Ի՞նչ շեշտադրումներ պետք է արվեն
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ t.muradyan@hhpress.am
Վաղը՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ի՞նչ սպասել նմանօրինակ հանդիպումներից, ի պատասխան՝ քաղաքագետ Նարեկ Մինասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ պետք է իրատեսական գնահատել. «Հանդիպումը արտգործնախարարների մակարդակով է, հետեւաբար, ըստ էության քննարկելու են ավելի բարձր մակարդակով քննարկված հարցերը՝ ավելի դետալացված ձեւով, քննարկելու են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղիները։ Իսկ քաղաքական բանակցությունների առումով տեղաշարժ ակնկալել պետք չէ»։ Մինասյանը կարծում է, որ հիմնական շեշտադրումը պետք է դրվի հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերի, ընդհանուր ռիսկերի նվազեցման ու հումանիտար, մարդասիրական ոլորտում նախատեսվող քայլերի վրա։ Ասում է՝ նաեւ պետք է ծրագրվեն հետագա քայլերը, ասենք, օրինակ՝ լրագրողների փոխայցերը շարունակություն ունենալո՞ւ են, թե՞ ոչ։ Քաղաքագետը նաեւ նկատում է, որ հայկական կողմի համար առաջնահերթ է լինելու սահմանային իրավիճակին վերաբերող խնդիրների բարձրաձայնումը՝ հաշվի առնելով վերջերս Ադրբեջանի սադրանքը Արցախի սահմանի ուղղությամբ. «Այս սադրանքը եւս մեկ անգամ հաստատում է, որ ռեալ քայլեր են անհրաժեշտ՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ»։ Իսկ թե ադրբեջանական այդ սադրանքը կարելի՞ է ընդունել որպես մեսիջ հանդիպումից առաջ՝ պատասխանեց. «Այն հանգամանքը, որ Ադրբեջանը տարբեր հանդիպումներից առաջ դիմում է նման քայլերի, օրինաչափություն է դարձել։ Դա մտահոգիչ է, եւ համանախագահներն այդ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնեն»։ Մեր զրուցակիցը միաժամանակ մատնացույց է անում հարեւան պետության ներքին կյանքը. «Ադրբեջանը մտել է բավականին բուռն ներքաղաքական գործընթացների փուլ։ Ամենայն հավանականությամբ, այսօր կհայտարարվի խորհրդարանը ցրելու մասին»։ Նրա խոսքերով, նման սադրանքներն օգտագործվում են ներքաղաքական այդպիսի գործընթացներն առավել սահուն ու անցնցում կազմակերպելու համար։ Իսկ հանդիպումից հետո նոր սադրանք կանխատեսելը, քաղաքագետի կարծիքով, բարդ է։ Բայց ընդգծում է, որ պետք է գիտակցել՝ քանի դեռ հակամարտությունն ավարտված չէ, կամ չունենք հրադադարի ռեժիմը լիարժեք երաշխավորող մեխանիզմներ՝ ռիսկերը մշտապես պահպանվում են։ «Հայկական կողմը կարեւորում է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է լիարժեքորեն բացառել ցանկացած էսկալացիա, որովետեւ դրանք մեկ վայրկյանում ջուրն են գցում բանակցություններում գործադրված երկարատեւ ջանքերը»,—ասաց Նարեկ Մինասյանը՝ ապրիլյան պատերազմը օրինակ բերելով։ Նա ավելացրեց նաեւ, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Նա բարձրաձայնում է, որ իրավունք չունենք մեր զգոնությունը թուլացնելու որեւէ ուղղությամբ եւ համապատասխան աշխատանքներ պետք է տանել մեր կարողությունների զարգացման ու սպառազինության հավասարակշռման ուղղությամբ։
03-12-2019
|

փակել >>
|