Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Միջազգային հաջողված փորձը ներդրվում է Հայաստանում

Աբովյանում ադամանդագործական նոր գործարան է բացվել

Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականից գործունեություն ծավալող «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը Հայաստանում արտադրությունը սկսել է 2017 թվականից, իսկ 2018—ից խոշոր ներդումներ է իրականացնում Կոտայքի մարզում։
Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն։ Արտադրական ամբողջ տարածքը արդիականացվել է միջազգային չափանիշներին համապատասխանող գերթանկարժեք սարքավորումներով։ Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում։ Պլանավորվում է 2020 թ. արտահանման ծավալները հասցնել մինչեւ 100 մլն դոլարի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը։ Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին եւ առաջիկա ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ոլորտի զարգացումը մեր երկրում եւ նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն։
Ընկերությունն աշխատում է սեփական հումքով՝ կիրառելով Հնդկաստանի փորձը, որը թույլ է տալիս ադամանդի նիստավորման գործընթացն իրականացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող տարբեր վայրերում։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում՝ այնտեղ, որտեղ կա զբաղվածության խնդիր, լուծելով սոցիալական կարեւորագույն հարց։ Ընկերությունում գործում է նաեւ հաշմանդամների արտադրամաս, որը կընդլայնվի։
Ընկերության ղեկավարը հայտնել է, որ իրենց նպատակը ադամանդագործության ավանդույթներն ու միջազգային հաջողված փորձը մեր երկիր բերելն է եւ բարենպաստ գործարար միջավայրի լավագույն պայմաններով ապահովելը, որը կխթանի ադամանդագործության զարգացմանը եւ այս ոլորտում Հայաստանն ու Կոտայքի մարզը տարածաշրջանային կենտրոն դարձնելուն։
Ի դեպ, տեխնոլոգիական գյուղատնտեսության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի եւ ադամանդագործության ոլորտները ինչպես մեր երկրի, այնպես էլ, մասնավորապես, Կոտայքի մարզի տնտեսական զարգացման հայեցակարգի կարեւորագույն բաղադրիչներ են, եւ այս ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ՝ ներգրավելու նոր ներդրողների, ինչպես նաեւ ստեղծելու բոլոր նախադրյալները, որպեսզի գործող տնտեսավարողներն ավելացնեն իրենց հզորությունները։

03-12-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO