Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները

Պահանջված ու չպահանջված մասնագիտությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

Այս տարի մի շարք մասնագիտություններ այդպես էլ չեն ընդգրկվել դիմորդների հայտերում, ասել է թե՝ որեւէ դիմորդ չի ընտրել դրանք։ Այսպես ասած, մերժված մասնագիտությունների ցանկը կազմված է 29 կետից։ Այդ ցանկից են, օրինակ, անասնաբուժական սանիտարական փորձաքննությունը, գեղանկարչությունը, գեղարվեստական լուսանկարչությունը, դիրիժորությունը, թատերագիտությունը, կերպարվեստը, հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիան, նախնական զինվորական պատրաստությունը եւ այլն։
Հարկ է նշել, որ չընտրված մասնագիտություններից ավելի քան 20—ը հիմնականում արվեստի, մշակույթի ոլորտից են։ Ընդունելության շրջանում դիմորդների՝ հատկապես արվեստի ոլորտի ուղղությունները շրջանցելու պատճառներ չեն նշվում։ Բայց կարելի է եզրակացություն անել, որ պատճառներից կարող են լինել ոլորտում ցածր աշխատավարձի մասին խոսակցություններն ու կարծրատիպերը։
Իսկ վերջին 5 տարիներին ամենապահանջված մասնագիտությունների հայտագրվածների թիվը ներկայացնող ցանկը ներառում է բուժական գործ, ֆինանսներ, կառավարում, իրավագիտություն, ստոմատոլոգիա եւ մի քանի այլ մասնագիտություններ։
2015—2019 թթ. ամենաքիչ պահանջված մասնագիտությունների հայտագրվածների թվից ելնելով էլ առանձնացվում են օտար լեզուն եւ գրականությունը, ռուսաց լեզուն ու գրականությունը, մեքենաշինությունն ու նյութերի մշակումը, թարգմանչական գործը՝ իտալերեն եւ հայերեն, ռոբոտատեխնիկան եւ մեխատրոնիկան, աստվածաբանությունը, մասնագիտական մանկավարժությունը, ատոմային էներգետիկան, շախմատը եւ այլն։
Հայաստանյան բուհերում մասնագիտությունների ցանկը բավականին մեծ է։ Շատ դեպքերում բարձրագույն կրթության ոլորտ մուտք գործել ցանկացող շրջանավարտն անգամ պատկերացում չի ունենում, թե տվյալ մասանգիտությունն ինչ է ենթադրում ու ինչ նշանակություն ունի տնտեսության մեջ։ Այդ դեպքում կարեւորն իր նախընտրած առարկաների համընկնումն է տվյալ մասնագիտության համար պահանջվող քննական առարկայացանկին։ Սա նշանակում է, որ մասնագիտական ընտրությունը երբեմն ինքնանպատակ է լինում՝ առանց լուրջ հիմնավորման ու հաշվարկների։
Հ. Գ. Եթե, օրինակ, նոր մասնագիտություններ ներդրվեն, հնարավոր է, որ դիմորդներին վանեն։ Բացի այդ, նոր ներդրվող մասնագիտությունները մինչեւ կայանան եւ ուշադրություն գրավեն, հնարավոր է՝ թեւակոխեք նոր փուլ, որտեղ դրանք նորից վերանայելու անհրաժեշտություն առաջանա։ Բայց որ մասնագիտությունների ցանկի մասով վերանայումների անհրաժեշտություն կա, միանշանակ է։

05-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO