Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԱՅԼՔ...


ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս

ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելի բարձր արդյունքների հույս ունի 2020-ին

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Տեխնոլոգիական վերելքի արդյունավետ ու հուսալի ճանապարհը ոչ միայն գործող կազմակերպությունների ստեղծած ՏՏ նորարարական գաղափարների մշակումն է, դրանց իրացվելիությունը, գիտական կադրերի պատրաստումը, ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, այլեւ ստարտափ ընկերությունների հիմնումը։ Հայաստանում տարեկան մի քանի տասնյակ ստարտափ է հիմնվում, որոնք հիմնականում ստեղծվում ու կայանում են դրամաշնորհային տարբեր ծրագրերի արդյունքում։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, անհնար է զարգացնել ՏՏ ոլորտը առանց սկսնակ կազմակերպությունների հիմնման՝ հավելելով, որ գալիք տարում այս առումով ձեռքբերումն աննախադեպ կլինի։
Նշենք, որ 2020 թ. ՀՀ բարձր տեխնոլոգիական եւ ռազմարդյունաբերության բյուջետային հատկացումը քառապատկվել է։ Այս տարի առաջին անգամ պետությունը բյուջետային նոր ծրագրով ստարտափների համար կֆինանսավորի նորարարական խմբերին։ Դրանք կլինեն տարբեր ուղղություններով, 90 փոքր դրամաշնորհներ, համաներդրումային դրամաշնորհներ։
Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ երբեւէ ՏՏ ոլորտում նման լայնամասշտաբ համագործակցություն չի իրականացվել պետության եւ մասնավոր հատվածի միջեւ։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սա սկզբունքային կարեւոր քայլ է, հնարավոր չէ ոլորտը զարգացնել առանց ստարտափ կազմակերպությունների եւ նորարարական գաղափարների։ Այժմ մշակվում է ծրագրի բյուջեն, քննարկումներ են տարվում, թե որ ծրագրի համար ինչքան գումար է հատկացվելու։ Ստարտափները կրելու են նաեւ հետազոտական բնույթ»,–նշեց Բագրատ Ենգիբարյանը՝ աննախադեպ թռիչք կանխատեսելով ոլորտում։ Նրա կարծիքով՝ տարեկան մոտ 100 ստարտափ ընկերությունների հիմնումը սեփական գաղափարները նաեւ համաշխարհային շուկաներում իրացնելու հնարավորություն կընձեռի՝ խթանելով միջազգային շուկայում մրցակցությունը։
Նշենք, որ պետություն—մասնավոր գործակցության արդյունքում առնվազն 10 մլրդ դրամի ներդրում է նախատեսվում նաեւ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման համար, այդ թվում նաեւ շուրջ 1500 նոր աշխատատեղի հիմնում մինչեւ ծրագրի ավարտը։ ՏՏ ոլորտին բյուջեի գումարային նման ծավալի հատկացումն, ըստ հիմնադրամի տնօրենի, հնարավորություն կտա 2020—ին ընդլայնել ՏՏ մասնագետների թիվն ու ոլորտում կանխատեսվող աճը։ Այժմ աշխատանքներ են տարվում երեք ուղղությամբ։ Ինժեներական քաղաքի մի մասն արդեն պատրաստ է, ներկայում շուրջ 20 կազմակերպություն է տեղակայված, ընթանում են ճարտարապետական նախագծային աշխատանքներ, լաբորատորիաները ձեւավորման փուլում են, սարքավորումները նախատեսում են ներմուծել փետրվար—մարտ ամիսներին։
«Պոլիտեխնիկական համալսարանի հետ ինժեներինգի համակարգային ճարտարագիտության գծով մագիստրատուրայի եւ բակալավրիատի կրթական ծրագրերն ենք ներմուծում, որոնք արդեն հաստատվել են։ Ժամանակն է նոր մոդելներ քննարկելու, համակարգային թռիչք ունենալու եւ ապացուցելու, որ ՏՏ ոլորտում ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,– նշեց Բ. Ենգիբարյանը։
Ինչ ցուցանիշով կամփոփենք տարին։ Ըստ նրա՝ ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս։ Ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների թիվը գերազանցում է 1100—ը, իսկ ՏՏ մասնագետների թիվը՝ 17 հազարը։ Ինժեներական քաղաքում տարեկան մոտ 1000 մասնագետ կկարողանա վերապատրաստվել։
Նախատեսվում է նաեւ 6 հազար մասնագետի համար ժամանակակից ծրագրերի եւ գործիքների դասընթացներ կազմակերպել Երեւանում եւ մարզերում։ 435 մլն դրամ բյուջետային նոր ծրագրով նախատեսվում է նաեւ լուծել 100 հայկական ընկերության՝ միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովման հարցը, իսկ մի քանի տասնյակ ձեռներեցների ուղարկել վերապատրաստումների։

06-12-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO