Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հիմնական ուղղություններից մեկը՝ վարկային ծախսարդյունավետություն

Հաստատվեց ՊՖԿ համակարգի բարեփոխումների ռազմավարությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) համակարգի 2019—2023թթ. բարեփոխումների ռազմավարությունը եւ պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատված է։ Կառավարության երեկվա նիստում հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ ռազմավարության եւ ծրագրի մշակման հիմք է դարձել 2018թ. ապրիլ—մայիսին ՀՀ—ում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքները պետական կառավարման բոլոր մակարդակներում արտացոլելու եւ հանրային ֆինանսների կառավարման համակարգը վերանայելու անհրաժեշտությունը։
Ըստ ֆինանսերի նախարարի, ռազմավարությունը հստակ նպատակներ է առաջադրել՝ բարձրացրել հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացում, բարձրացնել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը, ապահովել հանրային բարիքի օգտագործման թափանցիկություն ու հաշվետվողականություն։ Եվ ռազմավարությունում արտացոլվել են նաեւ կառավարության հանձնառությունները, որտեղ առաձնացված են մի քանի հիմնական ուղղություններ։
Խոսքն առաջին հերթին վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարման մասին է։ Սա այն է, ինչի մասին «ՀՀ»—ն մշտապես խոսել է եւ կարեւորել դրա անհրաժեշտությունը։
Երկրորդը ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումն ու բարելավումն է՝ նպատակ ունենալով այդ միջոցներն ուղղել մարդկային ներուժի եւ ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների ձեւավորմանն ու զարգացմանը, որը հետագայում հնարավորություն կընձեռի մեծացնելու արտահանման ծավալները։
Մյուս ուղղությունը ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումն է։ Նախատեսվում է մշակել եւ ներդնել հարկային պոտենցիալի ու փաստացի հարկերի ճեղքի գնահատման միասնական մեթոդաբանություն, որի արդյունքների հիման վրա կիրականացվի ճեղքի նվազեցման գործողությունների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի համարժեք մակարդակ։
Մեկ այլ ուղղություն էլ պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար եւ արդյունավետ օգտագործումն է։ Դրան հասնելու նպատակով կներդրվի «հավելյալ արժեքի» ստեղծման գործիքակազմ, որը թույլ կտա պետական ֆինանսների կառավարման համակարգում ծրագրային քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից անցում կատարել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի։
Ատոմ Ջանջուղազյանը թվարկեց նաեւ մարդկային կապիտալին եւ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի մեծացումը, պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացումը, պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրումը։
Ի դեպ, կներդրվի էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը թույլ կտա նաեւ ընդլայնել համակարգը շահագործող պատվիրատուների շրջանակը։ Էլեկտրոնային եղանակով կմշտադիտարկվի նաեւ ապրանքների եւ ծառայությունների՝ սահմանված ժամկետներում, նախանշված որակով եւ կարգով մատակարարումը։ Շեղումների դեպքում արձանագրված խնդիրների հիման վրա շարունակաբար կկատարելագործվի օրենսդրական դաշտը՝ անհրաժեշտ փոփոխություններն արտացոլելով նաեւ գնումների էլեկտրոնային համակարգում։
Հավելենք նաեւ, որ ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետեւյալ թվով 14 ոլորտները՝ հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն, պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն, բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ, պետական պարտք եւն։
Ռազմավարությունը ներառում է հիշյալ 14 ոլորտների թվով 27 բաղադրիչներ ընդհանուր 56 թիրախներով եւ 63 կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներով։
ՊՖԿ համակարգի գլխավոր առաջնահերթությունը հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ եւ արդյունավետ կառավարման սկզբունքներին եւ ապահովում է «փողի դիմաց՝ արժեք» սկզբունքի պահպանումը։

29-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO