Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԵՐԵՎԱՆ


Տանիքները վերանորոգված են, աղն ու ավազն էլ՝ կուտակված

Երեւանը պատրաստ է նույնիսկ ամենաձնառատ ձմռանը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Քաղաքապետարանից հայտնում են, որ ամենաձնառատ ձմռանն էլ մայրաքաղաքը պատրաստ է։ Այդ մասին «ՀՀ»–ի հետ զրույցում փաստեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը։
Պատրաստվածության մասին մանրամասներ ներկայացնելուց առաջ Խաչատրյանն ընդգծեց, որ ձմռան մասով աշխատանքները միայն ձյունը մաքրելուն չեն վերաբերում։ Դրանք ավելի ընդգրկուն են՝ հաստ տանիքներից մինչեւ վերելակային տանիքների նորոգում ու ջերմամեկուսացում։ Արված գործերը նա թվերով ներկայացրեց, օրինակ՝ թեք տանիքների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի ավելի քան 780 շենքում։
Ծրագրերից դուրս չեն մնացել նաեւ վերելակները։ Դրանց տանիքները վերանորոգելով՝ պատասխանատուները վերելակային սրահներում համապատասխան ջերմաստիճան են ապահովում՝ բացառելով նաեւ ցանկացած կաթոց։ Երեւանյան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքները եւս ընթացքի մեջ են։ Ջրագծեր էլ են փոխվել՝ սառեցման դեպքերից խույս տալու համար։
Իսկ ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է. «Հիմա 21 բազմաֆունկցիոնալ մեքենա ունենք, եւս 3—ը տեղում կլինի շուտով։ Դրանք նոր «Կամազ» մակնիշի մեքենաներ են։ Մայթեր մաքրող տրակտորներ նույնպես բազայում կան։ Մինչեւ ընթացիկ ամսվա ավարտ 14 ավելի մեծ տրակտոր կունենանք։ Դրանցով ձմռանը պատշաճ իրականացնելու ենք ձնամաքրման աշխատանքներ»։
Հարցին, թե հավաքված ձյունը որեւէ նպատակի ծառայեցվո՞ւմ է, ի՞նչ է արվում այն՝ բաժնի պետը պատասխանեց, որ դրա համար որոշակի տարածք է հատկացվում, որտեղ էլ հավաքված ձյունը կուտակում են։ Բայց այն որեւէ հատուկ նպատակով, ասենք, օրինակ՝ ոռոգման համար չի օգտագործվում։
Տեխնիկային զուգահեռ պատրաստ են նաեւ աղն ու ավազը։ «Անհրաժեշտ քանակությամբ աղի ու ավազի կուտակումներն արդեն պահեստավորված են»,–տեղեկացրեց Խաչատրյանը։
Նա ասում է, որ բակային տարածքները մաքրելը եւս քաղաքապետարանի գործառույթների շրջանակում է. «Փոքրիկ տրակտորները հենց այդ նպատակին են ծառայեցվում»։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ խստաշունչ ձմռանը բնակիչների հիմնական բողոքները պայմանավորված են լինում տանիքներից կախված սառույցների հետ։ Բայց խնդիրը պատասխանատուները վերացնում են։
Ըստ կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետի, սեզոնին ամենաշատ խնդիրներն արձանագրվում են մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում։
Ի դեպ՝ Հարություն Խաչատրյանը բարձրաձայնում է նաեւ, որ ձմռանը աղբահանության հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

04-12-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO