Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԱՇԽԱՐՀ


Աջակցություն ստացող եւ դիմադրության հանդիպող անկախական շարժումներ

Աշխարհի քարտեզը սպասում է թե՛ հին, թե՛ նոր պետությունների վերաստեղծմանն ու ստեղծմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Անկախական շարժումները, որոնք հետագայում վերածվում են ազգային—ազատագրական պայքարի, վերջին փուլում առավելապես հանգում են զինված ընդհարումների։ Եվ արդեն վաղուց գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր անկյուններում նման ծավալումների կանխումը, դրան նպաստող զանգվածային տեղեկատվության արգելափակումը ներկա աշխարհակարգի տերերի հիմնական ծրագրերից են։
Անկախական շարժումները առավելապես հաջողում են, երբ այս կամ այն համաշխարհային բեւեռի հետ կարողանում են փոխադարձ շահեր գտնել։ Մեզ համար Արցախի անկախության պայքարն ամենավառ օրինակն է։ Երբ Լեռնային Ղարաբաղի մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու որոշում կայացրեց եւ ՀԽՍՀ—ն էլ դա իր օրենսդիրի որոշմամբ ճանաչեց, Արեւմուտքը՝ ԱՄՆ—ԵՄ, միանգամից «լծվեցին» Արցախյան շարժման պաշտպանությանն ու քարոզչությանը։ Արեւմուտքը համոզվել էր, որ 1980—1990—ականներին միայն ազգային—ազատագրական պայքարը կարող է ցնցել ԽՍՀՄ հիմքերը եւ կազմաքանդման տանել խորհրդային կայսրությունը։ Ինչը չկարողացան իրականացնել սոցիալական եւ այլ շարժումների ու բախումների միջոցով, անգամ այն բանից հետո, երբ լիովին իրենց կողմն անցավ ԽՍՀՄ 1—ին քարտուղար Միխայիլ Գորբաչովը։ Վերջինս պարզապես երկարաժամկետ քայքայման էր տանում Խորհրդային Միության ներքին կյանքը՝ «պերեստրոյկա» եւ այլ նորարարություններ մոգոնելով։
Իսկ Արցախյան շարժումը ազգային արմատներ ուներ եւ այն ազգի կողմից էր նախաձեռնվել, որը դարերի կուտակված ցավ, կամք եւ նպատակներ ուներ։ Սա գիտակցեցին նաեւ եվրոամերիկյան դաշինքում, ու Արցախի թեման ստացավ միջազգային գրանցում եւ աջակցություն։ ԽՍՀՄ կազմաքանդման ցանկությունն այնքան մեծ էր, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ամբողջ աշխարհը կանգնեց Հայաստանի ու հայության կողքին, որպեսզի պայքարը չդադարի։ Ավելի քան 100 երկրից օգնություն եկավ երկրաշարժի օրերին։ Ապա աջակցություն ստացավ նաեւ Արցախյան ազատամարտը, եւ այդ ընթացքում ԽՍՀՄ—ը կործանվեց եւ մասնատվեց 15 անկախ հանրապետությունների։
Աշխարհակարգի տերերն այլեւս կորցրեցին առաջնային հետաքրքրությունը մեր ազատագրական պայքարի նկատմամբ եւ միայն մեր նվիրյալ տղաների կամքի ու համառության շնորհիվ Ադրբեջանից ազատագրվեցին նոր հայապատկան հողեր։ Տարիներ շարունակ ազգային ինքնորոշման իրավունքից խոսող Արեւմուտքը հանկարծ սկսեց խոսել Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության մասին... Մնացյալը հայտնի է մեզ եւ այդ մասին կխոսենք մի ուրիշ առիթով։
Այսօր էլ այդ երկու միջազգային սկզբունքները՝ ազգային ինքնորոշման եւ տարածքային անձեռնմխելիության, խաղարկվում ու շահարկվում են անկախական շարժումների ժամանակ՝ ըստ միջազգային կարգը հսկողների նպատակահարմարության։ Բայց հենց Արեւմուտքում, Բեռլինի պատի անկումից հետո շատ բան փոխվեց։
Եղան դեպքեր նաեւ, որ ազգային—ազատագրական պայքարները ոչ թե անկախացմամբ ավարտվեցին, այլ՝ վերամիավորմամբ, ինչպես հենց Բեռլինների դեպքում տեղի ունեցավ (քաղաք—պետության կարգավիճակ ունեին)։ Եվրոպայում վերամիավորվեցին նաեւ Գերմանիաները, իսկ Ասիայում՝ Եմենները։ Հետաքրքիր է, որ այս օրինակներում սոցիալիստական հատվածներն են վերամիավորվել—ձուլվել կապիտալիստականին, իսկ ահա պորտուգալական եւ անգլիական թզուկ գաղութ—պետություններ Աոմինի (Մակաո) եւ Հոնկոնգի դեպքում վերամիավորումը եղել է սոցիալիստական երկրի՝ Չինաստանի հետ, չնայած Պեկինի առջեւ պայման է դրվել՝ չխաթարել այդ տարածքների կյանքը՝ վարչա—քաղաքական եւ սոցիալ—տնտեսական վիճակը, եւ աստիճանաբար ներքաշել չինական քաղաքական ու տնտեսական ոլորտներ։
Այսինքն՝ աշխարհի վերաձեւման համար առաջնային չէ, թե ինչ եւ ինչպես է տրոհվում կամ միավորվում, միայն թե այն պետք է ընթանա ինչ—որ ծրագրի շրջանակներում, որ վերջաբանը բավարարի աշխարհակարգի տերերին (հին կամ նոր)… Այստեղ է, որ չի կարելի բացառել Հայաստանի բռնազավթված հատվածների վերամիավորման հնարավորությունը՝ աշխարհի հերթական վերաձեւման ժամանակ, որն արդեն ընթանում է։
Դառնալով Եվրոպային, նշենք, որ իսպանական եւ մեծբրիտանական վերլուծությունների ժամանակ նկատեցինք, որ անխախտ թվացող եվրոպական սահմանները այնքան էլ անխախտ չեն, ինչպես անհնարին էր թվում ԽՍՀՄ կազմաքանդումը։ Նշանակում է՝ Թուրքիայի կամ մեկ այլ երկրի կազմաքանդումը երեւակայության արդյունք չէ հաստատ։
Կատալոնիան եւ Շոտլանդիան իրենց հետեւից տանում են նաեւ այլ շարժումներ, այսօր անտեսանելի։ Ամենահանգիստ թվացող եվրոպական հատվածում եւս մասնատման հեռանկարներ են գծագրվել։
Դանիան այսօր կանգնած է աշխարհի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, իր տիրապետությունից կորցնելու խնդրի առջեւ։ Իհարկե այս մեծ կղզին հիմա անկախ է համարվում, սակայն ամբողջ կառավարումը իրականացվում է Դանիայի կողմից։ Իսկ վերջերս այդ հսկայական կղզի—պետությունը գնելու ցանկություն է հայտնել ԱՄՆ—ն, ինչը զայրացրել է պաշտոնական Կոպենհագենին։ Գրենլանդիան ունի 2 մլն 175,6 հազ. քառ. կմ տարածք, իակ Դանիան՝ 44,5 հազ. քառ. կմ։ Դանիայից արդեն անկախացել է մի կղզիախումբ, հիմնելով Ֆարերներ պետությունը։
Բայց այլ է Գրենլանդիայի խնդիրը, որը ռազմավարական եւ նյութական մեծ նշանակություն ունի։ Տեղի էսկիմոսներն անկախանալուց հետո բախման մեջ են հայտնվել Դանիայի եւ ԱՄՆ—ի շահերի հետ։ Գրենլանդիայի բնակչությունը հասնում է 60—70 հազ.—ի, որոնցից մոտ 90 տոկոսը էսկիմոս—ինուիտներն են, իսկ յուրաքանչյուր 10—րդը՝ դանիացի։ Կղզում է գտնվում ամերիկյան խոշորագույն ռազմակայաններից մեկը, իսկ Գրենլանդիան ապահովում է Դանիայի ելքը դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ Բացի այդ, այնտեղ են տեղակայված նավթագազային խոշոր պաշարներ եւ հսկա կղզու ափերի մոտ հայտնաբերվել է 53 մլրդ բարել նավթ։
Աշխարհամասի հաջորդ անտեսանելի մասնատման առջեւ կանգնած երկիրը Բելգիան է, որի մայրաքաղաք Բրյուսելը ԵՄ կենտրոնատեղին է։ Այս երկրի Ֆլանդրիա տարածքի ՏԻՄ ընտրություններում ազգայնական «Նոր ֆլամանդյան միությունը» միշտ բավականաչափ ձայներ է հավաքում, կողմնակից է կա՛մ Ֆլանդրիայի անկախության, կա՛մ պահանջում է Բելգիայի թագավորությունը վերածել համադաշնային (կոնֆեդերատիվ) պետության։ Արեւմտյան Ֆլանդրիան ունի Բրյուգե կենտրոնը, իսկ Արեւելյան Ֆլանդրիան՝ Անտվերպեն կենտրոնը, որը Եվրոպայում 2—րդ խոշոր նավահանգիստն է։ Եվ արդեն հասկանալի է, թե այս դեպքում ինչ կլինի բելգիական պետության հետ, հատկապես որ անկախացած տարածքի պայմաններում Բելգիան կկտրվի նաեւ Հյուսիսային ծովից։
Այսպիսի մի բան եղավ ԽՍՀՄ դաշնակից Հարավսլավիայի հետ, ապա եւ՝ Ռուսաստանի դաշնակից Սերբիայի, երբ նոր պետությունների առաջացմամբ ընթացան այդ երկրների հաջորդական մասնատումները՝ Արեւմուտքի անմիջական միջամտությամբ։ Երբ ծովային երկիր Հարավսլավիայից մի կերպ որպես հիմք մնացած Սերբիա ստեղծվեց, բայց նաեւ այն կազմաքանդվեց ու մնաց առանց ծովային սահմանների։
Իտալիան Հռոմեական կայսրությունից մնացած մի տարածք է, որ նույնպես պառակտման վտանգ ունի։ Իտալիայի պատմությունը փաստում է, որ հակամարտ կողմերի միավորմամբ է «պարտադրվել» Իտալիա միասնական պետությունը։
Եվ Հյուսիսային Իտալիան երկար տարիներ փորձում է անկախանալ Հարավից, անգամ խորհրդային տարիներին աջակցություն էր ստանում Մոսկվայից (նաեւ՝ զենք—զինամթերք) ու երբեմն էլ ահաբեկչական միջոցների էր դիմում։ Այսօր էլ Թուրինն ու Միլանը պատրաստ են հակահռոմեական ճակատ բացել եւ հակվածեն մի օր մղելու անկախական լուրջ պատերազմ։
Խաղաղ Եվրոպան բավականաչափ անտեսանելի եւ անկայուն շերտեր ունի, որն այս աշխարհամասի հզոր երկրներին մղում է հակաանկախական քայլերի։ Վտանգ է նաեւ այն, որ բացի ներպետական խնդիրներից, կարող են խնդիրներ ծագել նաեւ պետությունների մեջ, քանի որ անկախական շարժումները ոչ միայն անկախ պետություն ստեղծելու համար են ընթանում, այլեւ՝ իրենց մասնատված հատվածների վերամիավորման, որոնք այս ու այն պետության կազմի մեջ են հայտնվել։

06-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO