Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրես»-101

Մենք ՏԱՍՍ-ի բաժանմունք ենք…

Խորհրդային Միության հեռագրական գործակալության՝ ՏԱՍՍ—ի հետ Հայաստանի հեռագրական գործակալության համագործակցությունը նոր թափ եւ նոր որակ ստացավ 1972 թ. մարտից, երբ ԽՍՀՄ կառավարությունը որոշում ընդունեց միութենական հանրապետություններում միութենական—հանրապետական պետական ինֆորմացիոն գործակալություններ ստեղծելու վերաբերյալ։ Ի կատարումն միութենական կառավարության այդ որոշման, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որշում կայացրեց «Հայհեռագործը» վերակազմավորել միութենական—հանրապետական գործակալության եւ նրան, որ մինչ այդ գործում էր կառավարությանն առընթեր, շնորհել պետական կոմիտեի կարգավիճակ։ Բնական է, որ կառավարության այդ որոշումը խանդավառությամբ ընդունվեց ՀՀԳ—ում։
Նոր կարգավիճակը նաեւ նոր պատասխանատվություն էր նշանակում։ Իսկ պատասխանատվության զգացումը հատուկ էր մեզ բոլորիս։ Չէ որ մենք հենց այդպես էլ աշխատում էինք։ «Հայհեռագործին» պետական կոմիտեի կարգավիճակ տալը ենթադրում էր նաեւ կառուցվածքային փոփոխություններ։ Եթե նախկինում մեր գործակալությունը առիթից առիթ էր նյութեր ուղարկում ՏԱՍՍ—ին, ապա հիմա արդեն այլ տեմպերով պիտի աշխատեինք։ Դրա համար մեզանում ստեղծվեց երկու նոր բաժին, որոնք պետք է ապահովեին Մոսկվա նյութերն անխափան ուղարկելու գործը։ Երեւի թե չարժե բացատրել, թե ինչով էին զբաղվելու այդ խմբագրությունները։ Գործակալության կառուցվածքի բարեփոխումներից հետո «Հայհեռագործն» ունեցավ հետեւյալ խմբագրություններն ու բաժինները՝ Հանրապետական ինֆորմացիայի գլխավոր խմբագրություն, վերոհիշյալ ՏԱՍՍ—ի խմբագրությունները, սփյուռքահայ մամուլի բաժին, շրջանային թերթերին տրվող ինֆորմացիայի բաժին, թարգմանությունների բաժին, միութենական մամուլի թողարկման բաժին՝ իր կապի հանգույցով հանդերձ, տեղեկատու բաժին, մեքենագրական բյուրոն եւ, իհարկե, «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկան։ Չկարծեք, թե ես ըստ կարեւորության եմ թվարկել բաժինները, պարզապես այդպես է ստացվել։ Հակառակ դեպքում ֆոտոխրոնիկան ուրիշ տեղ կնշեի, քանզի այդ ծառայությունը անգնահատելի դեր էր խաղում «Արմենպրեսի» կյանքում։

Հանրապետական ինֆորմացիայի գլխավոր խմբագրություն

Եթե ասենք, որ այս խմբագրությունը «Արմենպրեսի» կարեւորագույն ստորաբաժանումն է, կնշանակի ոչինչ չասել։ Այդ խմբագրությունը հենց ինքը «Արմենպրեսն» է, որ օրական մի քանի տասնյակի հասնող նյութեր է առաքում հանրապետության լրատվական միջոցներին, իհարկե՝ նաեւ արտասահման։ Իմ «Արմենպրես» գալու պահին այս ստորաբաժանումը գլխավորում էր Նորա Մելիքյանը, ով այդ պաշտոնում փոխարինել էր հիանալի մի լրագրողի՝ հետագայում մեծանուն գրող դարձած Հայկ Խաչատրյանին։
Գլխավոր խմբագրության կազմում էին սփյուռքահայ մամուլին տրվող նյութերի բաժինը, շրջանային թերթերին տրվող նյութերի բաժինը, տեղեկատու բաժինը։ Եվ էլի՝ ինչ—ինչ մանր ծառայություններ։ Այս խմբագրությունում էին աշխատում Ռոբերտ Մելիքսեթյանն ու Սարգիս Բաբաջանյանը, Սիսակ Թելալյանն ու Գրիգոր Բեքերեջյանը, Կիմ Ղալաչյանն ու Վանիկ Սանթրյանը, Էդուարդ Շահնազարյանն ու Ալյոշա Խաչատրյանը, Մանվել Մարգարյանը, Սեդա Սոսոյանը, Բելլա Ավետիսյանը, Անուշ Գասպարյանը, Աստղիկ Ներսիսյանը, Գոհար Խաչատրյանը։ Առանձին ուզում եմ հիշատակել Սաթենիկ Հակոբյանին։ Նա «Արմենպրես» եկավ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Սկսեց աշխատել հեռատիպավարուհի։ Աշխատելուն զուգընթաց ավարտեց համալսարանի ռոմանո—գերմանական բաժինը, քաջ տիրապետում էր ֆրանսերենին։ Հետո սկսեց գրել ու նաեւ խմբագրել։ Մի տեւական ժամանակ աշխատեց որպես «Արմենպրեսի» գլխավոր խմբագիր, անգամ՝ ի տեղի տնօրենի, եւ այլն…
Ունեինք նաեւ սեփական թղթակիցներ. մասնավորապես, Սամվել Հարությունյանը եւ Զեփյուռ Մոմջյանը, ովքեր շուրջ քառասուն տարի աշխատակցել են ՀՀԳ—«Արմենպրեսին», առաջինը Լենինականում իբրեւ թղթակից, իսկ Մոմջյանը՝ Կիրովականում։ Էդուարդ Զոհրաբյանը մեզ նյութեր էր ուղարկում Սյունյաց աշխարհից, Ռուբեն Սիմոնյանը՝ Իջեւանից, իսկ Վաչագան Գրիգորյանը՝ Սեւանի ավազանից։ Մի քանի տարի «Արմենպրեսը» սեփական թղթակիցներ ուներ նաեւ Մոսկվայում։ Այդ դժվարին գործը կատարում էին Նամի Միկոյանը, ապա՝ Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Գեւորգյանը։ Դե, քանի որ հիշեցինք թղթակիցներին, հիշատակենք նաեւ այլ ծառայություններում զբաղվածներին։ Մասնավորապես, ՏԱՍՍ—ից ստացվող նյութերի թողարկման գործը կատարում էին Անդրանիկ Սաֆարյանը, Մադլենա Բաբամյանը, Իրինա Աբրահամյանը, Ալեքսանդրա Անդրեեւան, հեռատիպի սրահում աշխատում էին Նելլի Չատինյանը, Վիլենա Չոլիկյանը, Գայանե Ավալյանը, Սուսաննա Ղուկասյանը, Ամալյա Տեփոյանը, Մարիա Նեժինսկայան, Տատյանա Գլադչենկոն։ Կապի հանգույցում էին աշխատում Նիկոլայ Ցիգանոկը, Անատոլի Կալյուժնին, Ալեքսանդր Իլյենկոն։ Մեքենագրական ծանր աշխատանքը կատարում էին Հազրեն Թովմասյանը, Օլգա Բաբայանը, Լյուդմիլա Ալեքսանյանը, Սուսաննա Աղաջանյանը, Լյուսյա Թովմասյանը, Լյուդմիլա Հակոբյանը, Ռոզա Լակերեւան…
Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

29-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO