Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Թուրքիայում հայերը մշակույթը պահպանելու խնդիր ունեն

«ՀՀ»-ն զրուցել է Մուշի հայկական համայնքի ղեկավարի հետ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Թուրքիայում ապրող հայերը ազգային մշակույթը պահպանելու եւ տարածելու խնդիր ունեն։ Մուշի հայկական համայնքի ղեկավար Հայրեթին Ասլանը մեծապես կարեւորում է հայերեն լեզվի իմացության խնդիրը։ Թեեւ թուրքական անուն է կրում, բայց արմատներով զտարյուն հայ է։ Ծնվել է Մուշում, դեռ մանկուց իրեն ամեն օր հիշեցրել են՝ ինքը հայ է, իր պապերը հայ են եղել։ Տատն ընտանեկան տաքուկ երեկոներին հայրենիքի մասին կարոտով է պատմել՝ հորդորելով երբեք չմոռանալ իրենց ով լինելը։ Արյան կանչն ու տատի հորդորները Հայրեթին Ասլանին ամուր թելերով են կապել հայրենիքին։ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցը երբեք չի կտրվել պապական երկրից։
Ասլանը հյուրընկալվել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ պատմել Մուշում ապրող հայերի խնդիրներից, կենցաղից, իր կողմից ստեղծված «Տարոն—Մուշ» հայրենակցական միության աշխատանքներից եւ այլն։ Ասլանը դժվարանում է հստակ տվյալներ ասել, թե Մուշում այսօր որքան հայ է ապրում։ Պատմության հետ «մոխրացել» են նաեւ տեղի հայերի մասին պատմող մարդահամարի տվյալները։ Բայց որ բոլոր գյուղերում հայեր կան, դրանում վստահ է։ «Թե քանի՞ բնակիչ է ապրում, չեմ կարող ասել։ Շատերն էլ Արեւմտյան Հայաստանը թողեցին, գնացին ապրելու Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Այնտեղ ապրող հայերը քրդերի նման են խոսում։ Մինչեւ վերջերս, երբ դեռ չէինք ստեղծել «Տարոն—Մուշ» հայրենակցական միությունը, բոլորը ասում էին, թե քուրդ են, քանի որ քրդերի մեջ են ապրում եւ քրդերի լեզվով են խոսում։ Ահա թե ինչու ենք հիմնել այս միությունը, որպեսզի հայկական մշակույթին, պատմությանը, երգարվեստին եւ պարարվեստին կրկին կենդանություն տանք, հայերին համախմբենք մեկ հարկի տակ, սովորեցնենք հայերեն լեզուն, մեր պատմությունը, հայերի կենցաղը»,– նշում է զրուցակիցս։
Հայկական մշակույթը Մուշում տարիների հետ պատմության խորքն է նետվել։ Միայն մնացել են կիսավեր եկեղեցիներ, գերեզմանատներ։ Այնտեղի հայկական եկեղեցին վերականգնելու եւ Գեւորգ Չաուշի հուշարձանը տեղադրելու առաջարկով Ասլանը ժամանակին դիմել է տեղի իշխանությանը, սակայն անմիջապես մերժում է ստացել։ Դիմել է նաեւ տեղի հայկական գերեզմանատունը բարեկարգելու խնդրանքով, կրկին բացասական պատասխան է ստացել. «Պարզ է, թե ինչու են մերժում։ Տրամաբանական է՝ եթե մենք զբաղվում ենք հայապահպան գործունեությամբ, նշանակում է անցյալի հետքերով ենք գնում՝ ցույց տալու համար, որ Մուշում հայեր են ապրել, մերն է եղել, այնտեղ պատմություն ենք կերտել, մեր անցյալն է այնտեղ։ Թեեւ որոշակի արգելքներին, այդուհանդերձ, քայլ առ քայլ առաջ ենք գնացել։ Եթե նախկինում քրդերի մեջ ապրող հայերը չէին ասում, որ հայ են, «Տարոն—Մուշ» հայրենակցական միության ստեղծումից եւ մեր հայապահպան գործունեությունից հետո բարձրաձայն ասում են, որ իրենք նույնպես հայեր են։ Միությունը ստեղծվեց 2014 թ.։ Եվ մեր նպատակն էլ հենց այդ էր՝ ստեղծել մի վայր, որտեղ կհավաքվեն քրդերի մեջ ապրած քրդացած հայերն ու կբարձրաձայնեն իրենց արմատների, հայ լինելու մասին։ Տեր կկանգնեն իրենց անցյալին, կծանոթանան իրենց մշակույթին»։
Թուրքիայում պատմական հուշարձանները հետ վերադարձնելու խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Ասլանի խոսքով, պետությունը կարող է բացասական պատասխան տալ անգամ այն պարագայում, երբ ապացուցվում է, որ հուշարձանը պատկանում է տվյալ ազգին։ «Օրինակ, երբ դիմեցինք Մուշի գերեզմանատունը բարեկարգելու համար, եկան ուսումնասիրելու։ Ապացուցվեց, որ այն հայկական գերեզմանատուն է։ Մենք էլ ուզում էինք պահպանել այն։ Այնտեղ մեր պապերն են թաղվել, մեր անցյալն է։ Բայց թույլ չտվեցին, որ անգամ բարեկարգենք։ Եթե կարողանանք այն պարսպապատել եւ մի փոքրիկ եկեղեցի կառուցել, երջանկություն կլինի Մուշում ապրող հայերի համար։ Շատ ենք ուզում հայկական անունով բժշկական կենտրոն ստեղծել։ Աշխատել ենք այդ ուղղությամբ, սակայն ապարդյուն»,–ասաց Ասլանը։
Հայաստանի հետ պահում են նաեւ մշակութային կապը։ Տարիներ առաջ այստեղ օլիմպիադաների են մասնակցել։ Ասլանն ասում է, որ թեեւ հիմա շատերն իրենց այնտեղ հայ են համարում, բայց ո՛չ պատմություն գիտեն, ո՛չ մշակույթ, ո՛չ լեզու. «Արդեն մի քանի տարի է՝ գալիս—գնում եմ Հայաստան, տեսնում եմ, թե ինչպես են այստեղ պահպանում հայկական մշակույթը։ Մեծ ցանկություն ունեի տանել այնտեղ, ցույց տալ մեր հարստությունը։ Տարբեր խնդիրներ եղան, չկարողացա կյանքի կոչել իմ ծրագրերը։ Մեկ ամիս հայրենակցական միությունում հայոց լեզու սովորեցինք, սակայն ուսուցիչ չունենալու պատճառով դասընթացները դադարեցվեցին։ Ուսուցիչների խնդիր ունենք, իսկ Հայաստանից հրաժարվում են գալ, երբեմն նշում են, որ վախենում են։ Այնտեղ մեծ թվով հայեր են ապրում, վախենալու ոչինչ չկա։ Շատ խմբեր են գալիս Արեւմտյան Հայաստան, Մուշ եւ առաջինը՝ մեր միության ակումբ։ Հարցնում են՝ ի՞նչ խնդիրներ ունեք, նշում ենք լեզվի խնդիրը։ Հուսադրող խոսքեր են ասում, թե կօգնեն, բայց այսքան ժամանակ միայն ասել են։ Ես կարծում եմ, որ եթե լեզվի խնդիրը լուծվի, դրանից կախված մյուս խնդիրները նույնպես կլուծվեն»,– շեշտեց համայնքի ղեկավարը։ Վերջինս կարեւորեց նաեւ Կոմիտասի 150—ամյակը Թուրքիայում մեծ շուքով նշելու հանգամանքը։ Ասլանի խոսքով՝ այս իրադարձությունը շատ մեծ արձագանք է գտել այնտեղ ապրող հայերի շրջանում։ Նա գտնում է, որ այսպիսի մշակութային միջոցառումներ Թուրքիայի հայաշատ վայրերում հարկավոր է պարբերաբար կազմակերպել։
Հ. Գ. Ի գիտություն Մուշում ապրող հայերի. Հայրեթին Ասլանը պատմեց, որ Մուշի հայերից մեկը՝ Արմեն Գալստյան անունով, մի քանի տարի առաջ «Ակոս» պարբերականին հարցազրույց է տվել եւ ներկայացել որպես «Տարոն—Մուշ» հայրենակցական միության նախագահ եւ համայնքի ղեկավար։ Գեւորգ Չաուշի գերեզմանը սարքելու սուտ խոստումով՝ թերթը ցույց տալով Ռուսաստանի մեծահարուստներին, գումար է հավաքել եւ յուրացրել։ «Ցավալին այն է, որ ներկայացել է մեր միության նախագահի անունով։ Ինձ համար նաեւ զարմանալի է, թե տեղի հայերը ինչպես են նրան գումար տվել։ Երբ առաջարկում էի հայրենակցական միություն ստեղծել, անհրաժեշտ էր յոթ հոգու ստորագրություն։ Մեկ տարվա մեջ հազիվ եմ կարողացել գտնել այս յոթ հոգուն, նրանք վախենում էին որպես հայ ներկայանալ։ Փախչողների մեջ էր նաեւ հիշյալ Արմեն Գալստյան անունով մարդը, ով խուսափում էր մեզնից, որպեսզի չտա այս ստորագրությունը»,–մանրամասնեց Ասլանը։

29-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO