Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԼՂՀ


Հերոսների պուրակ Ներքին Սուս գյուղում

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան


Քաշաթաղի շրջանի մայր գետի՝ Հակարիի ձախ ափին է Ներքին Սուս գյուղը՝ շրջկենտրոն Բերձորի հարեւանությամբ։ Ազատագրվել է 1992 թ. մայիսի 18—ին, վերահայացել 2 տարի անց։ Ներքին Սուսի գյուղական համայնքի կազմում են նաեւ Վերին Սուսը, որը Հակարիի աջակողմյան բարձրադիր լանջերին է, եւ Գիհուտը՝ ձգված գետի աջափնյա նեղ հարթությունում։
Համայնքի միջնակարգ դպրոցը գործում է 2002—ից եւ Քաշաթաղի տարածքում նահատակված հերոս Սերոբ Հանեյանի անունով է կոչվում։ Կրթօջախն այժմ ունի 16 ուսուցիչ, 39 աշակերտ, տեղակայված է հարմարեցված միհարկանի շենքում։ Այս ամռան ընթացքում դպրոցի տարածքը բարեկարգվեց Լորիս Եղոյանի օժանդակությամբ, տեղադրվեցին նստարաններ, ձեւավորվեց խաղահրապարակ։ Բարեկարգմանը հաջորդեց Հերոսների պուրակի հիմնումը, որի հանդիսավոր բացումը կայացավ ձմռան առաջին օրը։ Ներկա էին բարերարներ Ղարամյանների եւ Եղոյանների ընտանիքների անդամներ, Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, այլ պաշտոնատար անձինք, Բերձորի եւ Ներքին Սուսի բնակիչներ, հյուրեր։
Հանդիսավոր մասն սկսվեց խաչքարերի օծման արարողությամբ։ Քաշաթաղի հոգեւոր հովիվ, տեր Բենիամին քահանա Ծատուրյանը Տերունական աղոթքով սկսեց հոգեւոր արարողությունը եւ սուրբ մյուռոնով օծեց հայոց անմեղ զոհերին եւ Անմահ հերոսներին նվիրված 2 նոր խաչքարը, որոնք քանդակել է նույն դպրոցի ուսուցիչ Սերյոժա Մկրտչյանը։ Այնուհետեւ տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի կիսանդրու (քանդակագործ՝ Բաբունց) բացումը։ Լորիս Եղոյանն ու իր կինը՝ Լուսին Ղարամյանը բացեցին հերոս զորավարի կիսանդրին։ «Իմ կուսակցությունն իմ ազգն է» տողերն են քանդակված կիսանդրու պատվանդանին։ Հուշարձանը Ներքին Սուսի գյուղական համայնքին է նվիրել Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանն իր ելույթում կարեւորեց նման միջոցառումները, անդրադարձավ 100 տարի առաջ այս օրերին զորավար Անդրանիկի կատարած ձեռնարկներին՝ խորհրդանշական համարելով հատկապես Հակարիի աջափնյա Մարգիս սարի ազատագրումը։ 1918 թ. այս օրերին զորավար Անդրանիկն իր բանակով օգնության էր հասնում արցախցիներին, սակայն նրա մուտքն Արցախ արգելեցին անգլիացիները։
Շրջվարչակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բարերարներին՝ Ներքին Սուսին նման նվիրատվություն կատարելու համար։ Դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը Ն. Սուսի գյուղական համայնքի եւ իր ղեկավարած կրթօջախի անձնակազմի անունից երախտիքի խոսք հղեց ծրագիրը կյանքի կոչողներին՝ նշելով, որ հայրենանվեր գործունեությունն էլ հայրենասիրության մի դրսեւորում է, իսկ Ղարամյան եւ Եղոյան ընտանիքների ջանքերով կյանքի կոչված այս նախաձեռնությունն ուղերձ է մատաղ սերնդին՝ լինել մեր նախնիների արժանի ժառանգորդը եւ Անդրանիկի պատգամների կրողը. «Ամեն անգամ, երբ գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի պահ մտածեք ձեր հայրենիքի մասին»։ «Այս պուրակում միախառնվում են փառավոր անցյալն ու հերոսածին ներկան՝ դառնալով հիմնաքար լուսավոր ապագայի համար։ Չէ որ ազատագրված հողում Անդրանիկը հսկում է մատաղ սերնդի խաղաղ մանկությունը»,–խոսքն ավարտեց Ա. Ավետիսյանը։
Լորիս Եղոյանն իր ելույթում նշեց, որ պուրակ ստեղծելիս նպատակն է եղել անցյալի փառքերը նոր սերնդին ճանաչելի դարձնելն ու փոխանցելը։ Ապա հայությանը միավորվելու կոչով նրա հետ բեմ բարձրացան դպրոցի աշակերտները ու երգիչների հետ կատարեցին Գուսան Հայկազունու «Հայեր, միացեք» երգը։ Միջոցառումն ավարվեց մատաղի հյուրասիրությամբ։ Օրվա ընթացքում Հերոսների պուրակում ուրախ տրամադրությունն առավել բարձր պահեցին ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի, Լեյլա Սարիբեկյանի, Աղասի Իսպիրյանի, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» համույթի արտիստների ելույթները՝ ազգագրական ու ռազմահայրենասիրական երգ ու պար, ասմունք։ Ներկաներին ծաղիկներ բաժանեցին, ապա իրենց ելույթներով ողջունեցին նաեւ դպրոցի աշակերտները՝ պարտավորվելով նաեւ՝ այսուհետ ավելի լավ սովորել, տերը մնալ ազատագրված հայրենիքին։
Տնօրեն Ա. Ավետիսյանը տեղեկացրեց. «Այս պուրակը դեռ ամենը չէ, դպրոցի բակում ստեղծվել է մանկական խաղահրապարակ, իսկ դասասենյակներից մեկը վերանորոգվել եւ համալրվել է համակարգիչներով եւ համակարգչային տեխնիկայով»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

03-12-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO