Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՅԼՔ...


Վտանգներ՝ փաթեթավորված վառ գույներով

Ինչպիսի՞ն է լինելու վաղվա թվային աշխարհը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Սոցիալական ցանցերն այնքան մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց կյանքում, որ կգա մի ժամանակ, երբ կենսագրականների փոխարեն կբացենք մարդու էլեկտրոնային էջը՝ իմանալու համար, թե ինչպիսի քաղաքացի է, ի՞նչ հետաքրքրություններ եւ վարքագիծ ունի։ Արդյունքում, օրինակ, ֆեյսբուքյան էջը ավելի կարեւոր եւ որոշիչ կարող է դառնալ մարդուն աշխատանքի ընդունելիս, քան այն, թե ինչ է գրված ինքնակենսագրականում։
«Մեր երկիրը, որն ուզում է տեխնոլոգիական առաջընթաց ունենալ, պետք է կարողանա հանրությանն ուղղորդել եւ ցույց տալ, թե ապագան ինչպիսին է լինելու։ Այսօր, երբ ծնողները ֆեյսբուք են ներբեռնում իրենց երեխաների նկարները, պետք է հստակ գիտակցեն, թե հետագայում երեխան ինչ է ստանալու դրանից»,– «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց թվայնացման եւ կիբերանվտանգության ռազմավարությունների փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անահիտ Պարզյանը՝ նշելով, որ դրական թվային հետքը կիբերանվտանգության այն բաժինն է, որը ցույց է տալիս, որ նախ՝ ցանկալի չէ այդքան շատ եւ տարատեսակ տեղեկություններ ներբեռնել երեխաների եւ, ինչու չէ, նաեւ մեր մասին, եւ երկրորդ՝ ցանկալի է ձեւավորել այնպիսի թվային պատմություն, որի շնորհիվ երեխան կկարողանա շահեկան վիճակում հայտնվել։
«Որպես օրինակ կարելի է բերել եվրոպացի պատգամավորների երիտասարդ տարիների ակումբային որոշ լուսանկարներ, որոնք տարածվել են լրատվամիջոցների կողմից եւ բացասաբար ազդել իրենց ընտրազանգվածի վրա։ Բայց, ի տարբերություն Եվրոպայի, որտեղ մարդիկ մոռացված լինելու իրավունք ունեն (the right to be forgotten), երբ շատ տեղեկություններ ջնջվում են որոնման գործիքների հիշապահոցից, մեզ մոտ նման օրենսդրական կարգավորում դեռեւս չի քննարկվում»,–հավելեց նա։
Մեր ապագան կարծես թե անհնար է պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների, բայց մինչեւ ու՞ր կարող է այն զարգանալ, ո՞րն է այն սահմանագիծը, որից այն կողմ տեխնոլոգիական առաջընթաց չենք կարողանա արձանագրել, կա՞, արդյոք, այդ սահմանը։ Ի վերջո, ու՞ր է մեզ տանում այս զարգացումը։ Սրանք այն հարցերն են, որոնց առջեւ կանգնած է ժամանակակից մարդկությունը։
Փորձագետի խոսքով՝ տեխնոլոգիաների մուտքն ամբողջովին փոխելու է մեր պատկերացումները աշխատանքի, աշխատաշուկայի, կրթության եւ մասնագիտությունների մասին։ Հստակ է այն, որ յուրաքանչյուր ոլորտում կարեւոր եւ առանցքային է դառնալու ստեղծագործ բաղադրիչը, քանի որ տեղեկատվությունը լինելու է ավտոմատացված։ «Եթե անհատը կարողանա հետաքրքրություն ստեղծել իր բնագավառում, ապա կլինի մրցունակ»,–ասաց նա։
Այսօր որոշ երկրներում արդեն մուտք է գործել 5G–ն, որը համարվում է տեխնոլոգիական հեղափոխություն։ Այն շատ ավելի արագ բջջային ծառայություններ մատուցելու հնարավորություն է տալիս, քան նախորդ կապի տեսակները։ 5G–ն նախագծված է որպես միասնական, ավելի ունակ պլատֆորմ, որը ոչ միայն նպաստում է բջջային լայնաշերտ կապի որակի բարձրացմանը, այլեւ նոր ծառայությունների ստեղծմանը։ «Պատկերացրեք, որ այդ կապով հնարավոր կլինի, օրինակ, Հայաստանից Գերմանիա վիրահատություն իրականացնել՝ առցանց հաղորդակցվելով ու խորհրդակցելով բժիշկների հետ, առցանց կրթություն ստանալ աշխարհի ցանկացած համալսարանում, անգամ առանց սենյակից դուրս գալու եւ այդ ամենը՝ իրականությանը հավասար արագության ինտերնետով»,–մանրամասնեց Պարզյանը։
Ցանցային աշխարհը մարդկությանը մի կողմից հնարավորություններ եւ առավելություններ է ընձեռում, բայց մյուս կողմից ստեղծում է խնդիրներ։ Պետությունները որպես միավորներ դառնում են ավելի երկրորդական։ Անահիտ Պարզյանն անդրադարձավ նաեւ թվային ուժին, երբ նորագույն տեխնոլոգիաների մուտքը էապես փոխում է հասարակության եւ պետության կառավարման մոդելները։ «Այստեղ, իհարկե, կարող ենք երեւակայել ապագայի մասին։ Ասում են, որ այն ավելի տեխնոլոգիական է, բայց վախենալ եւ խուսափել դրանից պետք չէ, պարզապես, անհրաժեշտ է այնպես անել, որ հայտնվենք շահեկան դիրքերում»,–շեշտեց զրուցակիցս։
Մեր երկիրը պետք է հստակ ընտրի, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ո՞ր ուղղություններն ենք պատրաստվում զարգացնել, կամ անգամ լինել դրանցում առաջատարը։ Փորձագետի խոսքով, շատ ընդհանրական է, երբ նշում ենք, թե ուզում ենք զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները, որովհետեւ մրցակիցներ ունենք Չինաստանում, Հնդկաստանում, Կորեայում, ԱՄՆ—ում, Եվրոպայում եւ այլուր։ «Որպեսզի ավելի արդյունավետ իրականացնենք մեր առջեւ դրված խնդիրներն ու արդյունավետ օգտագործենք առկա ռեսուրսները՝ թե՛ մարդկային եւ թե՛ ֆինանսական, լավ կլինի կանոնակարգենք մեր անելիքները եւ հստակեցնենք մեր ուղղությունները»,–հավելեց Պարզյանը։

03-12-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO