Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Սոցիոլոգիական հարցո՞ւմ, թե՞ խնդրի լուծման բանալի

Ինչ կտա տեղական հանրաքվեի ինստիտուտը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի եւ Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։ Դրանով կկարգավորվեն ՀՀ—ում համայնքների միավորման կամ բաժանման գործընթացներում համայնքների կարծիքը լսելու իրավահարաբերությունները։ Մասնավորապես՝ համայնքների բնակչությանը հնարավորություն կընձեռվի սեփական կամարտահայտման դրսեւորումների շնորհիվ նախաձեռնել եւ անցկացնել այդ հարցի շուրջ տեղական հանրաքվե։
Նախագիծը դրական է գնահատվում «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից։ Մասնավորապես նշվում է, որ նախագիծը մեծ հնարավորություններ է տալիս քաղաքացիներին ներգրավել կարեւորագույն որոշումների կայացման գործընթացում եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլ է։ Հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում համայնքներին անցկացնել խորհրդատվական բնույթի հանրաքվե, եթե համայնքի բնակիչների առնվազն 20 տոկոսը հանրաքվե անցկացնելու կարիք է տեսնում։ Թեեւ հանրաքվեի արդյունքները որոշում կայացնելու վրա պարտադիր իրավական ուժ չեն ունենալու, սակայն համայնքները հնարավորություն են ստանում իրենց կարծիքը լսելի դարձնել կառավարությանն ու խորհրդարանին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ համայքների միավորման գործընթացը հեղափոխությունից առաջ ընդդիմության կողմից ընկալվել է որպես ոչ միանշանակ բարեփոխում։ Նա արդեն իսկ տեղի ունեցած միավորումների մասով գնահատում իրականացնելու անհրաժեշտության հարցը բարձրացրեց։ Մարուքյանի կարծիքով, չի կարելի տեղական հանրաքվե անցկացնել, որը պարտադիր չի լինելու, քանի որ դրանով վնաս է հասցվելու ընտրական ինստիտուտին։ Միավորմանը դեմ քվեարկած քաղաքացիներին դժվար կլինի բացատրել, որ հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն կատարման համար։ Նրա համոզմամբ՝ համայնքների միավորման յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես խնդիրներ է տեսնում։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ համայնքների խոշորացման հաջողված պատմություն դեռեւս չի ներկայացվել։ Լինելով տարբեր համայնքներում, արձանագրել են, որ նախկինում եղած խնդիրներն այսօր էլ առկա են։ Միքայել Մելքումյանը նույնպես կարեւորում է խոշորացման արդյունքների ներկայացումը, քանի որ պետք է հասկանան՝ կար վարչարարության, համայնքային ծառայությունների որակի խնդի՞ր, թե՞ դա քաղաքական հարց էր։
«Նախագծով չեն հստակեցվում մի շարք հարցեր, այն է՝ եթե 10 համայնք պետք է միավորվեն, եւ հանրաքվեի արդյունքում պարզվի, որ երկու համայնքներ համաձայն չեն, ապա ինչպիսի՞ կարգավորում է տրվելու, կամ եթե համայնքի կեսը համաձայն չէ, ապա այս դեպքում ինչպե՞ս է հարցը կարգավորվելու։ Չի տրվում նաեւ այն հարցի պատասխանը, թե քանի տոկոս մասնակցության դեպքում են տեղական հանրաքվեի արդյունքները համարվելու վավեր։ Նշված է միայն, որ 5 հոգի կարող են նախաձեռնող խումբ կազմել եւ 20 տոկոսի չափով ստորագրություն հավաքելու դեպքում հարցը դնել տեղական հանրաքվեի»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց նույն խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ շարունակելով, որ միգուցե հետագայում ենթաօրենսդրական ակտերով այդ հարցերը կարգավորվեն։
Նման կարգավորումներով տեղական հանրաքվեի անցկացումը պատգամավորը նմանեցրեց սոցիոլոգիական հարցման, քան թե խնդիրը լուծելու կամ տվյալ համայնքի կարծիքը հաշվի առնելու միջոցի։ Զրուցակիցս առաջարկում է ավելի ճկուն մոդելներ մշակել համայնքների միավորման համար։ «Առանձին համայնքների քվեարկության արդյունքները հուշելու են կառավարությանը, որի հիման վրա էլ կվերադիտարկվի կամ կվերաձեւակերպվի տվյալ միավորումը։ Դրա հիման վրա կարող է վերանայվել տվյալ համայնքների միավորումը, միավորել դրանք այլ համայնքների հետ կամ էլ թողնել նույնությամբ, իսկ մյուս միավորումների արդյունքում դրական արդյունքները կնպաստեն, որպեսզի տվյալ համայնքներն արդեն իրենք դիմեն միավորման համար»,– հավելեց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը նպատակահարմար է գտնում, որ յուրաքանչյուր խոշորացված համայնքի համար կազմվի ռազմավարական ծրագիր, օրինակ՝ 10 տարվա կտրվածքով, որպեսզի մարդկանց համար ընկալելի լինեն սպասվող փոփոխությունները, եւ որոշումներ կայացնելիս համընդհանուր շահը չստորադասվի մի քանի անձանց նեղ անձնական շահին։ «Հանրաքվեն ունի խորհրդատվական բնույթ, բայց եթե համայնքի ճնշող մեծամասնությունը մասնակցի եւ ճնշող մեծամասնությունն էլ դեմ արտահայտվի, ապա նման պարագայում հնարավոր չէ, որ կառավարությունը որոշում կայացնելիս արդյունքները հաշվի չառնի»,–ասաց Պապոյանը՝ ընդգծելով, որ շատ հաճախ համայնքների ղեկավարներն իրենց մտերիմ շրջապատով եւ ազգականներով մեծամասնություն են կազմում եւ, բնականաբար, այդ մարդկանց կարող են ուղղորդել նաեւ տեղական հանրաքվեի պարագայում։

06-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO