Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։Ողջունելով վարչապետին Բիշքեկում՝ Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները։ «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ—ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաեւ զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,–ասել է Ղրղզստանի նախագահը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ երկկողմ քաղաքական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն, ու կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն զարգացնելու նաեւ տնտեսական համագործակցությունը։ «Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առեւտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ։ 21—րդ դարում աշխարհագրական հեռավորությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խթանմանը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, անդրադառնալով Ղրղզստանում առկա ներքաղաքական վիճակին, նշել է, որ ուրախ է իրավիճակի կայունացման ու կարգավորման կապակցությամբ։ «Մենք սերտորեն համագործակցում ենք ՀԱՊԿ—ի, ԵԱՏՄ—ի, ԱՊՀ—ի շրջանակում, ինչը ստեղծում է լավ հնարավորություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համար»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Առանձնազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Ղրղզստանի նախագահը քննարկել են հայ—ղրղզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարեւորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ։

29-11-2019





24-01-2020
Ինչու՞ է Մատենադարանն աշխատանքի ընդունել պարսկուհու
Լեզվի խիստ անհրաժեշտությունը եղել էր մեկ էլ պարսից ...


24-01-2020
Արտահերթ ընտրությունների կանխատեսելի ընթացքը
ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ նախնական զեկույցը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




24-01-2020
1.65 մլրդ դրամի արտոնություն կաթնամթերք արտադրող ընկերությանը
Իրանից 11 մլրդ դրամի կաթնային սերուցք ներմուծելու համար

Արմենուհի ...


24-01-2020
«Հուլիսի 1-ից որեւէ ցույց չի լինելու՝ անկախ ամեն ինչից»
Վարչապետն անդրադարձավ սպանդանոցների խնդրին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սպանդանոցների թեման օրակարգից ...


24-01-2020
Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը օրենքի ուժով կարգելվի
Որ 15 րոպե գործածելուց հետո 400 տարի չկեղտոտենք ...


24-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Հայ գրականությունը խուսափում է իրականությունից

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Անշուշտ, ...


24-01-2020
Նոր ազդակ՝ երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը
Քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ ...



24-01-2020
Նոր փոփոխությունը՝ ի շահ տնտեսավարողների
Հանրային սննդի ոլորտում ծառայություն ...

24-01-2020
Կարպի ներկայացումների ժամանակ մարդիկ ծիծաղից «ուշագնաց» էին լինում
Հայ թատրոնը հունվարի 23-ին տոնեց Կարպ ...

24-01-2020
Դպրոցական առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը
Հունվարի 14-ից Քաշաթաղի շրջանի ...

24-01-2020
Եվրոպայի առաջնությունը կտա հիմնական հարցերի պատասխանները
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները տարբեր կարգի 8 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO