Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախյան հիմնահարցը՝ անցնող տարվա ընթացքում

Սպասելիքներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«ՀՀ»-ի հետ զրույցում մասնագետներն ամփոփել են Արցախի խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքները 2019 թ. ընթացքում։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ արցախյան հակամարտության խաղաղ կագավորման բանակցային գործընթացի վերաբերյալ առանձնապես մեծ սպասելիքներ չի ունեցել. «Այդպես էլ եղավ՝ բանակցությունների առումով առանձնապես առաջընթաց չկա»։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքերով, հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի նախաձեռնողականություն է նկատվել. «Հայկական կողմը փորձում էր հանդես գալ կառուցողական տարբեր նախաձեռնություններով»։ Վերջերս հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցերը եւս նախաձեռնողականության արդյունք է դիտարկում։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասով Ն. Մինասյանը մի քանի արձանագրում է անում։ Այսպես, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ գնահատում են Հայաստանի կառուցողական դիրքորոշումը։ Եվ չնայած Ադրբեջանի՝ որպես կառուցողական կողմ հանդես գալու փորձերին՝ դա նրանց չի հաջողվում, ու Հայաստանը շահեկան վիճակում է։ «Երեւանից ուղարկվող մեսիջները՝ կապված խաղաղության, կարգավորման հնարավոր տարբերակի հետ, բավական ընկալելի են եւ գնահատվում են համանախագահ երկրների կողմից»,–ասում է Մինասյանը։
Քաղաքագետն ավելացնում է նաեւ, որ Հայաստանը 2018 թ. առավել հետեւողականորեն բարձրաձայնելով բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության հարցը, հասել է նրան, որ համանախագահների մոտ այդ ընկալումն ավելի է ամրապնդվել. «Եվ Լավրովի հայտարարությունը Արցախի մասնակցության կարեւորության մասին դա էր վկայում»։ Ն. Մինասյանի գնահատմամբ՝ գործընթացը հաջողությամբ է շարունակվում։ Ասում է՝ լիարժեք վերադարձից դեռեւս շատ հեռու ենք, բայց տարվող ուղղությունը ճիշտ է. «Միեւնույն ժամանակ հայկական կողմը հանդես է գալիս բանակցությունների համար նպաստավոր խաղաղ միջավայրի ձեւավորման ուղղությամբ որոշակի նախաձեռնողականությամբ։ Դա կարեւոր է, որովհետեւ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ քանի դեռ չունենք բավարար միջավայր, եւ պահպանվում են էսկալացիայի ռիսկերը, հնարավոր չէ ունենալ արդյունավետ բանակցություններ»։
Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմի այդ մոտեցումը կարծես թե ընկալելի է համանախագահների համար, եւ ողջ տարվա ընթացքում հանդիպումների շրջանակներում ակտիվորեն քնարկվել են տարաբնույթ միջոցառումներ ու հնարավոր քայլեր՝ լարվածության նվազեցման, մարդասիրական բնույթի նախաձեռնությունների, հումանիտար շփումների համար։
Սուրեն Սարգսյանն էլ ընդգծելով ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԳՆ—ի մակարդակով հայտարարությունները Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին՝ նկատեց, որ, իր խորին համոզմամբ, նման բան չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ Ադրբեջանը դրան երբեւէ չի համաձայնի. «Իհարկե, այդպես էլ եղավ։ Ադրբեջանն ասաց, որ չի համաձայնի մի սեղանի շուրջ նստել արցախյան կողմի հետ, եւ բնական է, որ նրա դիրքորոշումն ինչ—որ առումով կիսեցին համանախագահները՝ ասելով, որ միայն կողմերը կարող են պայմանավորվել, երկկողմ համաձայնությամբ Արցախը կարող է դառնալ բանակցությունների լիիրավ կողմ»։
Նա խոսեց եւս մեկ չարդարացած սպասելիքի մասին. «Վարչապետն ակնկալում էր, որ Ադրբեջանը նույնպես կունենա այնպիսի դիրքորոշում, ինչպիսին մենք ունենք՝ Արցախի խնդրի կարգավորումը պետք է բխի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների շահերից»։
Բանակցային գործընթացի շարունակականության մասով էլ Սարգսյանը կարծում է, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ մեր կողմից հայտարարություններ քիչ եղան։ Ասում է՝ Ադրբեջանի վրա էլ կարծես թե ճնշումներ քիչ եղան այդ պայմանավորվածություններն իրականացնելու համար։
Ըստ Նարեկ Մինասյանի՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վրա՝ փորձելով հնարավորինս փոփոխությունների հասնել նրա դիրքորոշումներում։ «Ադրբեջանական կողմից ռազմատենչ հռետորաբանությունը պահպանվում է։ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման մեջ եւս փոփոխություններ չկան»,–նշեց քաղաքագետը՝ արձանագրելով, որ առանց այդպիսի փոփոխությունների՝ մարդասիրական տարաբնույթ, խաղաղության նախապատրաստմանն ուղղված քայլերը չեն կարող արդյունավետ լինել։

29-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO