Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԱՇԽԱՐՀ


Նոր զարգացումներ Իրաքում

Դրանք, օտարերկրյա ուժերի շահերի հակասությունների հետեւանքով, կարող են քաղաքացիական բախումների հանգեցնել

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Իրաքում ներքին ճգնաժամը շարունակվում է, թեեւ վարչապետ Ադել Աբդուլմեհդին հրաժարական է տվել, ինչը խորհրդարանն արտակարգ նիստում րոպեների ընթացքում ընդունել է, սակայն ցույցերը դեռեւս շարունակվում են։ Դրանք սկսվել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 1—ին Բաղդադի խիստ պաշտպանված Կանաչ թաղամասի հարեւանությամբ, որտեղ գտնվում են պետական հիմնարկներ ու տարբեր երկրների դեսպանություններ։
Ցույցերը, որոնք անմիջապես տարածվեցին նաեւ երկրի շիաբնակ հարավային նահանգներում, ուղղված էին կառավարության սոցիալ—տնտեսական քաղաքականության անարդյունավետության, գործազրկության աճի (այն ՀԲ—ի տվյալներով 25 տոկոս է), հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի դեմ եւ այլն։ Բայց, ինչպես սովորաբար տեղի է ունենում, սոցիալական պահաջներին կարճ ժամանակ անց ավելացան քաղաքական պահանջները, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը։ Սակայն վերջինս, ներկայացնելով բարեփոխումների ծրագիր եւ խոստանալով բարելավել սոցիալական վիճակը, ցանկացավ երկրում հաստատել նախկին, թերեւս, հարաբերական կայունությունը, ինչը ոչ միայն չհաջողվեց նրան, այլեւ ցույցերն ավելի բուռն բնույթ կրեցին։ Անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում առայսօր զոհվել է 408 մարդ եւ ավելի քան 5 հազարն էլ վիրավորվել է։ Ցույցերը թիրախավորեցին նաեւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես, Իրանի դեմ, որի հետ ոչ միայն հետսադամյան բոլոր կառավարությունները սերտ ու բարեկամական փոխհարաբերություններ են ունեցել, այլեւ հենց ԱՄՆ—Իրան բացահայտ ու գաղտնի համագործակցությամբ շիա մեծամասնությունը, որը Իրաքի անկախությունից ի վեր ճնշվել էր իշխող սունի փոքրամասնության կողմից, իշխանության եկավ ընտրությունների միջոցով։ Մինչդեռ վերջին ցույցերում հնչում էին «Իրան, հեռացիր Իրաքից» եւ հակաիրանական այլ կարգախոսներ։ Ավելին, շիաների գլխավոր կրոնական կենտրոն Նաջա ֆ քաղաքում ցուցարարները հրկիզեցին Իրանի հյուպատոսությունը, թեեւ վարչապետը Իրանից պաշտոնապես ներողություն հայցեց՝ խոստացավ պատժել մեղավորներին, այսուհանդերձ, Իրանը պահանջեց առավել վճռական լինել բռնարար ցուցարարների հանդեպ։
Նշենք, որ 2018 թ. մայիսին այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, ի վերջո, խմբակցությունները համաձայնության եկան Աբդուլմեհդիի թեկնածության շուրջ, որի գլխավորած «Ալնասր» խմբակցությունը 329 անդամ ունեցող խորհրդարանում 42 տեղով զբաղեցնում է 3—րդ տեղը։ Նույն թվականի հոկտեմբերի 2—ին երկրի նախագահ Բրահամ Սալեհը Աբդումեհդիին հանձնարարեց ձեւավորել երկրի նոր կառավարություն, ինչը ողջունեց նաեւ հեղինակավոր շիա հոգեւորական Մոքթադա Սադրը, որի ձեւավորած խմբակցությունը խորհրդարանում ամենաբազմանդամն է։ Վերլուծաբանները եւս նրա ընտրությունը գնահատեցին լավագույն տարբերակը։ Իսկ կառավարության վերջնական ձեւավորումը ձգձգվեց մինչեւ 2019 թ. հուլիսը։ Սա նշանակում է, որ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կարելի է ենթադրել, թե նոր վարչապետի ընտրությունը խորհրդարանում ներկա ուժերի կազմից գրեթե հնարավոր չէ։ Մինչդեռ Սահմանադրությամբ դրա համար նախագահին 15 օր է հատկացվել։ Վարչապետը, փաստորեն, համաձայնեց հրաժարական տալ միայն Իրաքի շիաների առաջնորդ այաթոլա Սիսթանիի հորդորով։
Հրաժարականը ողջունել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները, սակայն գլխավոր ուժերը հրաժարվել են մասնակցել նոր վարչապետի ընտրության բանակցություններին, այդ թվում հենց նախկին վարչապետի խմբակցությունը՝ հայտարարելով, որ նոր վարչապետը պետք է լինի անկախ եւ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքական գործիչ։ Սադրի ձեւավորած «Սաերուն» խմբակցությունը, ողջունելով վարչապետի հրաժարականը, միաժամանակ նշել է, որ բանակցություններին չի մասնակցելու, քանի որ վարչապետի ընտրությունը ցուցարարների իրավունքն է։ Սադրը մի այլ դեպքում ընդգծել էր, որ վարչապետը պետք է ընտրվի հանրաքվեի միջոցով։ Բացի այդ, «Ալ Ֆաթհ» խմբակցության առաջնորդ Հադի ալ Ամերին, որ, ինչպես եւ նախկին վարչապետը, հայտնի է իր իրանամետությամբ, ողջունելով հրաժարականը, լոկ հաշվի առնելով, որ Սիստանիի հորդորով է դա տեղի ունեցել, խորհրդարանին կոչ է արել շուտափույթ մշակել եւ հաստատել ընտրությունների նոր օրենսգիրքը, հանձնաժողովը եւ ակնկալվող բարեփոխումների վերաբերյալ օրինագծերը։
Այլ կերպ ասած, խորհրդարանում ներկա խմբակցությունները հրաժարվում են մասնակցել վարչապետի թեկնածու ընտրելու բանակցություններին, ինչը նշանակում է, որ դա առավել բարդ խնդիր է դառնալու, քան հետընտրական ժամանակաշրջանում էր։ Մյուս կողմից ցուցարարները պահանջում են ձեւավորել անցման շրջանի կառավարություն եւ անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, նոր ընտրությունների հաձնաժողով, ինչը նշանակում է, թե ցույցերը շարունակվելու են, թերեւս, նույն ոգով, երկու՝ անվտանգության ուժերի եւ ցուցարարների կողմից բռնությունների ուղեկցությամբ։ Դա է վկայում դեկտեմբերի 1—ին Նաջաֆում երկրորդ անգամ Իրանի հյուպատոսարանի հրկիզումը։ Հավելենք, որ որոշ վերլուծաբաններ, այդ թվում՝ արաբ Հիշամ Հաշեմիին, Աբդուլմեհդիի հրաժարականը գնահատում են որպես Իրանի պարտություն՝ նշելով, որ այսպիսով Իրանն Իրաքում կորցնում է իր ամենակարեւոր դաշնակցին։ Սակայն չպետք է մոռանալ, որ Թեհրանի հարաբերությունները բարեկամական են այդ երկրում առկա այլ ուժերի հետ, անգամ ամենաազգայնական հոգեւորական Սադրի հետ։
Ավելին, ինչպես հայտնի է, Իրաքում դեռեւս գործում են ցեղային փոխհարաբերություններ, իսկ նման պայմաններում, Ինչպես նշել է իրանական «Irna» գործակալությունը, Զիքար նահանգի կենտրոն Նասերիայում շիա ուղղության Ահլ Հաք աղանդի դավանող ցեղերը, հայտարարելով, թե հետեւում են այաթոլա Սիստանիի հրահանգներին, զենքերով դուրս են եկել փողոցներ՝ կարգուկանոն հաստատելու եւ բռնարարների մուտքն արգելելու նպատակով վերահսկում են քաղաքի մուտքերը։ Բացի այդ, Ասաիբ ալ Ահլ Հաք զինված խմբավորման առաջնորդ շեյխ Քիս ալ Խազալին, որը 2000—ականներին է անջատվել Սադրի խմբից եւ խիստ հակասաուդյան, հակաամերիկյան դիրքորոշում ունի, ողջունել է ցեղերի փողոց դուրս գալը, ինչը կարող է տարածվել նաեւ այլ շրջաններում։
Այլ կերպ ասած, բացառված չէ, որ Իրաքի զարգացումները, օտարերկրյա ուժերի շահերի հակասությունների հետեւանքով, տանեն դեպի քաղաքացիական բախումների։ Նշենք, որ Իրաքում եւ Լիբանանում ստեղծված իրավիճակի համար Թեհրանը մեղադրում է Պարսից ծոցի արաբական երկրներին, մասնավորապես, Սաուդյան Արաբիային եւ ԱՄՆ—ին։

03-12-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO