Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Միջազգային զարգացումներ՝ ի նպաստ Հայաստանի

Իսկ թուրքական վտանգն ուռճացված չէ. գաղտնի ծրագիրը Հայաստանի դեմ չեղարկված չէ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ, ինչն ավելի է մեծացնում մեր երկրի հնարավորությունը՝ արտաքին հարաբերություններում շարունակելու մեզ համար առավել շահավետ փոխլրացնող արտաքին քաղաքականությունը։ Ամերիկյան դրական ազդեցությունն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում՝ ամրապնդելու կապերը համաշխարհային երկու բեւեռների առաջատարների հետ, չնայած ռուս—ամերիկյան հակասությունների անթաքույց առկայությանը։
ԱՄՆ կառավարությունը սատարում է ոչ միայն մեր երկրի բարեփոխումների օրակարգը, այլեւ մասնակցությանը տարածաշրջանային անվտանգության հարցերում, ինչը շատ կարեւոր է այսօր ընթացող թուրք—ամերիկյան եւ ռուս—թուրքական բանակցությունների համապատկերում։ ԱՄՆ աջակցությունն այս տարի 40 տոկոսով կավելանա, ինչը գնահատել է հայկական կողմը։
Սա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից առաջ կայացրած առաջին հայանպաստ քայլն էր, ինչը, փաստորեն, կարող է շարունակական բնույթ կրել։ Կոնգրեսականները երկկուսակցական համաձայնությամբ պատրաստակամություն են ցուցաբերում՝ ԱՄՆ—ՀՀ ռազմավարական գործընկերության զարգացմանն աջակցելու հարցում։
Իմիջիայլոց, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը դեռ ուսումնասիրում է հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը Սենատում առաջինը կասեցրած սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ, իսկ երկրորդ անգամ բանաձեւի քննարկումը կասեցրած սենատոր Դեյվիդ Փերդյուի կապը թուրքական լոբբիստների հետ ակնհայտ է։ Այս սենատորը իր քայլը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «դրա ընդունումը նման նուրբ ժամանակաշրջանում կվնասի Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում առկա իրական մարտահրավերները հաղթահարելու ԱՄՆ վարչակազմի մտադրությունը»։ Նա Դոնալդ Թրամփի ամենահավատարիմ սենատորներից է եւ Կոնգրեսի առաջին թեկնածուն, ով անմիջականորեն օգնություն է ստանում ԱՄՆ նախագահի կողմից աջակցվող դրամահավաք կոմիտեի կողմից։ Նա կապեր ունի նաեւ թուրքական լոբբիստների հետ, որը ներկայացրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը՝ հստակ ապացույցներով՝ փաստաթղթերի տեսքով։
Դանդաղ, սակայն դրական միտումով են առաջ գնում նաեւ ԵՄ—ՀՀ հարաբերությունները։ Օրերս Երեւանում էր ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության արեւելյան գործընկերության, ՌԴ, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինը։ Նա, գնահատելով ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացման գործընթացը, նշեց, որ «Ճանապարհային քարտեզը լավ բան է, դրա իրականացումն էլ ավելի լավ»։ Եվ հավելեց, որ այն ամենն ինչ ունեն, գրանցում են թղթին, որը հնարավորություն է տալիս սահմանելու գերակայություններ, քանզի հնարավոր չէ բոլոր 200 գործողությունները միանգամից իրականացնել։
ՀՀ հարաբերությունները ՌԴ հետ եւս զարգացում են ապրում, ինչը շարունակական է ինչպես բուն ռուսական կողմի հետ հարաբերություններում, այնպես էլ ԵԱՏՄ—ում եւ ՀԱՊԿ—ում։ Նոյեմբերի 27—ին ՀՀ վարչապետը աշխատանքային այցով եղավ Ղրղզստանում եւ մասնակցեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այստեղ անվտանգությանը վերաբերող փաստաթղթեր են ստորագրվել։ ՀՀ—ն այսուհետ եւս կշարունակի ներդրում ունենալ ՀԱՊԿ արդյունավետության հետագա բարձրացման եւ միջազգային հեղինակության ամրապնդման գործում։ Վարչապետն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Մեկ անգամ եւս նշվել է, որ հակառակորդի ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, իսկ խաղաղ բանակցություններին ու խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա։ Նշվել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ՀԱՊԿ երկրների անվտանգության համար։ Ավելին, Ադրբեջանը գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, որոնք կորցնելով ազդեցությունը Սիրիայում եւ Իրաքում, գործունեության համար փնտրում են նոր տարածքներ։ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով՝ հարավում, հյուսիսում, արեւմուտքում ու արեւելքում»։
Կարեւորվել է, որ ՀԱՊԿ երկրները, որպես դաշնակիցներ, առաջնորդվեն անվտանգության պահպանման միասնական շահերով եւ անպատասխան թողնեն Ադրբեջանի՝ նոր զենք ձեռք բերելու դիմումները։ Հստակ է, որ ՀՀ—ն կշարունակի բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձեւաչափի շրջանակներում, որին ինչպես ՀԱՊԿ—ն, այնպես էլ ՆԱՏՕ—ն բազմիցս հայտնել են իրենց աջակցությունը։
Պաշտոնական Երեւանը կրկին դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս—արեւելք, որը սպառնալիք է ստեղծում նաեւ այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար, կրոնական փոքրամասնությունները եւս դառնում են ահաբեկիչների ու նրանց հետեւում կանգնածների հիմնական թիրախը։ Երեւանը, ի տարբերություն Բաքվի, սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումն անընդունելի է համարում, ինչը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Բայց այսօր այն մասամբ է իրականացված։
Ադրբեջանական թեմային անդրադառնալու ժամանակ հաճախ ենք քննարկում նաեւ Թուրքիայի հետ առնչվող հարցերը, ինչը երբեմն հարց է առաջ բերում, թե ինչու ենք այսքան շատ արծարծում թուրքական թեման։ Այն, որ թուրք—ադրբեջանական հարցերը շաղկապված են, միայն դա բավարար է որպես պատասխան, բայց Թուրքիայի նախագահի նորօսմանական եւ նոր համաթուրանական ծրագրերը խիստ վտանգավոր են առաջին հերթին մեզ համար։ Հիշեցնենք, որ Անկարան Հայաստանը համարում է «անիծյալ սեպ» համաթուրքական նպատակներին հասնելու ճանապարհին։ Եվ ահա, պարզվում է, Թուրքիան ծրագրել էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որն ըստ շվեդական Nordic Monitor կայքի, ներկայացրել է դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրել են գործողությունները։ Շվեդական կայքը նշել է, որ ներքին փաստաթուղթը հանձնվել է գլխավոր շտաբին, որի պատճենն էլ ձեռք է բերվել «Nordic Monitor»—ի կողմից։
Փաստորեն, այդ ծրագիրը դեռ գործում է։ Այն թվագրված է 2016թ. մայիսի 23—ով, եւ որոշ էջեր ներառում են ավիահարվածների գործողություններ Հայաստանի նկատմամբ։ Սա բացահայտվել է Անկարայի «Akinci» ավիաբազայում գտնվող վերահսկիչ փաստաթղթերի բյուրոյում պլանների վերանայման ընթացքում։ Դեպքի կապակցությամբ սկսվել է իրավական հետաքննություն։ Գրության մեջ նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռեւս վավեր է, եւ ընդգծվում է, որ խախտումը բացասական ազդեցություն չի ունենա Թուրքիայի զինված ուժերի «ALTAY» հրահանգի վրա։ Չխորանալով այլ մանրամասների մեջ՝ նշենք, որ չի նշվել, թե ինչպես են գաղտնի ծրագրի որոշ էջերը անհետացել։
Հիմա նորից ենք բարձրաձայնում թուրքական վտանգի մասին։ Եվ միշտ պետք է հիշել այս մասին ու պատրաստ լինել։ Մեր պատմական փորձը ամրագրել է՝ որտեղ կա թուրք (կարեւոր չէ, թե թյուրքական ինչ տարատեսակ), այնտեղ կա վտանգ, առավել եւս հայերիս համար։ Հիշեցնե՛նք, թուրք կառավարիչները շարունակում են այն քաղաքականությունը, որն սկսել են Հայոց ցեղասպանությունն իրականացնելիս…

29-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO