Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՅԼՔ...


Միկրոալիքային վառարան. երազա՞նք, թե՞...

Ինչպես դրանից ճիշտ օգտվել եւ արդյոք օգտվե՞լ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Միկրոալիքային վառարանը վաղուց մեր կենցաղի անբաժանելի մասն է։ Սնունդն արագ տաքացնե՞լ է պետք՝ խնդրեմ, ճաշն արագ եփե՞լ է պետք՝ դարձյալ խնդրեմ։ Ոչ մի ավելորդ ջանք, ոչ մի ժամանակի կորուստ. այս վառարանը հարեհաս է։ Իսկական իրականացած երազանք։
Բայց, պարզվում է, ամեն ինչ այնքան գունեղ չէ, ինչքան մենք ենք պատկերացնում։ Մեդալի երկու կողմերը տրամագծորեն հակառակ պատկերներ են ուրվագծում մեր առջեւ. այն է՝ միկրոալիքային վառարանը օգտակար է եւ վնասակար է։ Երկուսն էլ՝ գիտական հատվածների տեսակետներ։ Ճիշտ նույն իրավիճակն էր, երբ ուսումնասիրում էի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների թեման. գիտական աշխարհը բերում էր դրա օգտակարության եւ մահաբերության մասին փաստարկներ։
Հիմա՝ խոհանոցում ունենա՞լ միկրոալիքային վառարան, օգտվե՞լ դրա ընձեռած հաճույքներից, թե՞ շպրտել այն եւ մի քիչ երկար կանգնել գազօջախի կամ էլեկտրական սալիկի առջեւ։
Սա հասկանալու համար տեսնենք, թե ինչ է ասում գիտական աշխարհը։ Մինչ այդ՝ ինչ է ասում մեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Այսպիսով, ՍԱՏՄ—ն տրամադրում է միկրոալիքային վառարանների օգտագործման անվտանգության կանոնները, ուտեստ պատրաստելու համար ճիշտ տեխնիկական եղանակները։
Օրինակ՝ խորհուրդ է տալիս հավասարաչափ հաստությամբ շերտով տարածել պատրաստման ենթակա սնունդը (ոչ սառցակալած վիճակում) սկուտեղի մեջ, անհրաժեշտության դեպքում ավելացնել մի քիչ հեղուկ։ Կափարիչով կամ ցելոֆանով թույլ ծածկել՝ գոլորշուց ազատվելու համար։ Խոնավ տաքության շնորհիվ վնասակար մանրէները կվերանան, իսկ սնունդը հավասարաչափ կեփվի։
Չպետք է եփել մսի մեծ կտորներ՝ միկրոալիքային վառարանը միացնելով 100 տոկոսանոց հզորությամբ. մսի մեծ կտորները պետք է եփել կես հզորությամբ (50 տոկոս), բայց երկար ժամանակ. սրա շնորհիվ տաքությունը կներթափանցի մսի բոլոր շերտեր՝ առանց արտաքին շերտերը այրելու։
Պետք է օգտագործել սննդի ջերմաչափ՝ համոզվելու համար, որ ուտեստի ներքին շերտերը տաքացել են մինչեւ թույլատրելի ջերմաստիճանը։ Եփման ժամանակահատվածը տարբեր սննդամթերքի համար տարբեր է, ինչպես նաեւ տարբեր են վառարանների հզորությունները։ Այդ պատճառով եփելուց անմիջապես հետո մի մատուցեք ուտեստը սեղանին, այլ թողեք այն մի քանի րոպե մնա հանգցրած վառարանի մեջ. դա առավելապես կնպաստի վտանգավոր մանրէների ոչնչացմանը (հարց է ծագում՝ այսինքն՝ վտանգավոր մանրէները միկրոալիքային վառարանում ուտեստ եփելիս չե՞ն ոչնչանում։ Ուշադրություն դարձնենք՝ սրանք հարցեր են, որոնց հետո անդրադառնալիս ցույց ենք տալու, թե ինչու է վիճարկվում այս վառարանների օգտակարությունը)։
ՍԱՏՄ—ն խորհուրդ է տալիս, որպեսզի սննդամթերքը եփված եւ անվտանգ լինի, պետք է իմանալ ջերմաստիճանային ճիշտ պայմանները։ Օրինակ՝ ձկնամթերք եփելիս ներքին շերտերի ջերմաստիճանը պետք է հասած լինի 65 աստիճանի այն պահին, երբ ուտեստը մատուցեք սեղանին։ Տավարի, խոզի, հորթի, գառան աղացած մսից ուտեստներ եփելիս ներքին շերտերի ջերմաստիճանը պետք է հասնի 70 աստիճանի։ Թռչնամիսը եւ դրանից պատրաստված ուտեստները պետք է եփել մինչեւ ներքին շերտերի՝ 75 ջերմաստիճանի հասնելը։ Ամբողջական, հում, լցոնած թռչնամիսը խորհուրդ չի տրվում եփել միկրոալիքային վառարանում, քանի որ լցոնը կարող է թույլ չտալ թռչնամսին տաքանալու մինչեւ անհրաժեշտ ջերմաստիճանը, որի հետեւանքով վտանգավոր մանրէները չեն ոչնչանա։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստել լցոնը առանձին եւ մատուցել թռչնամիսը եփելուց հետո։ Ձվով ուտեստները եւ խմորով, մսով ու խառը համեմունքներով ուտեստները պետք է եփել մինչեւ ներքին շերտերի՝ 70 ջերմաստիճանի հասնելը։
Գանք այլ թեմայի՝ միկրոալիքային վառարանում սննդի հալեցմանը։
Հասկանալի է, որ միկրոալիքային վառարանում պետք է գործածել միայն այս վառարանի համար հատուկ նախատեսված տարաներ, հակառակ պարագայում այդ տարաները կարող են հալչել կամ դեֆորմացվել, որի հետեւանքով կարող են առաջանալ սննդի մեջ ներթափանցող վնասակար քիմիական նյութեր։ Բայց ՍԱՏՄ—ն խորհուրդ է տալիս չօգտագործել նաեւ ալյումինե փայլաթուղթ միկրոալիքային վառարանում։
Տեսնենք՝ ինչ է ասում միջազգային գիտական աշխարհը։ Փորձեցի փնտրտուք տալ այնպիսի կայքերում, որոնք անդրադառնում են կենցաղում գործածվող այս կան այն տեխնիկային ու դրա հետ կապված խնդիրներին։ Պարզվեց՝ միկրոալիքային վառարանի խնդիրը տասնամյակներ քննարկվում է։ Երբ ամերիկացի ինժեներ Փերսի Սփենսերը 2—րդ աշխարհամարտի ընթացքում իր գործընկերների հետ նախագծեց առաջին միկրոալիքային վառարանը, նա չէր էլ կարող պատկերացնել, որ շատերի երազանքը դարձող վառարանն ապագայում լուրջ գիտական քննարկումների առարկա է դառնալու։ Նա սարքավորումների հետ փորձեր էր անում՝ թշնամիներին հայտնաբերելու համար, երբ հանկարծ նկատեց, որ գրպանի շոկոլադե սալիկը հալչում է փոխանցվող միկրոալիքների ազդեցության ներքո։ Նույն փորձը կատարեց ձվի եւ եգիպտացորենի վրա։ Ու որոշվեց ուտեստների արագ պատրաստման համար միկրոալիքային վառարան ստեղծել։ Ու ստեղծեց։
Հիմա՝ գիտական այն շրջանակները, որ կարծում են, որ միկրոալիքային վառարաններից ոչ մի վնաս չկա, մեջբերում են իրենց փաստարկները։
Ամենառաջինն այն է, որ միկրոալիքը վիբրացիա է հաղորդում սննդամթերքի մեջ եղած ջրի մոլեկուլներին, ինչի արդյունքում բարձր ջերմություն է անջատվում, եւ՝ կերակուրը պատրաստ է։ Ահա եւ վերջ։
Իսկ արդյո՞ք այդ հաղորդվող ճառագայթումը, որ միանգամից կերակուր է եփում, վնաս չէ։ Այս խմբի գիտնականները նշում են, որ այս ճառագայթումը ոչ իոնիզացնող է, ինչպես եւ բջջային հեռախոսների պարագայում։ Հետեւաբար, մոլեկուլյար կառույցի փոփոխության չի կարող հանգեցնել։
Դրական երկրորդ կողմն այն է, որ միկրոալիքային վառարանը խթանում է բույսերի աճը։ Ասենք հողը մանրէազերծվում է, եւ տնկած բույսը լավ է աճում։ Նույնիսկ ասում են, թե 1 կգ հողը մանրէներից ազատելու համար ընդամենը 90 վայրկյան է պետք։ Հասկանալի է, որ սա միայն կուրախացնի նրանց, ովքեր տանը բույսեր են աճեցնում։
Կամ՝ միկրոալիքային վառարանը կմանրէազերծի խոհանոցային սպունգը՝ ընդամենը 60 վայրկյանում։
Նամականիշներ հավաքողներին էլ կուրախացնի միկրոալիքային վառարանը. ծրարի վրայի նամականիշները նրանք կարող են անվնաս հեռացնել եւ պահպանել՝ նամականիշի վրա 1 կաթիլ ջուր լցնելով եւ միկրոալիքային վառարանը 10—15 վայրկյան դնելով։
Եվ կենցաղային այսպիսի հազար ու մի մանրուք, որից շատերը չեն հրաժարվի։
Գիտական այն հատվածը, որ այս տեսակետին համաձայն չէ, փաստարկներ է բերում միկրոալիքային վառարանների վնասակարության մասին, ընդ որում՝ հերքելով հենց դրականի մասին փաստարկները ու հավելելով վտանգները։ Այս մասին հաջորդիվ կխոսենք։

03-12-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO