Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահն ու եվրոպական նոր օրակարգը

Հայաստանը հավատարիմ է մնալու իր հանձնառություններին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ հանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ դեկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով ստանձնել է իր պարտականությունները։ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նոր կազմի օգտին կողմ էր քվեարկել 461 պատգամավոր, դեմ՝ 157-ը, իսկ ձեռնպահ՝ 89-ը։
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերահաստատել է հուլիսին խորհրդարանի լիագումար պալատում ստանձնած իր պարտավորությունները, որոնք լինելու են իր նախագահության շրջանում Եվրոպայի օրակարգի առաջնահերթությունները։ Դրանք են՝ շրջակա միջավայրի պաշտպանության եւ կլիմայի փոփոխությունների խնդիրները, կամ այլ կերպ ասած՝ «կանաչ Եվրոպայի» տեսլականը, Եվրոպան թվային դարաշրջանում, մարդակենտրոն տնտեսությունը, եվրոպական ապրելակերպի պաշտպանությունը, Եվրոպայի եւ եվրոպական արժեքների առաջմղումն աշխարհում եւ այլն։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանի կարծիքով, արտաքին քաղաքականության մասով էական փոփոխություններ չեն սպասվում, քանի որ այսօր բավականին շատ խնդիրներ կան Եվրոպայի ներսում։ Տարբեր երկրներում գնալով ավելի են հզորանում այն քաղաքական ուժերը, որոնք ունեն աջակողմյան, ազգայնական հայացքներ։ Այդ առումով Եվրոպան կանգնած է ներքին մարտահրավերների առջեւ, որոնք պետք է ապագայում հաղթահարի։ «Աջակողմյան քաղաքական ուժերի ակտիվությունը պայմանավորված է նախեւառաջ միգրանտների մեծ ներհոսքի հետեւանքով առաջացած մարտահրավերներով։ Դժգոհությունները նկատելիորեն աճել են տարբեր մակարդակներում՝ թե ազգային խորհրդարաններում, թե եվրոպական խորհրդարանում, ինչն էլ նպաստել է աջակողմյան ուժերի ներկայության մեծացմանը, որոնք մասամբ դեմ են միասնական Եվրոպային։ Եվրախորհրդարանում միշտ եղել են պատգամավորներ, որոնք դեմ են եղել միասնական եվրոպական օրակարգին, բայց ներկայումս դրա ծավալները շատ ավելի մեծ են»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ ամենն ուղիղ կերպով Հայաստանին չի առնչվում։ Մյուս կողմից, որքան էլ այդ ամենը եվրոպական ներքին խնդիրներ են, ամեն դեպքում՝ առնչվում են ամբողջ աշխարհին, քանի որ միջազգային հարթակներում մեծ է Եվրամիության դերը։
Հաճախ են հնչում տեսակետներ, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ։ Ի վերջո, ո՞ր ուղղությամբ է շարժվում հետհեղափոխական Հայաստանը, ինչպիսի՞ն են հետհեղափոխական Հայաստանի եւ ԵՄ—ի հարաբերությունները։ «Հայաստանը որեւէ տեղ չի պատրաստվում գնալ, բայց միեւնույն ժամանակ մեր երկիրը հանձնառու է զարգացնելու իր հարաբերությունները գործընկեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության հետ։ ԵՄ—ի հետ ինտեգրացիոն գործընթացները բարեփոխումների մեծ հարթակ են մեզ համար, որովհետեւ այս կառույցն ունի 70 տարվա կուտակված գիտելիք պետությունների բարեփոխումների վերաբերյալ, հատկապես Արեւելյան Եվրոպայում։ Այդ փորձն ուսումնասիրելով մենք պատրաստվում ենք բարեփոխել մեր քաղաքական, կրթական համակարգերը, ներդրումային քաղաքականությունն ու թե հանրային ոլորտի կառավարումը։ Չկա մի ոլորտ, որտեղ մենք Եվրոպական միության հետ հարաբերություն չունենանք, սակայն դա աշխարհաքաղաքական կողմնորոշում չէ»,–ասաց Ենգիբարյանը՝ ընդգծելով, որ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ—ին, որը Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր միջազգային ինտեգրացիոն հարթակ է։
ԵՄ—ն ունի տարբեր ֆինանսական գործիքներ, որից այս կամ այն չափով օգտվում է նաեւ Հայաստանը։ Օրինակ՝ այս տարի ԵՄ—ի «Umbrella fund» կոչվող գործիքից Հայաստանին է հատկացվել 30 մլն եվրո ուղիղ բյուջետային ֆինանսավորում։ Զրուցակցիս խոսքով, այդ ֆոնդն ընդհանրական է եւ նախատեսված չէ կոնկրետ որեւէ տարածաշրջանի կամ երկրի համար։ «Այն, որ Հայաստանը կարողանում է նման բյուջետային աջակցություն ստանալ, շատ մեծ ձեռքբերում է։ Այդ ֆոնդի գումարները տրամադրվում են, դիտարկելով պետությունների առաջընթացը տարբեր հարցերում՝ ժողովրդավարություն, ընտրություններ եւ այլն։ Հայաստանի պարագայում դեր է խաղացել ընտրությունների անցկացման լավ ընթացքը»,–ասաց նա։

03-12-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO