Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.03.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Տեխնոլոգիապես զարգացած տնտեսությունն է Հայաստանի առաջընթացի մեր տեսլականը

Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Տակեո Կանադեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, «Քարնեգի Մելոն» համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին։
Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին եւ նշել, որ նրա փորձը գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում։
Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար եւ ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա։ Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը։ Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը։
Այնուհետեւ կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, «Քարնեգի Մելոն» համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին եւ նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով. «Մեծարգո պարոն նախագահ, պետական այրեր, օտարերկրյա դեսպաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Կանադե, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային թռիչք ապահոված գիտնական դոկտոր Տակեո Կանադեին։
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած դոկտորը բացառիկ ներդրում է կատարել եռաչափ պատկերների ուսումնասիրության, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման եւ այլ կարեւոր բնագավառներում։
Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետեւաբար նաեւ՝ ողջ մարդկության առջեւ։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։
2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաեւ մեր երկրի տեխնոմիջավայրի համար։
Հայաստանն իր դիրքերն ամրապնդեց միջազգային հարթակներում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի եւ տասնյակ այլ միջոցառումների շրջանակներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների։
Այս տարի լրանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին։
Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին եւ ողջ անձնակազմին, ինչպես նաեւ նախորդ տարիների մրցանակակիրներին։ Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում։ Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիական ոլորտում յուրատեսակ հնարավորություն եւ առաջնորդություն է դարձել մեզ համար։
Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաեւ՝ օրինակելի Հայաստանը, որպես բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական միություններին ինտեգրման աստիճանով, ինտելեկտուալ ծանրակշիռ ներուժով եւ սփյուռքի մեր հայրենակիցների ընձեռած լայն հնարավորություններով համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում դառնում է մի յուրօրինակ կենտրոն։ Այն ստեղծում է նոր հնարավորություններ՝ միջազգային շուկաներ դուրս գալու եւ համագործակցության հարթակներ ձեւավորելու համար։
Մշտապես կրթվող, գիտելիքահեն հասարակության եւ տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է Հայաստանի զարգացման մեր տեսլականը։
Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով եւ հարուստ ընդերք, աշխարհի հետ այժմ խոսում է գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների լեզվով։
Հայաստանն ու հայությունը աշխարհին տվել են այնպիսի գիտնականներ ու գյուտարարներ, որոնց աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել գիտության եւ արդյունաբերության տարբեր ճյուղերում։
Մեր երկիրն իր տեխնոլոգիական ու գիտական ներուժի, ինչպես նաեւ ձեռքբերումների շնորհիվ ժամանակին կոչվել է Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտ»։
Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ուղղությունը հռչակել է ռազմավարական նշանակության ոլորտ։ Ազատ, կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար պետությունը, գիտելիքահեն հասարակությունն ու տեխնոլոգիական համաշխարհային նվաճումներ գրանցող ընկերություններին կառավարության անվերապահ աջակցությունը, ոլորտում խիզախորեն ներդրումներ կատարելու կարեւորագույն երաշխիքներն են։
Պարոն Կանադե, մեկ անգամ եւս ցանկանում եմ շնորհավորել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով։ Հուսով եմ, որ Ձեր ուրույն հետքը կթողեք նաեւ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, իսկ Հայաստանը Ձեզ համար կդառնա ամենաբարդ խնդիրները լուծելու հիմնական վայրերից մեկը։
Մեկ անգամ եւս՝ բարի գալուստ տեխնոլոգիական արդյունաբերական ռազմավարություն ունեցող երկիր Հայաստան։
Դուք այստեղ մի՛շտ ցանկալի ու շատ սպասված հյուր եք։
Շնորհակալություն»։
Տակեո Կանադեն եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը։ Պարոն Կանադեն ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար եւ ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում։ Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա եւ ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը։

06-12-2019





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO