Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ԱՅԼՔ...


Ռազմավարության բացակայությունը մեզ խոցելի է դարձնում կիբերտիրույթում

Ուստի ոլորտի օրենսդրական կարգավորումը հրամայական անհրաժեշտություն է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հայաստանում կիբերանվտանգության ապահովման համակարգը բավարար զարգացած չէ։ Թեեւ կիբերանվտանգության եւ կիբերհանցավորության մասին վաղուց է խոսվում, սակայն առայսօր մեր երկիրը չունի առանձին օրենսդրական կարգավորում, իսկ կիբերանվտանգությունն ընկալվում է որպես տեղեկատվական անվտանգության բաղադրիչ մաս։ «Սա այն ոլորտն է, որտեղ նոր է համակարգը ձեւավորվում։ Այսօր Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել ակտիվություն ցուցաբերել եւ մասնակցել օրենսդրական դաշտի ձեւավորմանը միջազգային մակարդակով՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Այս առումով նախ պետք է հասկանանք, թե ինչ ունենք անելու ազգային մակարդակում, որպեսզի կարողանանք քննարկման սեղանին ունենալ փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ։ Մյուս կողմից պետք է հասկանանք՝ ինչ ենք ակնկալում, ինչ կարող ենք առաջարկել եւ ինչպես համագործակցել, որպեսզի հետագայում դուրս գանք միջազգային համագործակցության դաշտ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում մեկնաբանեց թվայնացման եւ կիբերանվտանգության ռազմավարությունների փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անահիտ Պարզյանը։
Կան մի շարք սկզբունքային խնդիրներ, որոնց ՀՀ—ն պարտավոր է ուշադրություն դարձնել կիբերանվտանգության ռազմավարությունը մշակելիս։ Առաջինը՝ կրիտիկական ենթակառուցվածքներն են, այսինքն՝ Հայաստանը չունի կրիտիկական ենթակառուցվածքների եւ դրանց պաշտպանության վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ։ Մենք դեռեւս չենք սահմանել, թե որոնք են կրիտիկական ենթակառուցվածքները, մինչդեռ զարգացած երկրներն այդ ուղղությամբ քայլեր են անում՝ սահմանելով ոչ միայն կրիտիկական ենթակառուցվածքները, այլեւ նրանք, որոնք զգայուն են կիբերհարձակումների նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց կախվածությունը տեխնոլոգիաներից. «Ցանկացած պետություն ինքն է սահմանում, թե որն է իր համար կրիտիկական ենթակառուցվածքը։ Օրինակ, երբ ԱՄՆ–ի ընտրությունների ժամանակ հայտարարվեց, որ ներխուժում է եղել ընտրական համակարգերի գործընթացի մեջ, ընդ որում, չի նշվում, թե ինչ բնույթի, ապա այդ ժամանակ ընտրական համակարգը ԱՄՆ—ի համար դարձավ կրիտիկական ենթակառուցվածք»։
Կրիտիկական ենթակառուցվածներ կարող են լինել ջրային եւ էլեկտրական մատակարարման համակարգերը, ատոմակայանը, կրթական համակարգերը, հիվանդանոցները եւ այլն։ Զրուցակցիս խոսքով՝ կարեւոր է, որ պետությունն ունենա կիբերանվտանգության որոշակի չափորոշիչներ, ինչը կամրագրվի նաեւ պայմանագրերում, քանի որ այդ ոլորտներն սպասարկվում են հաճախ մասնավոր կառույցների կողմից, եւ այս համակարգեր ցանկացած ներխուժում անմիջականորեն ազդում է պետության անվտանգության վրա։ «Դա անհրաժեշտ է ոչ միայն ազգային, այլեւ միջազգային մակարդակում, որովհետեւ եթե հարձակում լինի որեւէ կրիտիկական ենթակառուցվածքի վրա, մենք պետք է կարողանանք գրավել միջազգային հանրության ուշադրությունը, առավել եւս, որ մշտապես ռազմական լարված իրավիճակում ենք։ Ներկայումս չենք կարող դիմել միջազգային հանրությանը, որովհետեւ չենք սահմանել մեր կրիտիկական ենթակառուցվածքները, հետեւաբար, չենք կարող հայտնաբերել տեղի ունեցած, ընթացող կամ միգուցե հնարավոր կիբերհարձակումները։ Արձանագրելու դեպքում կկարողանայինք դիմել միջազգային հանրությանը թվային հետաքննություն իրականացնելու համար եւ հասկանալու, թե որտեղից են այդ ազդակները»,–պարզաբանեց անվտանգության փորձագետը՝ նշելով, որ կրիտիկական ենթակառուցվածքների սահմանման մասով ունենք օրենսդրական, ինչպես նաեւ տեխնիկական բացեր։ Վերջինը պայմանավորված է համապատասխան մասնագետների պակասով, որոնք կկարողանային տեղակայվել այդ կրիտիկական ենթակառուցվածքներում եւ ժամանակին կիրականացնեին հետաքննություն կամ եթե խնդիր տեսնեին, ապա կոչ կանեին համապատասխան կառույցներին, որոնք էլ կդիմեին միջազգային փորձագետներին։ Ի դեպ, միջազգային բարձրակարգ մասնագետներն իրականում քիչ են եւ թանկ։
Ա. Պարզյանն անդրադարձավ նաեւ տեղեկատվության կիսման մեխանիզմին։ Օրինակ՝ վիրուսների տարածման դեպքում, ինչպես՝ «Էբոլա» վիրուսի, դրա մասին տեղեկանում է ամբողջ աշխարհը։ Այնինչ կիբերանվտանգության դեպքում, եթե պետությունն այդ համակարգերի, կառույցների մասը չի կազմում, ապա այդ տեղեկատվությունը չի էլ ստանում. «Եթե տարբեր երկրների ու կազմակերպությունների հետ պայմանագրեր ես կնքում, այդ դեպքում տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում։ Նկատենք, որ կիբերտիրույթը հեշտ հետաքննվող ոլորտներից չէ, եւ որքան էլ լավ մասնագետներ ունենանք, խորհրդակցության անհրաժեշտություն միշտ էլ լինում է»։
2018—ին «e—draft»—ում քննարկման դրվեց ՀՀ կառավարության «Կիբերանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը, որը քննարկվել է փորձագետների եւ համապատասխան կառույցների ստորաբաժանումների հետ, սակայն առայսօր այն չի ընդունվել։ Չնայած դրան, ռազմավարության մասով այսօր էլ քննարկումները շարունակվում են։ Այն հանգամանքը, որ մեր երկիրը դեռ չունի նման ռազմավարություն, մեզ խոցելի է դարձնում կիբերտիրույթում։ ՄԱԿ—ին կից գործում է տեղեկատվական գործակալություն, որը հավաքագրում է կիբերտիրույթում երկրի խոցելիության մասին տեղեկատվություն՝ ուղղորդվելով մի շարք չափորոշիչներով, ինչպիսիք են օրենսդրական կարգավորումները, տեխնիկական հագեցվածությունը, ռազմավարությունը, կիբերանվտանգության մասին տեղեկատվության բարձրացումը եւ այլն։ 2018 թ. Հայաստանը զբաղեցնում էր 111—րդ տեղը, իսկ արդեն այս տարի դարձել է 79—րդը. «Այստեղ կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Սուբյեկտիվն այն է, որ չկա պատասխանատու մեկ կառույց, որը համակարգ կներբեռնի այն ամենը, ինչն արդեն իսկ արված է, կամ էլ կհավաքագրի այդ ամենը։ Սովորաբար, ռազմավարությունների հիման վրա պետությունները ստեղծում են անվտանգության կենտրոններ, որոնք համակարգում են այդ ամբողջ գործընթացը։ Դրանք անկախ մարմիններ են, որոնք ունեն տեխնիկական համապատասխան հագեցվածություն ունեցող բաժիններ, ինչպես նաեւ ռազմավարությունների մշակման բաժիններ, որոնք պատկերը տեսնում են ամբողջ պետության մասշտաբով եւ զբաղված չեն այլ խնդիրներով»։
Ռազմավարության պարտադիր մաս պետք է կազմեն արագ արձագանքման կենտրոնները։ Մեր պետությունն ունի, օրինակ, պաշտպանական համակարգեր, որոնք ապահովում են պետական կառույցների անվտանգությունը կիբերհարձակումներից։ Սակայն չկա մի մարմին, որը կպաշտպանի քաղաքացիներին։ Նման իրավիճակներում քաղաքացին ստիպված դիմում է այլ անհատների կամ էլ սեփական ուժերով է լուծում իր հարցերը։ Պարզյանը նկատեց, որ անհատներից բացի կան նաեւ կազմակերպություններ՝ ՍՊԸ—ներ, ԱՁ—ներ, այսինքն՝ հանրության ավելի բազմաշերտ հատվածներ կան, որոնք նույնպես կիբերհարձակումներից պաշտպանություն ստանալու կարիք ունեն։ Այն պետություններում, որտեղ առավել ամբողջական են պատկերացնում կիբերանվտանգության դաշտը, գործում են Անվտանգության արագ արձագանքման կենտրոններ։ Անհատը կամ կազմակերպությունը կարող է դիմել այդ կենտրոններին պաշտպանություն ստանալու համար։ Դրանք մասնավոր, սակայն պետության հետ համագործակցող կառույցներ են, որոնք ֆինանասավորվում են թե՛ մասնավորի եւ թե՛ պետության կողմից։
Կիբերանվտանգության ռազմավարության հաջորդ կարեւոր բաղադրիչը տեղեկացվածության բարձրացումն է։ Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են համացանցում, այնտեղ են տեղադրում իրենց մասին բավականին շատ տեղեկություններ, բայց տեղյակ չեն դրա հետեւանքով առաջացող խնդիրների մասին։ Տեղեկատվական արշավները նույնպես ցուցիչների մաս են կազմում, եւ Հայաստանը կորցնում է դրանք, քանի որ ազգային մասշտաբով չի կազմակերպում տեղեկատվական արշավներ։ Տարբեր երկրներում կազմակերպվում են կիբերանվտանգության ամիսներ, շաբաթներ. «Հայաստանում ցայսօր միայն որոշ մարզերում, այն էլ՝ մասնավոր կազմակերպությունների կողմից են կազմակերպվել տեղեկատվական արշավներ ընդհանուր թեմաների շուրջ, բայց մասշտաբային, համապետական մակարդակով արշավներ չեն կազմակերպվել։ Մտահոգիչ է այն, որ երբեմն պետական կառույցների աշխատողները, որոնք մուտք ունեն կարեւոր փաստաթղթաշրջանառության մեջ, օգտագործում են իրենց անձնական հիշողության քարտերը, ինչի արդյունքում կարող են վիրուս տարածել, իսկ որ ավելի վատ է՝ մեկը մյուսին պետական փաստաթուղթ է ուղարկում ֆեյսբուքով։ Այդ ամբողջը կիբերհիգիենա է»։
Անցած տարի ԵՄ եւ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող «YES Արմենիա» ծրագրի շրջանակներում, որտեղ Ա. Պարզյանը ընդգրկված է եղել որպես փորձագետ, մշակվել է կիբերանվտանգության տեղեկատվական արշավ դպրոցական երեխաների եւ դեռահասների համար։ Ընթացքում հասկացել են, որ արշավին պետք է ընդգրկել նաեւ ծնողներին եւ ուսուցիչներին, քանի որ կիբերանվտանգության հարցերում մեծերն էլ սովորելու շատ բան ունեն։ Այսօր այդ տեղեկատվությունը բաց է եւ տեղադրված ԿԳՄՍ նախարարության կայքէջում։
Շարունակելի

30-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO