափված, ձեւված, կշռադատված խոսքը։ Իսկ անընդունելի վարք ու բարքի դեմ՝ վրդովմունքն ու հումորը, նրա այդ համով—հոտով հումորը։ Չափազանցություն չի լինի հիշել Սիլվա Կապուտիկյանին նաեւ որպես Ամենայն հայոց մոր»,–մեկնաբանում է Մանասերյանը՝ հավելելով՝ ոչ մի երեխայի հոգս ու ցավ նա չշրջանցեց, քանզի իր պատկերացմամբ՝ չկար ուրիշի երեխա կամ ուրիշի երեխայի խնդիր, եւ իր համոզմամբ, չկար տարեմուտի կամ նոր տարվա տոներն անցկացնելու վայրի ավելի ճիշտ ընտրություն, քան …մանկատունն էր։
Նա գնում էր մանուկների մոտ անգամ իր հարազատներին չտեղեկացնելով՝ թաքուն ու անաղմուկ, եւ վերադառնում այն ապրումներով, որոնք նոր ստեղծագործությունների սնունդ էին տալիս։ Մանասերյանը նկատում է, նա հաճելի զրուցակից էր եւ ցանկալի հյուր, անգամ՝ սեղանապետ, սիրով ու սրտով երգում էր «Դլե յաման» ու այնքան հայերեն պարում։ Բայց կյանքի օրոք, ըստ Մանասերյանի, լի ու լի վայելած փառքի, սիրո դիմաց իր համար անընդունելին երբեք եւ ոչ մեկին չհանդուրժեց, երբեք եւ ոչ մեկին չհաճոյացավ, անգամ ընդվզեց՝ իր պարգեւը վերադարձնելով. «Իր խրոխտ կեցվածքով ու ճշմարտախոսությամբ, լավատեսությամբ ու մարգարեական խոսքով նա կրթեց տարբեր սերունդների։ Ինչ գերմարդկային զորությամբ կարող է անհատը դիմակայել հոգեմտավոր ամայացմանը եւ իրենով կասեցնել գահավիժման կործանարար ընթացքը։ Կասեցնել իր ըմբոստ կեցվածքով եւ հոգու իրական ճակատամարտ տալով ազգի արժեքային ժառանգության կեղեքման դեմ։ Ու միայն պատրանք է, թե անհատը միայնակ է այս ահեղ մարտում. իրականում, հայրենիքն իր իսկ խոսքերով՝ քարտեզի վրա չէ. այն ներծծված է երակներում։ Այն արյան կանչ է ու ոգեղեն սնունդ»։
Անդրադառնալով գիտաժողովի զեկույցներին՝ Մանասերյանը նշեց, որ ելույթներով հանդես կգան գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրզադյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Հաջյանը, «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Հակոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոլանդ Ավետիսյանը, համալսարանավարտ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի նախագահ, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Անգելինա Արշակյանը։

29-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO