Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՅԼՔ...


Հայաստանի փոքր «Դավոսը»

Որո՞նք են Հայաստանի արդյունաբերական հեղափոխության նորարարական ուղիները

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Արդյունաբերական հեղափոխության նորարարական ուղին» խորագրով 7-րդ ամենամյա բիզնես ինովացիոն ֆորումը, որն այսօր կմեկնարկի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպվող տարվա կարեւորագույն միջոցառումներից է։ Կազմակերպիչներն են այսպես նշում։
Այս տարի ֆորումի հիմնական նպատակը ոլորտային քննարկումների միջոցով նորարարությունների դերի՝ որպես հիմնական շարժիչ ուժի, շեշտադրումն է Հայաստանում իրականացվելիք տնտեսական հեղափոխության հայեցակարգի շրջանակներում։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Արթուր Ավետիսյանը՝ ֆորումի նպատակն է վեր հանել երկրի ինովացիոն զարգացման օրակարգն ու կլոր սեղանների, փորձի փոխանակման, միջազգային լավագույն փորձի ներկայացման միջոցով ստանալ Հայաստանի ինովացիոն զարգացման բանաձեւը։ Ամեն տարի ոլորտի առաջատարների, միջազգային մասնագետների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ միասին այս միջոցառման շրջանակներում քննարկվում են Հայաստանի ինովացիոն զարգացման օրակարգային կարեւորագույն հարցերը։ Յուրաքանչյուր տարի նախանշվում, թիրախավորվում եւ շեշտադրվում են նոր թեմաներ։
«Մենք ստեղծում ենք քննարկման հարթակ, որի շուրջ հավաքվում են ԱՏՁՄ անդամ կազմակերպություններ, գործընկերներ, Հայաստանում գործող առաջատար ընկերություններ, պետական այրեր եւ միջազգային մասնագետներ։ Այսպիսի միջոցառումների արդյունքում ստացվում է մի գործողությունների ծրագիր, որն ուղղված է Հայաստանի զարգացմանը։ ԱՏՁՄ—ն, որպես ոլորտի կոնսոլիդացիայով զբաղվող հասարակական կազմակերպություն, նպատակ ունի Հայաստանում զարգացնել ՏՏ ոլորտը։ Նմանատիպ միջոցառումների, կրթական ծրագրերին մասնակցելու շնորհիվ կարողանում ենք Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը եւ մեր երկիրը դարձնել զարգացած տեխնոլոգիական երկիր։ Շարժվում ենք այս ուղղությամբ»,–մանրամասնեց Ա. Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ քննարկումներն այս ֆորումի ժամանակ շատ ավելի ռազմավարական են եւ երկարաժամկետ։ Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչներն այն դիտարկում են որպես հայաստանյան փոքր «Դավոս»։ «Մենք ունենք նաեւ «Դիջիթեք էքսպո» բիզնես ֆորում, որը նվիրված է տեխնոլոգիական լուծումների կիրառությանը բիզնեսում, իսկ դիլիջանյան այս ֆորումը տարբերվում է այն բանով, որ ոչ թե վաճառքին ուղղված, այլ երկրի ինովացիոն զարգացման օրակարգով շարժվող միջոցառում է։ Օրակարգն, ի դեպ, ամեն տարի փոխվում է՝ կախված երկրի տնտեսական վիճակից, զարգացած ճյուղերից, նոր ուղղություններից եւ խնդիրներից»,–ընդգծեց Ավետիսյանը։
Բիզնես ինովացիոն ֆորում 2019—ին քննարկվելու է ներկայումս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվող «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, Հայաստանի թվայնացման եւ ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման» ռազմավարությունը։ Ֆորումի թեմաներն են թվայնացման եւ բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը, Հայաստանում «STEM» կրթությունը որպես արդյունաբերության զարգացման հիմք, գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները, ռազարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները։
«ԱՏՁՄ—ն, լինելով բիզնես ասոցիցացիա, կարեւորում է ՏՏ—ի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Մենք հավաքագրում ենք մեր համայնքի լավագույն ներկայացուցիչներին, ովքեր կարող են ասել, թե ինչ ուղիներ կան, բարձր տեխնոլոգիական ինչ լուծումներով եւ ինչ եղանակներով կարող ենք հասնել կամ գոնե նպաստել արդյունաբերական հեղափոխության կայացմանը»,–նշեց ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Ասյա Ստեփանյանը։
Համաժողովը կտեւի երկու օր՝ նոյեմբերի 30—ից դեկտեմբերի 1—ը։ Ֆորումի երկրորդ օրը, Ա. Ստեփանյանի տեղեկացմամբ, ամբողջովին քննարկելու են «Սթեմ» կրթական մոդելը։ «ԱՏՁՄ—ն երաշխավորում է, որ միայն «Սթեմ» կրթությունն է ամենակարճ եւ լավագույն միջոցը, որով կարելի է հասնել արդյունաբերական հեղափոխության»,–շեշտեց նա։

30-11-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO